Լևոն Մատինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մատինյան (այլ կիրառումներ)
Լևոն Մատինյան
Ծնվել էսեպտեմբերի 11, 1923(1923-09-11)[1] (100 տարեկան)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԹբիլիսիի պետական բժշկական համալսարան (1946)[1]
Մասնագիտություննյարդաֆիզիոլոգ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր[1] (1971)
ԱշխատավայրԼևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ[1]
ԱնդամակցությունԳլխուղեղի ուսումնասիրության միջազգային կազմակերպություն[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Լևոն Արշալույսի Մատինյան (սեպտեմբերի 11, 1923(1923-09-11)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային նյարդաֆիզիոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1986)։ ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1984

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին ավարտել է Թբիլիսիի բժշկական ինստիտուտը։ 1947 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում, 1971 թվականից՝ նյարդա-էնդոկրին փոխհարաբերության լաբորատորիայի վարիչ։ Գիտական հետազոտությունները վերաբերում են նյարդաբանության, նյարդերի ու ներզատիչ գեղձերի փոխհարաբերության, երիկամների գործունեության նյարդա-հումորալ կարգավորման, կենտրոնական նյարդային համակարգության հետ մակերիկամների և ենթաստամոքսային գեղձի փոխհարաբերության, արյունաստեղծման համեմատական-ֆիզիոլոգիական առանձնահատկությունների հարցերին։ Նյարդային վնասվածքների ֆերմենտային բուժման նրա մշակած մեթոդը ԽՍՀՄ-ում կիրառվում է նյարդաբուժության մեջ։ Մատինյանը եղել է ԱՄՆ-ի պարապլեգիական ընկերության պատվավոր գիտական խորհրդատու (1976 թվական), գլխուղեղի ուսումնասիրության միջազգային կազմակերպության անդամ (1979 թվական)[2]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուղեղի հետազոտության միջազգային կազմակերպության անդամ, 1979
  • Միջազգային պարապլեգիական բժշկական ընկերության անդամ, 1993
  • Նյու Յորքի ԳԱ անդամ, 1995
  • Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի անդամ, 1996
  • ՀՀ վիրաբուժության ԳԱ ակադեմիկոս, 1998
  • Հայկական ֆիզիոլոգիական ընկերության նախագահ, 2003

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000-ամյա փառքի մեդալ, ԱՄՆ, 1998
  • ՌԴ Լոմոնոսովի անվան ոսկե մեդալ, 2003
  • 20-րդ դարի գիտական նվաճումների համար միջազգային արծաթե մեդալ, Քեմբրիջ, Անգլիա, 1998

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 289—290.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 289