Լուցիա Զամայչ
Լուցիա Զամայչ | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 26, 1893[1] |
| Ծննդավայր | Vecsaule Parish, Լատվիա[1] |
| Վախճանվել է | հունվարի 17, 1965[1] (71 տարեկան) |
| Վախճանի վայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
| Գրական անուն | Irene Kapar[2], Zaiga Straume[2], A. Kaija[2], Junona[2], Špička[2], Kri-kri[2], Fifi[2] և Sili[2] |
| Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրող և ուսուցչուհի |
| Քաղաքացիություն | |
Լուիզա Զամայչ(լատիշ․՝ Lūcija Zamaiča փետրվարի 26, 1893[1], Vecsaule Parish, Լատվիա[1] - հունվարի 17, 1965[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի գրող և ֆեմինիստ[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1907 թվականին ավարտել է Բաուսկայի կանանց դպրոցը, այնուհետև՝ Ելգավայի առևտրային դպրոցը (1908-1910)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1905 թվականից ապրել է Վյատյան նահանգում և Արխանգելսկում, որտեղ աշխատել է որպես գրադարանավարուհի։
1925 թվականից մինչև 1927 թվականները շարունակել է ուսումը Ֆրանսիայում, Իտալիայում և Ալժիրում։
1927 թվականից ապրել է Ռիգայում, եղել է ժամանակակից կին, կանանց իրավունքների ակտիվ պաշտպան՝ իր գրական գործունեության շնորհիվ։ 1920-1930-ական թվականներին մեղադրվել է հասարակական բարոյական նորմերի խախտման մեջ։ Սիրել է շփոթության մեջ պահել հանրությանը։ Համատարիվ է եղել սոցիալիստական գաղափարներին, իր աշխատանքներում հաճախ է խոսել կապիտալիստական հասարակությունում կնոջ դերի մասին, գրել է ինչպես քաղաքացիական ամուսնությունների, այնպես էլ օրինական մարմնավաճառության մասին։
Նա մասնավոր դասեր է տվել այն աղջիկներին, ովքեր չէին կարողանում կրթություն ստանալ, դասավանդել է լատվիերեն, ռուսերեն, գերմաներեն և անգլերեն լեզուներ և գրականություն։
Գերմանական օկուպացիայի ժամանակ՝ 1941 թվականին, ձերբակալվել և ազատազրկվել է 9 ամիս։ 1942 թվականից մինչև 1946 թվականը զբաղվել է առևտրով։
Պատերազմի ժամանակ նրա բոլոր ձեռագրերը ոչնչացվել են։ Հին Ռիգայի փողոցներում իր զբոսանքների ժամանակ Զամայչը շարունակել է բանաստեղծություններ հորինել, բայց ոչ մի տեղ դրանք չի տպագրել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Electronic Union Catalogue of Latvian Libraries of National Significance
- 1 2 3 4 5 6 7 8 literatura.lv (լատիշ.) — Literatūras, folkloras un mākslas institūts.
- ↑ «Romana Sutas un Aleksandras Beļcovas muzejs». www.facebook.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lūcija Zamaiča Արխիվացված 2025-02-23 Wayback Machine (լատիշերեն)
- Lūcija Zamaiča (լատիշերեն)
|