Նոել Նիկոլետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոել Նիկոլետ
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 5, 1986(1986-11-05)[1] (37 տարեկան)
Ծննդավայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 2325066

Նոել Նիկոլետ (անգլ.՝ Nikolette Noel, նոյեմբերի 5, 1986(1986-11-05)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա), ամերիկացի դերասանուհի և մոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 5-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Դերասանուհու կարիերան սկսվել է դեռ վեց տարեկանից, երբ նկարահանվել է NBC հեռուստաալիքի «Չբացահայտված գաղտնիքներ» հեռուստասերիալում։ 2004 թվականին նա խաղացել է օժանդակ դեր իր առաջին լիամետրաժ ֆիլմում՝ «Քավություն» դրամայում, որն արժանացել է մրցանակների տարբեր կինոփառատոներում[2]։ 2011 թվականին Նիկոլետը հավանության է արժանացել «Պարաններով» հեռուստասերիալում հերթական դերի համար, որտեղ ռեժիսորներից և պրոդյուսերներից մեկը Վին Դիզելն էր[3]։ 2012 թվականին էկրան դուրս եկան նրա մասնակցությամբ երկու մեծ ֆիլմեր՝ իր աստղային կազմով հայտնի «Անվերահսկելիները 2»-ը, որում Նիկոլետը հանդես է գալիս Սոֆիի փոքրիկ դերով (Լիամ Հեմսֆորտի մարմնավորած Բիլլի Թիմոնսի ընկերուհին), և «Լրագրավաճառ» թրիլերը, որում նկարահանվել են նաև Զաք Էֆրոնը, Մեթյու Մակքոնահին և Նիկոլ Քիդմանը։ Նա նաև նկարահանվել է « Տեխասի կոտորած 3D»-ում, որը լույս է տեսել 2013 թվականին[4]։ Բացի ֆիլմում նկարահանվելուց Նիկոլետն աշխատում է նաև որպես մոդել, նկարահանվում է գովազդներում։ Նրա մայրը` Եվա Ապոստալը, եղել է հունգարացի սուպերմոդել, և Նիկոլետի խոսքերով նա իր ոգեշնչման աղբյուրն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Purgatory House (2004) — Awards
  3. «Nikolette Noels Official Site». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  4. Nikolette Noel — Biography

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]