Լևան Ակին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևան Ակին
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 14, 1979(1979-12-14)[1] (43 տարեկան)
Ծննդավայր՝Tumba, Ստոկհոլմի լեն, Շվեդիա
Քաղաքացիություն՝ Շվեդիա
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և դերասան
IMDb։ID 2172605

Լևան Ակին (դեկտեմբերի 14, 1979(1979-12-14)[1], Tumba, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2][3]), վրացական ծագմամբ շվեդ ռեժիսոր և սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1960 թվականներին Վրացական ԽՍՀ-ից Շվեդիա տեղափոխված վրացիների ընտանիքում[4]։ Ամեն տարի իր քրոջ հետ ամառային արձակուրդներին վերադառնալով Վրաստան՝ [5] սովորել է վրացական մշակույթն ու վրացերենը[6]։

Իր կարիերան սկսել է որպես ռեժիսորի օգնական շվեդական «Sveriges Television» հեռուստաընկերությունում։ 2007 թվականին աշխատել է «Studio 24»֊ում՝ Ռոյ Անդերսոնի «դու ապրում ես» ֆիլմի բեմադրության վրա։

2008 թվականին կայացել է նրա առաջին «Վերջին առարկաները» ֆիլմի պրեմիերան (պրոդյուսեր Էրիկա Սթարքի հետ համատեղ)[7], 2007-2012 թվականներին եղել է մի քանի հեռուստասերիալների պրեմիերան, 2011 թվականին՝ «Կատինկաս Կալաս» առաջին լիամետրաժ ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը պատմում է մի խումբ ընկերների մասին, որոնք նշում են նրանցից մեկի ծննդյան օրը։ Այդ ֆիլմի երեք դերասանները առաջադրվել են «L'Oreal Paris Rising Star» մրցանակի»[4], դերասանուհիներից մեկն էլ «Ոսկե բզեզ» մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր» անվանակարգում[5]։

2019 թվականին Կաննի կինոփառատոնի «Ռեժիսորների երկշաբաթյակների» ժամանակ[8][9] տեղի ունեցել Ակինի «Իսկ հետո մենք պարեցինք» երրորդ ֆիլմի պրեմիերան[6][10], որտեղ նա արժանացել է տասնհինգ րոպեանոց օվացիայի[11]։ Ֆիլմը պատմում է վրացի երիտասարդ պարուհի Մերաբեի մասին, ով սիրահարվում է իր խմբից մեկ այլ պարողի։ Ֆիլմը Վրաստանում բողոքի ակցիաներ է առաջացրել և միաժամանակ բազմաթիվ պարգևներ ստացել[12][13][14][15]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիամետրաժ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 — «Կատինկաս կալաս»
  • 2015 — «Շրջան»
  • 2019 — «Իսկ հետո մենք պարեցինք»

Կարճամետրաժ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 — «Վերջին առարկաներ»

Հեռուստատեսային նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 — «Բջջային էպիզոդի լաբիրինթ»
  • 2008—2010 — «Երկրորդ պողոտա» (10 դրվագներ)
  • 2009 — «Կյանքը Ֆագերվիկում» (3 դրվագ)
  • 2011 — «1790 թվական» (3 դրվագ)
  • 2012 — «Իրական մարդիկ» (20 դրվագներ)

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 — Համբուրգի կինոփառատոնի մրցանակ կարճամետրաժ «Վերջին առարկաներ» ֆիլմի համար (պրոդյուսեր Էրիկա Սթարքի հետ համատեղ)[7]։
  • 2008 — Համբուրգի կինոփառատոնի մրցանակ կարճամետրաժ «Վերջին առարկաներ» ֆիլմի համար(պրոդյուսեր Էրիկա Սթարքի հետ համատեղ)[7]։
  • 2019 — «Լավագույն ֆիլմ» մրցանակը, ինչպես նաև Օդեսայի կինոփառատոնի «Իսկ հետո մենք պարեցինք» ֆիլմի համար[16]։
  • 2019 — «Iris Prize» փառատոնի «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» մրցանակ «Իսկ հետո մենք պարեցինք» ֆիլմի համար»[17][18]։
  • 2020 — Սանդենս կինոփառատոնի «Ուշադրության կենտրոնում» բաժնում «Իսկ հետո մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրություն[19]։
  • 2020 — «Ոսկե բզեզ» մրցանակ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն սցենար» անվանակարգերում[20][21][22]։
  • 2020 — «Իսկ հետո մենք պարեցինք» — Լավագույն օտարալեզու ֆիլմի համար «Օսկար» մրցանակի հավակնորդը Շվեդիայից՝ մրցանակների հանձնման 92-րդ արարողության ժամանակ[23][24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Mattias Oscarsson (16 May 2019)։ «Levan Akin: Vi hade livvakter under inspelningen» (շվեդերեն)։ Sydsvenskan։ Վերցված է 12 November 2019 
  3. «Als wir tanzten» (գերմաներեն)։ Queer Film Festival։ Արխիվացված է օրիգինալից 10 December 2019-ին։ Վերցված է 12 November 2019 
  4. 4,0 4,1 «Svenska skådespelartalanger nominerade till L'Oréal Paris Rising Star» (շվեդերեն)։ News Powered by Cision։ Վերցված է 12 November 2019 
  5. 5,0 5,1 Boyd Van Hoeij (6 May 2012)։ «Certain People»։ Variety 
  6. 6,0 6,1 «And Then We Danced»։ Rotten Tomatoes։ Fandango Media։ Վերցված է 11 September 2020 
  7. 7,0 7,1 7,2 Eriksson Karoline։ «Filmfest med kulturhipsters – SvD» (շվեդերեն)։ Filmfest med kulturhipsters – SvD։ Վերցված է 12 November 2019 
  8. Elsa Keslassy (4 April 2019)։ «Cannes: «Deerskin» With Jean Dujardin to Open Directors' Fortnight»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 19 April 2019 
  9. Melanie Goodfellow։ «Cannes Directors' Fortnight unveils genre-heavy 2019 selection»։ ScreenDaily։ Վերցված է 23 April 2019 
  10. «And Then We Danced»։ Metacritic։ Վերցված է 4 April 2020 
  11. George Fenwick (2020-03-06)։ «And Then We Danced is putting a spotlight on homophobia in Georgia»։ Evening Standard (անգլերեն)։ Վերցված է 2020-10-08 
  12. «Police mobilized at Amirani Cinema»։ InterPressNews (անգլերեն)։ 8 November 2019։ Վերցված է 2020-10-08 
  13. «Riot police mobilized at Amirani Cinema»։ InterPressNews (անգլերեն)։ 8 November 2019։ Վերցված է 2020-10-08 
  14. «Georgian March members trying to forcibly enter Amirani Cinema»։ InterPressNews (անգլերեն)։ 8 November 2019։ Վերցված է 2020-10-08 
  15. «Protesters clash with police officers at «Apollo» cinema in Batumi»։ InterPressNews (անգլերեն)։ 8 November 2019։ Վերցված է 2020-10-08 
  16. Oleg Petrasiuk, Toma Istomina (22 July 2019)։ «10th Odesa International Film Festival celebrates cinematography, announces winners»։ Kyiv Post։ BusinessGroup, LLC.։ Վերցված է 23 July 2019 
  17. «Iris Prize»։ Twitter։ 13 October 2019։ Վերցված է 13 October 2019 
  18. «Iris Preview: And Then We Danced»։ Iris Prize (անգլերեն)։ Վերցված է 2020-10-08 
  19. «And Then We Danced»։ Sundance Institute (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-08-ին։ Վերցված է 2020-10-08 
  20. Tom Grater (21 January 2020)։ «Levan Akin's 'And Then We Danced' Triumphs At Sweden's Guldbagge Awards»։ MovieZine։ Վերցված է 21 January 2020 
  21. «And Then We Danced»։ Guldbaggen (շվեդերեն)։ Վերցված է 2020-10-08 
  22. «And Then We Danced (2019)»։ Svensk Filmdatabas (շվեդերեն)։ Վերցված է 2020-10-08 
  23. Helena Lindblad (28 August 2019)։ «Oscarsbidraget And then we danced ligger helt rätt i tiden»։ Dagens Nyheter։ Վերցված է 28 August 2019 
  24. Ben Dalton (28 August 2019)։ «Sweden submits Cannes title «And Then We Danced» for international feature Oscar»։ ScreenDaily։ Վերցված է 28 August 2019