Իսկ հետո մենք պարեցինք
Իսկ հետո մենք պարեցինք վրաց.՝ და ჩვენ ვიცეკვეთ | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | դրամա և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Թեմա | վրացական ժողովրդական պար[1], տղամարդ նույնասեռական[1], ինքնաբացահայտում[1], էմանսիպացիա[2], սիրահարություն[2], փառասիրություն[1], պահպանողականություն[3], առնականություն[3] և Վրաստանի մշակույթ[3] |
Թվական | սեպտեմբերի 13, 2019, նոյեմբերի 15, 2019, հուլիսի 23, 2020 և մարտի 13, 2020 |
Լեզու | վրացերեն |
Ռեժիսոր | Լևան Ակին |
Պրոդյուսեր | Մատիլդա Դեդիե[4] և Քեթի Դանելիա[4] |
Սցենարի հեղինակ | Լևան Ակին |
Դերակատարներ | Լևան Գելբախիանի և Բաչի Վալիշվիլի |
Օպերատոր | Լիզաբի Ֆրիդել |
Մոնտաժ | Լևան Ակին |
Պատմվածքի վայր | Թբիլիսի |
Տևողություն | 105 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Իսկ հետո մենք պարեցինք (անգլ.՝ And Then We Danced), 2019 թվականին նկարահանված շվեդ-վրացական դրամա ֆիլմ, որի ռեժիսորը Լևան Ակինն է։ Այն ցուցադրվել է Կաննի 2019 թվականի կինոփառատոնի Ռեժիսորների երկշաբաթյակի ընթացքում[5][6]։ Օսկարի 92-րդ մրցանակաբաշխությանն այն Շվեդիայի կողմից ներկայացվել է Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգի համար, սակայն չի առաջադրվել[7][8]։ Ֆիլմի նկարահանումները Վրաստանում դիմադրության են հանդիպել` ֆիլմում ներկայացվող նույնասեռական զույգի պատմության պատճառով[9]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մերաբն (Լևան Գելբախիանի) իր ընկերուհու` Մարիի (Անա Ջավախիշվիլի) հետ դասընթաց է անցնում Վրաստանի ազգային անսամբլում։ Սակայն երբ գալիս է Իրակլին (Բախի Վալիշվիլի), նա դառնում է Մերաբի հակառակորդն ու մեծագույն կիրքը։
Դերսանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լևան Գելբախիանի` Մերաբ
- Անա Ջավախիշվիլի` Մարի
- Անանո Մախարաձե
- Բախօ Վալիշվիլի` Իրակլի
- Գիորգի Ծերեթելի` Դավիթ
- Նինուծա Գաբիսոնիա
- Թամար Բուխնիկաշվիլի` Տեոնա
Քննադատական արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Rotten Tomatoes ագրեգատոր կայքում ֆիլմն ըստ 14 արձագանքների ունի 93% վարկանիշ[10]։ Ֆիլմը 2019 թվականի հուլիսին Օդեսայի միջազգային կինոփառատոնին արժանել է հանդիսատեսի Գրան պրի, ինչպես նաև` միջազգային ժյուրիի Լավագույն դերասան և Լավագույն ֆիլմ անվանակարգերի մրցանակների[11]։ 2019 թվականի օգոստոսին Լևան Գելբախիանին Սարաևոյի 25-րդ կինոփառատոնին արժանացել է Սարաևոյի սիրտ մրցանակին[12]:2019 թվականի հոկտեմբերին ֆիլմը Իրիս մրցանակ փառատոնին հաղթել է Լավագւյն գեղարվեստական ֆիլմ նավանակարգում[13]։
Ցուցադրություններ և ցույցեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Պահպանողական և պրոռուսական[14] խմբեր սպառնացել են չեղարկել ֆիլմի ցուցադրությունները Թբիլիսիում և Բաթումում[15]" Երեխաների պաշտպանության հանրային շարժման ղեկավար Լևան Փալավանդիշվիլին, բիզնեսմեն Լևան Վասաձեն, Վրաստանում ռուսական Եվգենի Պրիմակով հիմնադրամի ղեկավար Դմիտրի Լորտկիփանիձեն և «Վրացական երթ» ազգայնական շարժման ղեկավար Սանդրո Բրեգաձեն հայտարարել են, որ իրենք կգնան կինոթատրոններ և թույլ չեն տա ցուցադրել մի ֆիլմ, «որը դեմ է վրացական ու քրիստոնեական ավանդույթներին ու արժեքներին և հանրայնացնում է դժոխքի մեղքը»[16]։
Ֆիլմի ռեժիոսր Լևան Ակինը պատասխանել է սպառնալիքներին` ասելով. «Աբսուրդ է, որ այն մարդիկ, որ տոմս են գնել, պետք է քաջ լինեն և վտանգեն իրենց` վիրավորվելու կամ անգամ վնասվելու գնով գնալ և ֆիլմ դիտել։ Ես այս ֆիլմը սիրով ու կարեկցանքով եմ ստեղծել»։ Վրաց ուղղափառ եկեղեցին չի ողջունել ֆիլմի պրեմիերան, սակայն միևնույն ժամանակ ընդգծել է, որ «եկեղեցին հեռու է ցանկացած տիպի բռնությունից»[16]։ 2019 թվականի նոյեմբերի 8-ին Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ոստիկանական զորքեր է մոբիլիզացրել Ամիրանի կինոթատրոնի մոտ և դրա շրջակայքում, ինչպես նաև` հատուկ զորքեր է կուտակել մոտակա Ֆիլհարմոնիկ դահլիճի մոտ։ Ոստիկանները շրջափակել են Ամիրանի կինոթատրոնի մուտքը[17]։ Նույն օրն ավելի ուշ Վրացական երթի մի քանի հարյուր մասնակիցներ փորձել են կոտրել ոստիկանական շրջափակումն ու մտնել կինոթատրոնի շենք, սակայն ոստիկանությունը կանգնեցրել է նրանց[18]։ Ցուցարարները դիմակով են եղել և օգտագործել են ճայթուցիկներ[19]։ Չնայած բոլոր փորձերին` բոլոր ցուցադրություններն անցել են ըստ նախատեսվածի[20]։
Ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու` մեղադրելով նրանց ոստիկանների օրինական պահանջը չկատարելու և խուլիգանության համար[21]։ Վրաստանի հանրապետական կուսակցության առաջնորդներից մեկը, Դավիթ Բերձենիշվիլին, հարձակման է ենթարկվել ցուցարարների կողմից[22]։ Քաղաքացիական ակտիվիստ Անա Սուբելիանին ևս ցուցարարների հետ բախման արդյունքում վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց[23]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 და ჩვენ ვიცეკვეთ (վրաց.) — 2019.
- ↑ 2,0 2,1 https://web.archive.org/web/20200621034159/https://www.musicboxfilms.com/film/and-then-we-danced/
- ↑ 3,0 3,1 3,2 Bradshaw P. And Then We Danced review – freewheeling story of secret love // The Guardian.com — 2020. — ISSN 1756-3224; 1354-4322
- ↑ 4,0 4,1 https://web.archive.org/web/20200318123013/https://www.eufa.org/en/news/2016/20190924_Five_Films_Nominated.php
- ↑ Keslassy Elsa (ապրիլի 4, 2019)։ «Cannes: Deerskin With Jean Dujardin to Open Directors' Fortnight»։ Variety (անգլերեն)։ Վերցված է ապրիլի 19, 2019
- ↑ Goodfellow Melanie։ «Cannes Directors' Fortnight unveils genre-heavy 2019 selection»։ ScreenDaily։ Վերցված է ապրիլի 23, 2019
- ↑ Lindblad Helena (օգոստոսի 28, 2019)։ «Oscarsbidraget And then we danced ligger helt rätt i tiden»։ Dagens Nyheter։ Վերցված է օգոստոսի 28, 2019
- ↑ Dalton Ben (օգոստոսի 28, 2019)։ «Sweden submits Cannes title 'And Then We Danced' for international feature Oscar»։ ScreenDaily։ Վերցված է օգոստոսի 28, 2019
- ↑ «And Then We Danced: Georgian film that sparked protests»։ BBC News։ Վերցված է դեկտեմբերի 18, 2019
- ↑ «And Then We Danced»։ Rotten Tomatoes։ Fandango Media։ Վերցված է նոյեմբերի 10, 2019
- ↑ Petrasiuk Oleg, Istomina Toma։ «10th Odesa International Film Festival celebrates cinematography, announces winners»։ Kyiv Post։ Kyiv Post։ Վերցված է հուլիսի 23, 2019
- ↑ «25th Sarajevo Film Festival Awards»։ Sarajevo Film Festival։ Վերցված է օգոստոսի 22, 2019
- ↑ Twitter https://twitter.com/irisprize/status/1183359979555885058։ Վերցված է հոկտեմբերի 13, 2019
- ↑ In Georgia, a film screening turns into a victory against bigotry Archived 2020-10-08 at the Wayback Machine. "Spearheading the disrupters was the group Georgian March, a shady group with alleged connections to Kremlin supported groups."
- ↑ Protesters clash with police officers at “Apollo” cinema in Batumi
- ↑ 16,0 16,1 Georgian police vow to ensure peace amid threats voiced before premiere of film on gay love
- ↑ Police mobilized at Amirani Cinema
- ↑ Riot police mobilized at Amirani Cinema
- ↑ Georgian March members trying to forcibly enter Amirani Cinema
- ↑ «And Then The Homophobes Protested…»։ Georgia Today։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-20-ին։ Վերցված է նոյեմբերի 21, 2019
- ↑ Police detain two protesters outside Amirani Cinema
- ↑ Republican Party leader physically assaulted at Amirani Cinema
- ↑ Civil activist injured outside Amirani Cinema
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իսկ հետո մենք պարեցինք(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|