Լուկրեցիա Մարինելլա
Լուկրեցիա Մարինելլա իտալ.՝ Lucrezia Marinella | |
---|---|
Ծնվել է | 1571[1][2] |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[3] |
Վախճանվել է | հոկտեմբերի 9, 1653[1][2] |
Վախճանի վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[3] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի և փիլիսոփա |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Ուշագրավ աշխատանքներ | Q28125671? |
Lucrezia Marinella Վիքիպահեստում |
Լուկրեցիա Մարինելլա (իտալ.՝ Lucrezia Marinella, 1571[1][2], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[3] - հոկտեմբերի 9, 1653[1][2], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[3]), վենետիկցի գրող, բանաստեղծուհի։ Առավել հայտնի է իր «Կանանց վեհանձնության ու կատարելության և տղամարդկանց թերությունների ու արատների մասին» աշխատանքով, որ հրատարակվել է 1600 թվականին։ Սա կին հեղինակի կողմից գրված առաջին բանավիճական տրակտատներից մեկն է, որը վերաբերվում է հասարակության մեջ կնոջ դերին[4][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուկրեցիա Մարինելլան ծնվել է 1571 թվականին, Վենետիկում։ Նրա հայրը, Ջովաննի Մարինելլին (իտալ.՝ Giovanni Marinelli), բժիշկ էր, մի շարք բժշկական տրակտատների հեղինակ, որոնց մի մասը նվիրված էր կանացի առողջությանը։ Ստացել է լավ կրթություն. հոր շնորհիվ ծանոթացել է կենսաբանության, բժշկության և փիլիսոփայության թեմաներով մեծ թվով աշխատանքների, կարդացել է լատիներեն և իտալերեն գրականություն։ Հարաբերականորեն ուշ է ամուսնացել, եղել է բժիշկ Ջիրոլոմո Վակկայի կինը (իտալ.՝ Girolomo Vacca)[4]: Ժամանակակիցները Մարինելլիի մասին խոսել են որպես լավ կրթությամբ և տաղանդավոր կնոջ մասին։ Նա ունեցել է ոչ միայն գրական կարողություններ, այլև երաժշտական տաղանդ (նվագել է մի քանի գործիքներ և երգել է), ինչպես նաև աչքի է ընկել ճարտասանությամբ[5]։ Մարինելլի առաջին ստեղծագործությունը, քրիստոնեական թեմայով «Սուրբ Կոլոմբա» (իտալ.՝ La Colomba sacra) պոեմը տպագրվել է 1595 թվականին, Վենետիկում։ 1600 թվականին հրատարակվել է «Կանանց վեհանձնության ու կատարելության և տղամարդկանց թերությունների ու արատների մասին» (իտալ.՝ La nobiltà et l'eccellenza delle donne, co' difetti et mancamenti de gli uomini) բանավիճային տրակտատը, որը համարվում է նրա ստեղծագործության ամենակարևոր աշխատանքը[4]։ Ավելի ուշ, 1600-ական թվականներին, նա գրել է ևս մի քանի ստեղծագործություններ քրիստոնեական թեմաներով։ 1618 թվականին հրատարակվել են նրա ևս երկու ստեղծագործություններ, ալեգորիա Էրոսի և Պսիքեի թեմայով, ինչպես նաև` Եկատերինա Սիենացու քնարական կենսագրությունը։ 1635 թվականին հրատարակվել է նրա ևս մեկ հայտնի ստեղծագործություն` «Էնրիկո» հերոսական պոեմը (իտալ.՝ L'Enrico ovvero Bisanzio acquistato)[5]:
«Կանանց վեհանձնության ու կատարելության մասին...»
[խմբագրել | խմբագրել կոդը]1600-ական թվականներին Եվրոպայում ավելի քան երկու դար շարունակվում էր այսպես կոչված «կանանց մասին վեճը», որն սկսվում էր Քրիստինա Պիզացու «Գիրք կանանց քաղաքի մասին» (ֆր.՝ Le Livre de la Cité des Dames, 1405) ստեղծագործությունից, որում պնդում կար, թե կինն իր ունակություններով որևէ կերպ չի զիջում տղամարդուն։ Դրանից հետո կանանց ու տղամարդկանց գերակայության ու հավասարության մասին բանավեճեր տպագրվել են ֆրանսերեն, իտալերեն, լատիներեն, գերմաներեն, իսպաներեն և անգլերեն լեզուներով։ Առավել հաճախ այդ տրակտատները հիմնվում էին անտիկ աղբյուրներից վերցրած փաստերի ու օրինակների, ինչպես նաև` Աստվածաշնչից ու խոշոր փիլիսոփաներից մեջբերումների վրա[4][6]։ Մարինելլի ստեղծագործությունները պատասխան էին Ջուզեպպե Պասսիի (իտալ.՝ Giuseppe Passi) կնատյաց «Կանացի թերություններ» (իտալ.՝ I donneschi diffetti, 1599) ստեղծագործությանը։ Մարինելլիի տրակտատը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասը կոչվում է «Կանանց վեհանձնություն և կատարելություն», իսկ երկրորդ մասը` «Կանանց թերություններ և արատներ»։ Շարադրանքի մեջ նա դիմում է կանանց բնութագրող բառերի լեզվաբանական հիմքերին, խոսում է անցյալի հայտնի կանանց և կանանց բարոյական գերակայության մասին, ինչպես նաև` նշում է տղամարդկանց բարոյական հետընթացի մասին։ Նա համադրում է Արիստոտելի ուսմունքը նորպլատոնական տեսության հետ և եզրակացնում է, որ կինն Աստծո գիտակցության մեջ գոյություն ունեցող կատարելության արտահայտումն է[4][7]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- La Colomba sacra, Poema eroico. — Վենետիկ, 1595.
- Vita del serafico et glorioso San Francesco. Descritto in ottava rima. Ove si spiegano le attioni, le astinenze e i miracoli di esso. — Վենետիկ, 1597.
- Amore innamorato ed impazzato. — Վենետիկ, 1598.
- La nobiltà et l'eccellenza delle donne co' diffetti et mancamenti de gli uomini. Discorso di Lucrezia Marinella in due parti diviso. — Վենետիկ, 1601.
- The Nobility and Excellence of Women, and the Defects and Vices of Men = La nobiltà et l'eccellenza delle donne co' diffetti et mancamenti de gli uomini / ed. and trans. Dunhill, A.. — Չիկագո: The University of Chicago Press, 1999. — 227 p. — (The Other Voice in Early Modern Europe).
- La vita di Maria vergine imperatrice dell'universo. Descritta in prosa e in ottava rima. — Венеция, 1602.
- Rime sacre. — Վենետիկ, 1603.
- L'Arcadia felice. — Վենետիկ, 1605.
- Vita del serafico, et glorioso San Francesco. Descritto in ottava rima. — Վենետիկ, 1605.
- Vita di Santa Giustina in ottava rima. — Ֆլորենցիա, 1606.
- La imperatrice dell'universo. Poema heroico. — Վենետիկ, 1617.
- La vita di Maria Vergine imperatrice dell'universo. — Վենետիկ, 1617.
- Vite de' dodeci heroi di Christo, et de' Quatro Evangelisti. — Վենետիկ, 1617.
- De' gesti heroici e della vita meravigliosa della serafica Santa Caterina da Siena. — Վենետիկ, 1624.
- L'Enrico ovvero Bisanzio acquistato. Poema heroico. — Վենետիկ, 1635.
- Essortationi alle donne et a gli altri se a loro saranno a grado di Lucretia Marinella. Parte Prima. — Венеция, 1645.
- Exhortations to Women and to Others if They Please = Essortationi alle donne et a gli altri se a loro saranno a grado di Lucretia Marinella. Parte Prima / ed. and trans. L. Benedetti. — Տորոնտո: Centre for Reformation and Renaissance Studies, 2012.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Zaja P. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2008. — Vol. 70.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #121460460 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Marguerite Deslauriers (2012 թ․ նոյեմբերի 2). «Lucrezia Marinella». The Stanford Encyclopedia of Philosophy (անգլերեն). Stanford University. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Трофимова В. С., 2013, էջ 274
- ↑ Трофимова В. С., 2013, էջ 272—273
- ↑ Трофимова В. С., 2013, էջ 275
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Трофимова В. С. Философские подходы в к «женскому вопросу» в XVII веке: у истоков современного феминизма // Диалог со временем : Журнал. — 2013. — Вып. 42. — С. 271—280. — ISSN 2073-7564.
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lucrezia Marinella - հոդված Լուկրեցիա Մարինելլիի մասին Ստենֆորդի փիլիսոփայական հանրագիտարանում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկրեցիա Մարինելլա» հոդվածին։ |
|