Կարասու Վերին
Արտաքին տեսք
Գյուղ | |
---|---|
Կարասու Վերին | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառակ | Խիզանի գավառակ |
Այլ անվանումներ | Կարասու, Ղարասու Վերին |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | կարասուեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Կարասու Վերին, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիզանի գավառակում։ Գտնվում էր Բիթլիս քաղաքից 30 կմ հարավ-արևելք։ Կարասուն երբեմն հանդիսացել է Խիզանի գավառակի կենտրոնը։
1909 և 1914 թվականներին ուներ մոտ 50 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Գյուղում կար Ս. Սարգիս անունով եկեղեցի և վարժարան։ Միջանադարում եղել է գրչության կենտրոն։ 1985 թվականի տվյալներով պահպանվում էր Կարասուում ընդօրինակված մի ձեռագիր։
Հայերը կոտորվել են 1895 թվականի կոտորածների ժամանակ։ Ողջ մանացածները բռնի մուսուլմանացվել են[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 28
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
|