Խալիլ բեկ Խասմամեդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խալիլ բեկ Խասմամեդով
ադրբ.՝ Xəlil bəy Hacıbaba oğlu Xasməmmədov
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 25, 1873(1873-10-25)
ԾննդավայրԳանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 11, 1945(1945-08-11) (71 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանFeriköy Cemetery
ՔաղաքացիությունԱդրբեջան
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1895) և Ganja Men's Gymnasium?
Մասնագիտությունդիվանագետ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՌուսական կայսրության պետական դումայի անդամ
ԿուսակցությունՄուսավաթ, Turkic Federalist Party? (հունիսի 17, 1917) և Ittifaq al-Muslimin?
Ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Khalil bey Khasmammadov Վիքիպահեստում

Խալիլ բեկ Հաջիբաբա օկլի Խասմամեդով (ադրբ.՝ Xəlil bəy Hacıbaba oğlu Xasməmmədli, հոկտեմբերի 25, 1873(1873-10-25), Գանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 11, 1945(1945-08-11), Ստամբուլ, Թուրքիա), Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության քաղաքական և պետական գործիչ, 1918 թվականին՝ Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության արդարադատության և ներքին գործերի նախարար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խալիլ բեկ Խասմամեդովը (աջից նստած) Երկրորդ Պետդումայի մի խումբ մուսուլմանական պատգամավորների հետ:

Խալիլ բեկ Խասմամեդովը ծնվել է 1873 թվականին Գանձակում։ Նա ստացել է միջնակարգ կրթությունը Գանձակի դասական գիմնազիայում։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը 1895 թվականին։ Մոսկվայում համալսարանն ավարտելուց հետո նա որոշ ժամանակ աշխատել է որպես քննիչ։ Աշխատել է Եկատերինոդար (այժմ ՝ Կրասնոդար) և Ելիզավետպոլ (Գանձակ) շրջանային դատարաններում։ Եղել է «Միություն-մուսուլմանական» կազմակերպության կրոնական և իրավական կոմիտեի անդամ։ 1907 թվականին ընտրվել է Երկրորդ Պետական Դումայի պատգամավոր Ելիզավետպոլ նահանգից։ Խալիլ բեկ Խասմամեդովը Ֆաթալի խան Խոյսկու հետ միասին դարձել են Դումայի ազգային կրոնական հավասարության հանձնաժողովի և երկրորդ բաժնի անդամներ։ 3-րդ Պետդումայում (1907-1912) Խասմամեդովը Ադրբեջանը ներկայացնող միակ պատգամավորն էր։ Խասմամադովը Եղիզավետպոլի քաղաքապետն էր 1913-1917 թվականներին։ Նա եղել է 1917 թվականին անցկացվող Կովկասի և Համառուսաստանյան մուսուլմանների կոնգրեսի մասնակիցը[2]։

Երբ ձևավորվեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը, Խալիլ բեկ Խասմամեդովը նշանակվել է արդարադատության առաջին նախարար։ 1920 թվականի ապրիլին նշանակվել է Թուրքիայում Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության դեսպան։

1920 թվականի հունիսի 19-ին Խասմամեդովը Արամ Երկանյանի և Միսակ Կիրակոսյանի Նեմեսիս գործողության շրջանակներում հարձակման ժամանակ վիրավորվել է Թիֆլիսում։ Խան Խոյսկին, որն այդ պահին նրա կողքին էր՝ սպանվել է[3]։

Նա չի վերադարձել Ադրբեջան 1920 թվականի Ադրբեջանի խորհրդայնացումից հետո։ Նա ապրել է Ստամբուլում և զբաղվել է քաղաքական և հրապարակախոսական գործունեությամբ, մահացել է և թաղվել է այնտեղ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Əd.։ İbrahimli X., Azərbaycan siyasi mühacirəti, B., 1997;
  • Сеидзаде Д. Б., Азербаиджаниские депутаты в Гасударственно Думе России, Б., 1991.
  • Azərbaycan Xalq Cümhuriyyəti Ensiklopediyası, II cild, "Lider nəşriyyat", Bakı-2004, səh.19

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]