Լուչիա Անգվիսսոլան ծնվել է մոտավորապես 1540 թվականին Կրեմոնայում, քաղաքի հայտնի ընտանիքներից մեկում։ Եղել է ընտանիքի հինգ դուստրերից երրորդը։ Իր կարճ կյանքի ընթացքում Լուչիան հասցրել է աչքի ընկնել վարպետությամբ։ Նկարչության նրա առաջին ուսուցիչը եղելէ քույրը՝ Սոֆոնիսբա Անգվիսսոլան։ Լուչիան հիմնականում աշխատել է դիմանկարչության ժանրում։ Կան երկու դիմանկարներ, որոնք հստակ կերպով վերագրվում են Լուչիայի վրձնին՝ նրա քրոջ՝ Եվրոպայի դիմանկարը, որը գտնվում է Բրեշիայի Տոսիո Մարտինենգո պինակոտեկայում և «Կրեմոնացի բժիշկ Պիետրո Մարիայի դիմանկարը» Պրադո թանգարանում։
Նկարչուհին մահացել է Կրեմոնայում 25 տարեկան հասակում։ Ջորջո Վազարին, ով քույրերի տուն է այցելել Լուչիայի մահվանից հետո, բարձր է գնահատել նրա աշխատանքները՝ հիշատակելով «Սինյորա Պիետրո Մարիայի» և, մասնավորապես, «Կոմս դի Սեսայի» դիմանկարները։
Ann Sutherland Harris, Linda Nochlin (a cura di), Le grandi pittrici: 1550-1950, Milano, Feltrinelli, 1979, SBN IT\ICCU\SBL\0292579. Mostra tenuta a Los Angeles, Austin, Pittsburgh, New York nel 1976-1977.
(EN) Ilya Sandra Perlingieri, Sofonisba Anguissola: the first great woman artist of the Renaissance, New York, Rizzoli, 1992, SBN IT\ICCU\BVE\0032355.