Իզաբել Լուկաս
Իզաբել Լուկաս անգլ.՝ Isabel Lucas | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 29, 1985[1] (35 տարեկան) |
Ծննդավայր | Մելբուռն, Ավստրալիա[1] |
Կրթություն | Victorian College of the Arts? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի |
Իզաբել Լուկաս (անգլ.՝ Isabel Lucas, հունվարի 29, 1985[1], Մելբուռն, Ավստրալիա[1]), ավստրալացի դերասանուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իզաբել Լուկասը ծնվել է 1985 թվականի հունվարի 29-ին Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Մելբուրն քաղաքում[2]։ Հայրն ավստրալացի է, մայրը՝ շվեցարուհի[3]։ Վեց տարեկանում Իզաբելը ընտանիքի հետ մեկ տարով տեղափոխվել է Շվեյցարիա։ Ավստրալիա վերադառնալուց հետո քրոջ հետ ավարտել է Աբիրուի միջնակարգ դպրոցը, որտեղ եվրոպացիներից բացի սովորում էին նաև աբորիգենների երեխաները։ Ապա Իզաբելը Վիկտորիայի արվեստի քոլեջում և Քվինսլենդի տեխնոլոգիական համալսարանում ուսումնասիրել է դրամատիկ արվեստը[4]։ 2008 թվականին նա տեղափոխվել է Լոս Անջելես։
Ֆիլմում առաջնաելույթ է ունեցել 2003 թվականին՝ նկարահանվելով «Home and Away» ավստրալական հեռուստասերիալում[5]։ Հայտնի է դարձել «Տրանսֆորմերներ։ Ընկածների վրեժը» և «Լույսի մարտիկները» ֆիլմերում ունեցած մասնակցության շնորհիվ[6]։ Նկարահանվել է նաև բրիտանացի երգիչ Էդ Շիրանի «Give Me Love» երգի տեսահոլովակում[7]։
Անվանակարգեր և մրցանակներ[8][խմբագրել | խմբագրել կոդը]
- 2004 թվականին «Ամենահայտնի նոր կանացի տաղանդ» կատեգորիայում արժանացել է «Logie Awards» մրցանակի։
- 2009 թվականին «Լավագույն դերասանուհի» կատեգորիայում արժանացել է «Scream» մրցանակի։
- 2010 թվականին «Լավագույն պահ» կատեգորիայում առաջադրվել է «MTV Movie Awards» մրցանակին։
- 2011 թվականին «Վաղվա դերասանուհի» կատեգորիայում արժանացել է «Երիտասարդ Հոլիվուդ» մրցանակի։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2009 | Տրանսֆորմերներ։ Ընկածների վրեժը | Transformers: Revenge of the Fallen | Էլիս |
2009 | Լույսի մարտիկները | Daybreakers | Էլիսոն Բրոմոլի |
2009 | Սպասման քաղաքը | The Waiting City | Սքարլեթ |
2010 | Խաղաղ օվկիանոս | The Pacific | Գվեն |
2010 | Հարսանեկան երեկույթ | The Wedding Party | Աննա Պետրովա |
2011 | Աստվածների պատերազմ։ Անմահները | mmortals | Աթենաս |
2012 | Անորսալիները | Red Dawn | Էրիկա Մեյսոն |
2014 | Ջուր փնտրողը | The Water Diviner | Նատալյա |
2015 | Գավաթների ասպետը | Knight of Cups | Իզաբել |
2016 | 11 | The 11th | Սիսի |
2017 | Զմրուխտե քաղաք | Emerald City | Աննա |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #142315923 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ «Isabel Lucas»։ IMDB.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-07-ին։ Վերցված է 2012-01-22
- ↑ Medina Marcy (2009-06-18)։ «Coming to America: Isabel Lucas»։ WWD (en-US)։ Վերցված է 2017-01-11
- ↑ «Isabel Lucas knows when to sparkle»։ Վերցված է 2017-01-11
- ↑ «Home and Away on seven.com.au»։ 2005-11-28։ Վերցված է 2017-01-11
- ↑ Isabel Lucas character Sam has cruel intentions in Transformers
- ↑ «Isabel Lucas lands Ed Sheeran gig»։ Վերցված է 2017-01-11
- ↑ «Isabel Lucas»։ IMDb։ Վերցված է 2017-01-11
|