Լրագրավաճառը (ֆիլմ, 2012)
Լրագրավաճառը անգլ.՝ The Paperboy | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | թրիլեր, դրամա[1][2] և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
| Հիմք | Լրագրավաճառը |
| Թվական | մայիսի 24, 2012[3] |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Լի Դենիելս[1][4][2] |
| Պրոդյուսեր | Մայքլ Բերանոյա, Քասիան Էլվիս, Սիմոն Շեֆիլդ, Հիլարի Շոր, Լի Դենիելս և Ավի Լերներ |
| Սցենարի հեղինակ | Փիթ Դեքսթեր և Լի Դենիելս |
| Դերակատարներ | Մեթյու Մակքոնահի[4][5][6], Զաք Էֆրոն[4][2][5][…], Նիկոլ Քիդման[4][5][6], Ջոն Քյուսաք[4][5][6], Սքոթ Գլեն[4][6], Դևիդ Օյելոուո[4][6], Մեյսի Գրեյ[4][6], Նեդ Բելամի[4][6], Գրեյս Հայթաուեր[6], Ֆեյզոն Լավ[6], Կատաժինա Վոլեյնիո[6], Ջ. Դ. Էվերմոր[6], Փիթեր Մերնիք[4][6], Նիկոլետ Նոել[6] և Գարի Քլարք[6] |
| Օպերատոր | Ռոբերտո Շեյֆեր[7][2] |
| Մոնտաժ | Ջո Քլոց |
| Պատմվածքի վայր | Ֆլորիդա |
| Նկարահանման վայր | Լոս Անջելես, Օռլեան շրջան և Ֆլորիդա |
| Կինոընկերություն | Nu Image և Lee Daniels Entertainment |
| Տևողություն | 101 րոպե |
| Պաշտոնական կայքէջ | |
«Լրագրավաճառ» (անգլ.՝ The Paperboy), ֆիլմի ռեժիսորն է Լի Դենիելսին, վեպի հեղինակը՝ Պիտա Դեկստարան։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Կաննի կինոփառատոնում 2012 թվականին։ Գլխավոր դերակատարներն են Զաք Էֆրոնը, Մեթյու Մակքոնահին և Նիկոլ Քիդմանը։ Ֆիլմն արժանացել է համաշխարհային կինոքննադատների ուշադրությանը, որոնք ֆիլմում գտել են յուրահատուկ առավելություն, Նիկոլ Քիդմանի արտիստիկ աշխատանքը այս դերի համար բերեց ԱՄՆ-ի կինոդերասանների «Ոսկե գլոբուս» մրցանակ։ Այս ֆիլմում Քիդմանի դերակատարությունը շատերը համարում են լավագույնն իր կարիերայի մեջ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվական, 20-րդ դար։ Գիտական աշխատակից Յորդ Ջենսենը (դերակատար Մեթյու Մակքոնահին) վերադառնում է իր ծննդավայր Ֆլորիդա, որպեսզի հետաքննություն անցկացնի մի հանցագործություն, որտեղ ընդգրկված է բանտարկյալ Հիլարի Վան Էտտարը, որը մեղադրվում է տեղի Շերիֆի սպանության մեջ։ Յորդը իր եղբոր` Ջեքոմի և գործընկերոջ` Յարդլիի հետ միասին փորձում է ամեն ձևով ապացուցել Վան Ուետտարի անմեղությունը։ Քաղաքում ապրում է միջին տարիքի մի տիկին, որի անունը Շարլոտա Բլեսս է։ Նրանցից մեկն է լինում նաև Վան Ուետտարը, որը միանգամից գրավում է Շարլոտայի սիրտը։ Կինը օգնում է քննիչներին և Ջենսենի ընտանիքին մաքուր ջրից իսկական հանցագործին բռնելու հարցում։ 20- ամյա Ջեքը, որը իր ընտանիքի ամենափոքրն է, առաջին հայացքից սիրահարվում է Շարլոտային և նրանք երկուսով դժվարացնում են հետաքննությունը։ Մի քանի ժամանակ անց, երկու աֆրոամերիակցիների կողմից ծեծի և նվաստացումների ենթարկվելուց հետո, Յորդը ծանր վնասվածքներով ընդունվում է հիվանդանոց։ Հայտնի է դառնում, որ Յորդը հոմոսեքսուալ է։ Վան Ուետտապը դուրս է գալիս բանտից և միանգամից Շարլոտային վերցնում է իր հետ ապրելու մի խրճիթում, որի շուրջ բոլորը ճահիճներ և անտառներ էին։ Շառլոտայի ռոմանտիկ նամակից հետո Ջեքը իր հետ վերցնելով Յորդին ճանապարհվում է վերադարձնել և փրկել իր սիրելիին Վան Ուետտապի ձեռքից, սակայն չի հասցնում, խելագար հիվանդ մարդասպանը խլում է նրա կյանքը։ Կարճատև մենամարտի արդյունքում Վան Ուետտապը սպանում է նաև Յորդին։ Ֆիլմի վերջին տեսարանում Ջեքին հաջողվում է փախչել, նա իր հետ նավակով տանում է Յորդայի և Շառլոտայի դիակները ու մեկնում է Ֆլորիդա։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զաք Էֆրոն - Ջեք Ջենսոն
- Մեթյու Մակքոնահի - Յորդ Ջենսեն
- Նիկոլ Քիդման - Շարլոտա Բլեսս
- Ջոն Կյուսակ - Հիլարի Վան Ուետտապ
- Դեյվիդ Օհիլեյո - Յարդլի Էհիկման
- Սկոտ Գլեն - Ու. Ու. Ջենսեն
- Նիկոլետ Նոել - Նենսի
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոբի Մագուայերը եղել է Ուորդի կերպարի թեկնածու[8], իսկ Ալեքս Պետիֆերը եղել է Ջեք Ջենսանի դերակատարի հիմնական թեկնածուն[8]։ Սաֆիյա Վերգարան հրաժարվել է Շարլոտայի դերից, որովհետև նկարահանվում էր «Ամերիկյան ընտանիք» սերիալում[9]։ Ֆիլմի նկարահանումները կատարվել են Նոր Օռլեան քաղաքի[10] Լուիզիանա շտատում 2011 թվականի հուլիսի 25-ից մինչև սեպտեմբերի 17-ը[11]։
Մրցանակներ և առաջադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2012 - Կաննի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» առաջադրում։
- 2013 - «Ոսկե Գլոբուս» մրցանակի առաջադրման, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Նիկոլ Քիդման) անվանակարգի համար։
- 2013 - ԱՄՆ-ում Գիլդիի կինոդերասանների առաջադրման մրցանակ, երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Նիկոլ Քիդման) անվանակարգի համար։
- 2013 - «Սատուր» մրցանակ երկու առաջադրման`լավագույն անկախ ֆիլմ և լավագույն դերասանուհի (Նիկոլ Քիդման) անվանակարգերի համար։
- 2013 - Առաջադրում Ավստրալիական կինոյի ակադեմիայի և հեռուստատեսության կողմից, լավագույն դերասանուհի (Նիկոլ Քիդման) անվանակարգի համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 http://www.imdb.com/title/tt1496422/
- 1 2 3 4 http://www.filmaffinity.com/en/film433465.html
- ↑ http://abcnews.go.com/topics/entertainment/actresses/nicole-kidman.htm?mediatype=Image
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 https://filmow.com/obsessao-t37639/
- 1 2 3 4 http://www.metacritic.com/movie/the-paperboy
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 http://www.imdb.com/title/tt1496422/fullcredits
- ↑ http://www.film4.com/reviews/2012/the-paperboy
- 1 2 The Paperboy (2012) — Trivia — IMDb
- ↑ Sofia Vergara Cancels ‘The Paperboy’ — Deadline.com
- ↑ Box office / business for The Paperboy
- ↑ Filming locations for The Paperboy
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Լրագրավաճառը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
| ||||||
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Նոր Օռլեանում նկարահանված ֆիլմեր
- Ֆլորիդայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2012 դրամա ֆիլմեր
- 2012 ֆիլմեր
- Ամերիկյան ԼԳԲՏ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ֆիլմեր ռասիզմի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1960-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ֆլորիդայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1969 թվականին