Խաչիկ Մելիքսեթյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մելիքսեթյան (այլ կիրառումներ)
Խաչիկ Մելիքսեթյան | |
---|---|
դեկտեմբերի 25, 1920 - հունվարի 13, 1974 (53 տարեկան) | |
Ծննդավայր | Արագածոտնի մարզ, Հայաստան |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Քաղաքացիություն | Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Զորատեսակ | հրետանի |
Կոչում | ավագ սերժանտ |
Մարտեր/ պատերազմներ | Խորհրդա-գերմանական ռազմաճակատ |
Պարգևներ |
Մելիքսեթյան Խաչիկ Հմայակի (դեկտեմբերի 25, 1920, Արագածոտնի մարզ, Հայաստան - հունվարի 13, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ հրետանավոր, Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (1943 թվականի դեկտեմբերի 12-ին, 1944 թվականի հունվարի 1-ին, 1945 թվականի մարտի 24-ին)։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1940 թվականին զորակոչվել է կարմիր բանակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել է Ստալինգրադի, Կուրսկի ազատագրմանը, 1944 թվականից՝ Նևել, Մեմել (այժմ՝ Կլայպեդա), Քյոնիգսբերգ (այժմ՝ Կալինինգրադ) քաղաքների ու այլ բնակավայրերի գրավմանը և Արևմտյան Դվինայի գետանցման մարտերին։
Ցուցաբերած արիության համար Մելիքսեթյանը պարգևատրվել է նաև Լենինի, «Հայրենական պատերազմի» II աստիճանի շքանշաններով։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մելիքսեթյան Հ., Սահակյան Մ. Փառքի շքանշանի հայ ասպետները, Երևան, 1982։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 393)։ ![]() |
Կատեգորիաներ:
- Դեկտեմբերի 25 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Հունվարի 13 մահեր
- 1974 մահեր
- Արագածոտնի մարզում ծնվածներ
- Երևան քաղաքում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- «Խիզախության համար» մեդալով պարգևատրվածներ (ԽՍՀՄ)
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Նորաշեն (Արագածոտն) գյուղում ծնվածներ
- Հայ զինվորականներ
- Հայ հրետանավորներ
- ԽՄԿԿ անդամներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Արիության մեդալակիրներ
- Փառքի շքանշանի ասպետներ
- Ստալինգրադի ճակատամարտի մասնակիցներ