Լվովյան հայկական կոլեգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լվովյան հայկական կոլեգիա (լրիվ անունը՝ Լվովի հայկական պապական կոլեգիա - լատին․՝ Collegium pontificum Leopolilnsis Armenorum), բարձրագույն ուսումնական հաստատություն Լվովում 1664-1783-ին։ Հիմնադրվել է Լեհաստանի, Ուկրաինայի, Ղրիմի, Մոլդովայի և Տրանսիլվանիայի հայ համայնքներում ունիթորություն տարածող հոգևոր գործիչներ պատրաստելու նպատակով։ Գտնվել է Թեաթինյան օրդենի տեսչության ներքո, ենթարկվել հավատատար ածման Հռոմի կոնգրեգացիային։ Լվովյան հայկական կոլեգիաում դասավանդվել են հայերեն ու լատիներեն (երբեմն՝ իտալերեն) քերականություն, ճարտասանություն, տաղաչափություն, դավանաբանություն, տրամաբանություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն, ֆիզիկա ու մետաֆիզիկա։ Սկզբնական շրջանում (1664-1678) առարկաների մի մասի ուսուցումը տարվել է հայերեն։ 1668-ին ուսանողները բեմադրել են «Մարտիրոսութիւն սրբուհւոյն Հռիփսիմեի», ապա այլ դրամատիկ գործեր՝ նշանավորելով հայ թատրոնի նոր զարթոնքը։ 1701-ից Լվովյան հայկական կոլեգիաում ուսանելու են ընդունել նաե այլազգիների (ուկրաինացիներ, լեհեր են), որի հետևանքով հետագայում բուհը վերանվանվել է Լվովի հայ-ուկրաինական կոլեգիա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 672