Խաշլամա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ենթատեսակ | մսային ուտեստ |
---|---|
Առաջացման երկիր | ![]() |
Խաշլամա, կովկասյան խոհանոցի կերակուր (հատկապես հայկական և վրացական)։ Ինչպես հայկական խաշ կերակրատեսակի, այնպես էլ խաշլամայի անվանումը, առաջացել է հայերեն խաշել բառից։
Պատրաստման եղանակը[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատրաստվում է ոչխարի (գառան), տավարի, հազվադեպ նաև խոզի և հավի մսով: Հաստ պատերով խոր կաթսայի մեջ շերտերով դասավորում են կտրատած սոխ, տաքդեղ, լոլիկ, գազար և այլ բանջարեղեններ` ըստ նախասիրության, այնուհետև դասավորում են կտրատած միսը, որից հետո կրկին բանջարեղենի շերտ: Կարելի է ավելացնել համեմունքներ, տարբեր կանաչիներ, դափնետերև: Քիչ քանակությամբ ջուր լցնելուց հետո, ավելացնում են աղ և պղպեղ` ըստ ճաշակի, որից հետո կաթսան փակում են կափարիչով և դնում մարմանդ կրակի վրա։ Եփվելու ընթացքում նախընտրելի է կափարիչը երբեք չբացել՝ գոլորշին ներսում պահելու նպատակով։ Մատուցվում է արգանակով` որը շատ սննդարար է կամ պարզապես միայն միսը (հաճախ եփված կարտոֆիլի հետ միասին)` որի վրա կտրատում են թարմ սոխ և կանաչի։
Խաշլամային հատուկ բուրմունք տալու նպատակով, հաճախ այն եփում են գարեջուր կամ գինի ավելացնելով եփվող զանգվածին։
Հայ իրականության մեջ կարևոր իրադարձություն է մատաղը: Զոհաբերվող կենդանու միսը եփվում է խաշլամայի սկզբունքով, սակայն առանց բանջարեղենի և որևէ համեմունքի։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Խաշլամա»։ arMMenu.com։ Վերցված է 2015-09-21
- «Армянская хашлама»։ pokushay.ru։ Վերցված է 2015-09-21
- «Խաշլամա (Հայաստան)»։ yerevanresto.am։ Վերցված է 2015-09-21