Խաչիկ Մուշեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խաչիկ Մուշեղյան
Ծնվել է 1919 սեպտեմբերի 20
Ծննդավայր Ալեքսանդրապոլ
Մահացել է նոյեմբերի 5, 1992(1992-11-05) (տարիքը 73)
Մահվան վայր Երևան
Ազգություն հայ
Կրթություն Լենինականի մանկավարժական ինստիտուտ
Գիտական աստիճան պատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն պատմաբան
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ

Խաչիկ (Խաչատուր) Արտաշեսի Մուշեղյան (սեպտեմբերի 20, 1919, Ալեքսանդրապոլ - նոյեմբերի 5, 1992, Երևան[1]), հայ խորհրդային դրամագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1976ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը։ 1943-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1955 թվականից՝ Հայաստանի պատմության պետական թանգարանի դրամագիտության բաժնի վարիչ։ Ուսումնասիրել է Հայաստանում գտնված դրամական հին գանձերը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ընդունված դրամակշռային համակարգերը (վաղ ժամանակներից մինչև ուշ միջնադար)[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշաններով։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայոց պատմության դրամագիտականը: История нумизматики Армении, 1997: տիտղթ. (Խ. Մուշեղյան); վերջ. (Մուշեղյան Խաչատուր)[3]
  • Ծրագիր հայկական դրամագիտության (Պատմաբ., հնէաբ., ազգագր., արևելագետ. համար), 1967 : տիտղթ. (Խ.Ա. Մուշեղյան)
  • Դրամական շրջանառութիւնը Հայաստանում (Սկզբից մինչեւ Ժ. դար Յ.Ք.Ի), 1979 : տիտղթ. (Խ.Ա. Մուշեղեան)
  • Денежное обращение Двина по нумизматимческим данным = Դվինի դրամական շրջանառությունը դրամագիտության տվյալներով, 1962 : т.л. (Х.А. Мушегян); конц. (Мушегян Хачатур Арташесович)
  • Портреты армянских царей эпохи эллинизма, 1978 : т.л. (Х. Мушегян); конц. (Мушегян Хачатур)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 82 CC-BY-SA-icon-80x15.png