Խեթական դիցաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խեթական տաճար Բեյշեհիրում (Թուրքիա)

Խեթական դիցաբանություն, խեթերի՝ Խեթական թագավորության բնակիչների, դիցաբանություն։

Ունի այդ ժողովրդի էթնոգենեզի հետ կապված մի քանի շերտեր։ Խեթերի առասպելական պատկերացումների մեծ մասը կազմել են խատտերի պատկերացումները(նախախեթերի), ովքեր, ենթադրաբար, հանդիսացել են Խեթական թագավորության (գտնվել է այսօրվա Թուրքիայի տարածքում Ք․ա․ 1600 - 1180 թթ․) բնակիչները։ Իրականում խեթական առասպելները հանդիսացել են հնդեվրոպական բոլոր ժողովուրդների համար ընդհանրական առասպելների արձագանքները։ Այդ առասպելները մեծ ազդեցություն են ունեցել խեթ ժողովրդի աշխարհայացքի ձևավավորման վրա։ Բացի դրանից, խեթական դիցաբանությունում երևում են լուվիական, խուրիտական ազդեցությունը, որոնք ներթափանցում են խեթական թագավորության տարբեր շրջաններից և բնակավայրերից։ Խեթական թագավորության բնակչության հիմնական տարրը եղել են հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող լեզուներով խոսող բնակչությունը, իսկ խեթերի մշակույթն ու կրոնը, աստվածների բազմազանությունը՝ Հին աշխարհի ամենայուրօրինակ երևույթներից մեկն է[1]։

Խեթական դիցաբանության բացահայտումը մեծապես կախված է պահպանված բարձրաքանդակների, ժայռապատկերների, տաճարների գծագրերի մեկնաբանություններից։ Հանդիպում են նաև որոշ աստվածություններ, որոնց խեթերը երկրպագում էին Խովասի քարերի միջոցով, որոնք համարվում էին սրբություններ։ Աստվածները հաճախ պատկերվում էին կանգնած իրենց սեփական կենդանու մեջքին կամ, հնարավոր է, նույնականացվել են այդ կենդանու ձևին[2]։

Խեթական 1000 աստված[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոնավոր հաշվարկվում էր «խեթական 1000 աստված»։ Այդ ցուցակում խեթական պետության գոյության տարբեր ժամանակահատվածներում եղել են տարբեր աստվածութուններ, մաքուր խեթական և փոխառված, այդ թվում և տարերքի աստվածություններ[3]։ Խեթական պանթեոնի աստվածների անունները մեծ մասամբ հիշատակված են վանկագրերով։ Այդ անուններից առաջ սովորաբար դրված է լինում շումերական «աստված նշանակող (a) ցուցիչը։ Սակայն մի շարք խեթական աստվածների անուններ կարճ գրության համար գրված են շումերական գաղափարագրերով, որոնց տակ, ինչպես հայտնի է, խեթերը ընկալել են սեփական աստվածներին։

Թեյշեբա Աստվածը ցուլի վրա, Էրեբունի թանգարան
Թեշուբը երկրպագում է Տյանայի թագավոր Վարպալավասին

Խեթերը երկրպագում էին ամպրոպի աստված Թեշուբին։ Վերջինս պատկերվում էր մի ձեռքում ամպրոպաբեր գավազանով մյուսում՝ երկսայր Կացնով, մորուսով, եգիպտական նախատիպում նաև եգիպտական սպիտակ թագի նման գլխարկով։ Թեշուբը ծագումով կապված է Հայկական Թեյշեբա և Միջագետքի Ադադ աստվածների հետ։ Հայկական Թեյշեբան Խեթական Թեշուբի նման պատկերվում է իր հետ նույնականացված կենդանու վրա։ Խեթական պանթեոնի եղանակի ու ամպրոպի աստված Դատան կոչվել է «երկնքի Դատա», «երկնքի թագավոր Դատա», «հզոր ցուլ», «ունեցվածքի Դատա», «ծաղկման Դատա», «սարի Դատա»։

Գլխավոր իգական աստվածությունը խեթական դիցարանում հավանաբար կրկնօրինակում էր փոքրասիական «Մեծ Մորը» Մա, Ռեյ, Կիբելա, Հռեա անուններով։ Նրանք պատկերվում էին երկար հագուստներով և գլխին թագերով։ Բոգազ քյոեյում կա խեթական աստվածության հետաքրքիր պատկեր` բարձր, սուր, ութանկյունանի գլխարկով։ Կիբելա (Կիբելե, Կիբեբա, Մա Մայա, Մեծ մայր), բնության զարթոնքի, պտղաբերության, ամենայն արարածների դիցամայրը Փռյուգիայում։ Ըստ առասպելի, Կիբելան բնակվել է բարձր լեռների կատարներին, շրջել առյուծներ ու հովազներ լծած կառքով։

Տաճարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խեթական թագավորության ժամանակաշրջանից պահպանված կրոնական տաճարի հիմքը

Տաճարներն ունեցել են նմանություն սիմեթականներին։ Էյուկան և Բոգազ-կյոեն (դրանք եղել են բնական ժայռերի դռներ) զարդարված են բարձրաքանդակներով, որոնց վրա պատկերված էին կրոնական տեսարաններ՝ աստվածների երթեր, քրմերի երթեր, առասպելական արարողություններ։ Պսևդո-Լուկիանը խոսում է բարձր հարթակի վրա կանգնած քաղաքային տաճարի մասին, որն ուներ մեծ դուռ, որին հաջորդում էին սրբավայրը և վարագույրով անջատված սրբության սրբոցը։ Պղնձե զոհասեղանը և կուռքը կանգնած էին բակում, այստեղ է եղել նաև սուրբ ձկների համար նախատեսած ավազանը, մուտքի մոտ կանգնած էին պտղաբերության երկու հսկայական սիմվոլներ, իսկ բուն տաճարում` Արևի գահը, տարբեր աստվածությունների արձաններ, եկեղեցում էին պատկանում նաև արծիվներ, ձիեր, ցլեր,առյուծներ նվիրված աստվածություններին։ Աստվածները ներկայացվում էին այդ կենդանիների վրա։ Էյուկայում գտնվել են հսկայական սֆինքսներ։ Նրանցից մեկի վրա երկգլխանի արծվի բարձրաքանդակ կա։ Այդ խորհրդանիշը բազմիցս է հանդիպում փոքրասիական խեթերի մոտ, օրինակ, Իզիզլի-կայայում նրա վրա ճեմում են երկու աստվածություններ։ Տաճարներում եղել են բազմաթիվ քրմական խմբեր, որոնք երբեմն հասել են մի քանի հազարի։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Beckman G., The Religion of the Hittites, Biblical Archaeologist, 1989, p. 98-107; Beckman G., Some Aspects of Hittite Religion, JNES, 1982, N. 41, p. 76-78.
  2. R.Lebrun, "Le zoomorphisme dans la religion hittite," L'Animal, l'homme, le dieu dans le Proche-Orient ancien, (Leuven) 1985:95-103, noted in Beckman 1989.
  3. Энциклопедия мифов народов мира

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Луна, упавшая с неба. Древняя литература Малой Азии / Пер., вступ. ст., комм. В. В. Иванова. — М.: Худож. лит-ра, 1977. — 317 с.
  • Довгяло Г. И. Становление идеологии раннеклассового общества (на материале хеттских клинописных текстов). — Минск, 1980;
  • Гютербок Г. Г. Хеттская мифология // В кн.: Мифологии древнего мира / Пер. с англ. — М., 1977;
  • Иванов В. В. Хеттская и хурритская литература // История всемирной литературы: В 9 т. / Ин-т мировой лит-ры им. А. М. Горького. — М.: Наука, 1983. — Т. I. Литература Древнего мира. — Ч. 1. Древнейшие литературы Азии и Африки. — С. 118—130;
  • Archi A., Trono regale e trono divinizzato nell’Anatolia ittita. — «Studi micenei ed egeo-anatolci», fasc. 1, Roma, 1966;
  • Bossert H. T., Die Schicksalsgöttinnen der Hethiter, «Die Welt des Orients», 1957, Bd 2, № 4;
  • Brandenstein C. G. von, Hethitische Götter nach Bildbeschreibungen in Keilschrifttexten, Lpz., 1943 («Mitteilungen der Vorderasiatisch-Aegyp-tischen Gesellschaft», Bd 46, № 2);
  • Carruba O., Das Beschwörungsritual für die Göttin Wisurijan-za, Wiesbaden, 1966 (Studien zu den Boğazköy-Texten, Bd 2);
  • Danmanville J., Iconographie d’Ištar-Šauśga en Anatolie ancienne, «Revue d’assyriologie et d’archeologie orientale», 1962, t. 56, № 1—3, 4;
  • Dussuaud R., Les religions des hittites et des hourrites, des phéniciens et des syriens, в кн.: «Mana, t. 2 — Les anciennes religions orientales», P., 1945;
  • Friedrich J., Ein hethitisches Gebet an die Sonnengöttin der Erde, «Rivista degli studi orientali», t. 32, 1957;
  • Furlani G., La religione degli Hittiti, Bologna, 1936;
  • Goetze A., Kleinasien, 2 Aufl., Münch., 1957;
  • Gurney O. R., Some aspects of Hittite religion, N. Y., 1977;
  • Güterbock H. G., Hittite religion, в кн.; Forgotten religion, N. Y., 1950;
  • Hoffner Н. A., The Hittites and Hurrians, в кн.: Peoples of Old Testament times, Oxf., 1973;
  • Kümmel H. M., Ersatzrituale für den hethitischen König, Wiesbaden, 1967 (Studien zu den Boğazköy-*Texten, Bd 3);
  • Laroche E., Le dieu anatolien Sarruma, «Syria», 1963, t. 40;

его же, Textes mythologiques hittites en transcription, «Revue hittite et asianique», 1965, v. 23, fasc. 77, 1968, v. 26, fasc. 82; его же, Les dieux de Yazilikaya, там же, 1969, v. 27; его же, Un syncrétismes dans les religions grecque et romaine, P., 1973;

  • Macqueen J. G., Hattian Mythology and Hittite monarchy, «Anatolian Studies», 1959, v. 9;
  • Otten H., Die Gottheit Lelvani der Bogazkoy-Texte, «Journal of Cuneiform-Studies», 1950, v. 4;

eго же, Das Hethiterreich, в кн.: Kulturgeschichte des Alten Orient, Stuttg., 1961; его же, Eine althethitische Erzählung urn die Stadt Zalpa, Wiesbaden, 1973 (Studien zu den Boğazköy-Texte, 17);

  • Schuler E., Kleinasien. Die Mythologie der Hethiter und Hurriter, в кн.: Wörterbuch der Mythologie, *Stuttg., 1965, Bd 1—2;
  • Vieyra M., Ciel et enfers hittites, «Revue d’assyriologie et d’archeologie orientale», 1965, t. 59, № 3.