Լևոն Օգանեզով
| Սա հոդված է վերջերս մահացած մարդու մասին: Որոշակի տեղեկությունները, ինչպիսիք են՝ մահվան կամ դրան նախորդող իրադարձությունների հանգամանքները, կարող են հաճախակի փոփոխվել՝ կախված այդ հանգամանքների ի հայտ գալուց: Այն դեպքում, երբ ապակառուցողական խմբագրումներ են եղել, դիմե՛ք ադմինիստրատորներին: |
| Լևոն Օգանեզով | |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 25, 1940[1] Մոսկվա, ԽՍՀՄ |
| Երկիր | |
| Մահացել է | դեկտեմբերի 13, 2025 (84 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
| Ժանրեր | դիսկո, ջազ, պարային երաժշտություն և դասական երաժշտություն |
| Մասնագիտություն | դերասան, կոմպոզիտոր, հեռուստահաղորդավար և դիրիժոր |
| Գործիքներ | դաշնամուր |
| Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
| Պարգևներ | |
| Կայք | oganezov.ru |
Լևոն (Լեոնտի)[2] Սարգսի Օգանեզով (ռուս.՝ Лево́н (Леонтий) Сарки́сович Оганезов, դեկտեմբերի 25, 1940[1], Մոսկվա, ԽՍՀՄ - դեկտեմբերի 13, 2025, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հայազգի խորհրդային և ռուսական դաշնակահար, կոմպոզիտոր, դերասան, հեռուստահաղորդավար, ՌԴ վաստակավոր արտիստ (1993)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լևոն Օգանեզովը ծնվել է Մոսկվա քաղաքում։ Հայրը եղել է վարպետ-կոշկակար, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի։
Սովորել է Մոսկվայի կենտրոնական երաժշտական դպրոցում։ Ավարտել է Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական ուսումնարանը, այնուհետև՝ 1967 թվականին Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը։ Բազմիցս հաղթող է ճանաչվել դաշնամուրային մրցույթներում։ Վարել է բազմաթիվ հեռուստանախագծեր` «Սպիտակ թութակ» (ռուս.՝ «Белый попугай»), «Աղմուկ դաշնամուրի շուրջ» (ռուս.՝ «Суета вокруг рояля»), «Բարի երեկո, Իգոր Ուգոլնիկովի հետ» (ռուս.՝ «Добрый вечер с Игорем Угольниковым»), «Կյանքը հիասքանչ է» ռուս.՝ «Жизнь прекрасна»[3]։ Նկարահանվել է մի քանի ֆիլմերում։ Որպես նվագակցող աշխատել է այնպիսի հայտնի արտիստների հետ ինչպիսիք են՝ Անդրեյ Միրոնովը, Կլավդիա Շուլժենկոն, Օլեգ Անոֆրիևը, Վալենտինա Տոլկունովան, Իոսիֆ Կոբզոնը, Վլադիմիր Վինոկուրը, Լարիսա Գոլուբկինան, Յան Օսինը, Մաքսիմ Գալկինը և ուրիշներ[4]։ Որպես դերասան հանդես է եկել Մոսկվայի Սատիրայի թատրոնում, «Մնաս բարով, կոնֆերենսիե» ներկայացման մեջ։ Հյուրախաղերով հանդես է եկել ինչպես Ռուսաստանի տարբեր քաղաքներում, այնպես էլ՝ Հայաստանում ԱՄՆ-ում, Իսրայելում, Ավստրալիայում, Ֆրանսիայում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էստրադայում է Վլադիմիր Վինոկուրը (1982)
- Անձրևի հետքը (1991)[5]
- Անհամեմատելին (1993)[6]
- Ննջարանի բանալին (2003)[7]
- Վաճառվում է ամառանոց (2005)[8]
- Երջանկության ռելսեր (սերիալ, 2006)[9]
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Уварова Е. Д. Эстрада в России. XX век. Энциклопедия. — Олма-Пресс, 2004. — ISBN 5-224-04462-6
- ↑ О Владимире Высоцком вспоминает Левон Саркисович ОГАНЕЗОВ
- ↑ ЛЕВОН ОГАНЕЗОВ.
- ↑ ШИКАРНЫЙ, УТОНЧЕННЫЙ ФИЛЬМ! "След дождя", драма, мелодрама, ФИЛЬМЫ СССР, Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին
- ↑ Несравненная. Фильм. Биография. StarMedia, Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին
- ↑ «Ключ от спальни». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Продается дача, Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին
- ↑ «Արխիվացված պատճենը». ww17.teledidar.tv. Արխիվացված է օրիգինալից 2022-11-30-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Левон Оганезов - искрометный юмор на эстраде». propianino.ru. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Левон Оганезов:». Вокруг ТВ (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
- Դեկտեմբերի 25 ծնունդներ
- 1940 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 13 մահեր
- 2025 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստներ
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Խորհրդային դերասաններ
- Խորհրդային կոմպոզիտորներ
- Ռուս դաշնակահարներ
- Ռուս դերասաններ
- Ռուս դիրիժորներ
- Ռուս երաժիշտներ
- Ռուս կոմպոզիտորներ