Իզաբել Լուկասը ծնվել է 1985 թվականի հունվարի 29-ին ԱվստրալիայիՎիկտորիա նահանգիՄելբուրն քաղաքում[2]։ Հայրն ավստրալիացի է, մայրը՝ շվեցարուհի[3]։ Վեց տարեկանում Իզաբելը ընտանիքի հետ մեկ տարով տեղափոխվել է Շվեյցարիա։ Ավստրալիա վերադառնալուց հետո քրոջ հետ ավարտել է Աբիրուի միջնակարգ դպրոցը, որտեղ եվրոպացիներից բացի սովորում էին նաև աբորիգենների երեխաները։ Ապա Իզաբելը Վիկտորիայի արվեստի քոլեջում և Քվինսլենդի տեխնոլոգիական համալսարանում ուսումնասիրել է դրամատիկ արվեստը[4]։ 2008 թվականին նա տեղափոխվել է Լոս Անջելես։
Ֆիլմում առաջնաելույթ է ունեցել 2003 թվականին՝ նկարահանվելով «Home and Away» ավստրալիական հեռուստասերիալում[5]։ Հայտնի է դարձել «Տրանսֆորմերներ։ Ընկածների վրեժը» և «Լույսի մարտիկները» ֆիլմերում ունեցած մասնակցության շնորհիվ[6]։ Նկարահանվել է նաև բրիտանացի երգիչ Էդ Շիրանի «Give Me Love» երգի տեսահոլովակում[7]։