Թևերի բացվածքը 0,8-4 սմ է․ առջևի զույգ թևերը հաճախ խայտաբղետ են, ետինները՝ մոխրագույն։ Կնճիթիկը թույլ է զարգացած, բայց թիթեռները կարողանում են ծծել բույսերի հյութը և ջուրը։ Թրթուրները շարժուն են, 16-ոտանի (ունեն 5 զույգ փորային ոտիկներ), 0,9-2 սմ երկարությամբ, ապրում են սովորաբար խողովակաձև կամ ծրարաձև ոլորված տերևների մեջ (այստեղից՝ անվանումը), սնվելով՝ հաճախ անցքեր են բացում տերևներում, բողբոջներում, ծաղիկներում, պտուղներում և այլն։
↑Van Nieukerken, Erik J.Order Lepidoptera Linnaeus, 1758.(անգլ.) // In: Zhang, Z.-Q. (Ed.) Animal biodiversity: An outline of higher-level classification and survey of taxonomic richness. —Zootaxa. — Magnolia Press, 2011. — Т. 3148. — С. 212–221. — ISSN1175-5326.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 669)։