Խիզմետ Աբդուլին
| Խիզմետ Աբդուլին ույգ.՝ Хизмет Абдумуталип-огли Абдуллин | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 10, 1925 |
| Ծննդավայր | Enbekshiqazaq District, Ալմաթի շրջան |
| Մահացել է | 1986 |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ղազախստանի ազգային մանկավարժական համալսարան |
| Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, գրող և արձակագիր |
| Կուսակցություն | ԽՄԿԿ |
| Պարգևներ և մրցանակներ | |
Խիզմետ Աբդուլին[1] (ռուս.՝ Хизмет Абдумуталипович Абдуллин[2], ույգ.՝ Хизмәт Абдуллин Абдумутәллип оғли), ույղուրցի խորհրդային գրող, բանաստեղծ և թարգմանիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1925 թվականի հոկտեմբերի 10-ին, գյուղացու ընտանիքում, ՌԽՖՍՀ Կազակական ԻԽՍՀ Ջետիսուիսկ նահանգի Ջարկենտսկ գավառի Բայանդայ գյուղում[3]։ 1943 թվականին նրան զորակոչել են Կարմիր բանակ։ Ծառայել է Մոնղոլիայում, մասնակցել է Ճապոնիայի տիրապետության տակ գտնվող Մանջուրիի ազատագրմանը։ Հենց այդ ժամանակ էլ նա գրում է իր առաջին տաղերը։ 1950-1953 թվականներին սովորել է Ղազախստանի ազգային մանկավարժական համալսարանի բանասիրության բաժնում։
1951-ից 1955 թվականներին աշխատել է Ալմաթայի «Жаңа өмір» ամսագրի խմբագրությունում (հայերեն՝ Նոր կյանք ), 1958-1962 թվականներին եղել է Ղազախստանի պետական գեղարվեստական գրականության հրատարակչության խմբագիր։ 1961 թվականին ընդունվել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցություն, որից հետո 1962-ից 1965 թվականը ղեկավարել է ույղուրական «Տուգայի կոմունիզմ» թերթի խմբագրական բաժինը։ 1955-1958 թվականին ղեկավարել է ույղուրական բաժանմունքը Ղազախստանի գրողների միությունում[4]։ Մահացել է 1986 թվականին։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տպագրվել է 1954 թվականից։ Եղել է պատմական «Անայատ» պոեմի, «Դավութջան» երիտասարդների համար ժամանակակից պոեմի, «Գուլիստան» (ույգ.՝ Гүлстан պատմվածքի, «Հեքիաթներ» (ույգ.՝ Һекайиләр ժողովածուի, «Սեր և ատելություն» (ույգ.՝ Муһәббәт вә нәпрәт) պոեմի հեղինակը։ «Տուրֆանի երկնքի տակ» (ույգ.՝ Турпан тәвәсидә) վեպը պատմում է ույղուրի կյանքի մասին Չինաստանի ազգային ծայրամասերում։ «Զեմլյակի» (ույգ.՝ Жутдашлар) և «Բախտ» (ույգ.՝ Тәғдир) վեպերը նվիրված են խորհրդային ույղուրական գյուղին[1]։
Գրել է նաև պատմվածքների և հեքիաթների ժողովածուներ, որոնց թվում են նաև «Համագյուղացիներ», «Բախտ», «Հրե օղակ», «Տարիների պատասխանը», «Գուլիստան», ինչպես նաև բանաստեղծություններ և պոեմներ` «Անայատ», «Դավութջան» և այլն[2]։
«Անայատ» պոեմը հրատարակվել է առանձին գրքով ոչ միայն ույղուրերեն, այլ նաև` ռուսերեն, որը նվիրված է ազգային հերոս, խռովարար, չքավորներին պաշտպանող Անայատին։ «Դավութջան» պոեմը նվիրված է ժամանակակից երիտասարդներին, նրանց ուսմանը և աշխատանքին։
Ույղուրերեն է թարգմանել Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Դմիտրի Ֆուրմանովի, Յանկա Կուպալայի, Ռաբինդրանաթ Թագորի ստեղծագործությունները[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «Краткая литературная энциклопедия»
- 1 2 3 Գրական համառոտ հանրագիտարան
- ↑ Այժմ` Ենբեկշիղազախյան շրջան, Ալմաթիի մարզ Ղազախստան։
- ↑ «Жетісу». Энциклопедия. — Алматы: «Арыс» баспасы, 2004. — ISBN 9965-17-134-3 (ղազախ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հոկտեմբերի 10 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- 1986 մահեր
- ԽՄԿԿ անդամներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային գրողներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով