Խաղողի ողկույզակեր (լատիներեն՝Polychrosis botrana), տերևաոլորների ընտանիքի թիթեռ, խաղողի վտանգավոր վնասատու։ Թևերի բացվածքը 10-13 մմ է։ Տարածված է Արևմտյան և Արևելյան Եվրոպայում, Կովկասում, Հարավային Կովկասում, Ն. Պովոլժիեում, Միջին Ասիայում, Հայաստանի բոլոր խաղողագործական շրջաններում, հատկապես՝ Արարատյան դաշտում։ Թրթուրները մետաքսե ոստայնով պատում են ծաղկաբույլերը, ուտում ծաղկակոկոնները, ապա նաև՝ հատապտուղները։ Վնասված պտուղները գորշանում, չորանում և թափվում են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 7)։