Jump to content

Լույսի մարտիկները (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լույսի մարտիկները
անգլ.՝ Daybreakers
Երկիր ԱՄՆ
 Ավստրալիա
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[1][2][3], վամպիրների մասին ֆիլմ, հակաուտոպիական ֆիլմ և մարտաֆիլմ
Թվականսեպտեմբերի 11, 2009 և ապրիլի 1, 2010[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄայքլ Սփիրիգ և Փիթեր Սփիրիգ
Սցենարի հեղինակՄայքլ Սփիրիգ և Փիթեր Սփիրիգ
ԴերակատարներԻթան Հոուք[5][2][6][…], Ուիլեմ Դեֆո[5][2][6], Կլաուդիա Քերվան[5], Մայքլ Դորման[5], Սեմ Նիլ[5][2][6], Վինս Քոլոսիմո[5], Իսաբել Լուկաս[5], David Knijnenburg?[5], Փոլ Սոնկիլա[5], Թիֆանի Լամբ[5], Ռոբին Մուր[5], Ջեյ Լագաայա[5], Դեմիեն Գարվի[5], Ջեք Բրեդֆորդ[5], Մանգո ՄակՔեյ[5], Ռենայ Կարուզո[5] և Քրիստոֆեր Քիրբի[5]
ԵրաժշտությունՔրիստոֆեր Գորդոն
ՄոնտաժՄեթ Վիլլա
Պատմվածքի վայրԱՄՆ
ԿինոընկերությունLions Gate Entertainment, Screen Australia, Australian Film Finance Corporation Limited և North Shore Studios
Տևողություն94 րոպե
Բյուջե20 000 000 $
Շահույթ50 011 441 $ և 2 448 050 A$[7]
Պաշտոնական կայքէջ
 Daybreakers Վիքիպահեստում

«Լույսի մարտիկները» (անգլ.՝ Daybreakers), կինոֆանտաստիկա- հակաուտոպիա վամպիրների մասին, որի պրեմիերան կայացել է 2010 թվականի սկզբին։ Ֆիլմի պրեմիերան կայացել է հունվարի 6-ին Մեծ Բրիտանիայում իսկ հունվարի 7-ին Ռուսաստանում։ Ֆիլմի ռեժիսորներն են՝ Փիթեր և Մայքլ Սպիրիգները (անգլ.՝ Peter and Michael Spierig): Գլխավոր դերերում նկարահանվել են՝ Իթան Հոուքը (անգլ.՝ Ethan Hawke), Ուիլեմ Դեֆոն (անգլ.՝ Willem Dafoe) և Սեմ Նիլը (անգլ.՝ Sam Neill):

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվական։ Գլոբալ համաճարակից անցել է 10 տարի, որը մարդկանց մեծամասնությանը դարձրել է վամպիր։ Չվարակվածները կազմում են բնակչության թվի ընդամենը 5%-ը, որոնք այժմ համարվում են արյան աղբյուր վամպիրների համար և գտնվում են անհետանալու եզրին։ Խաղաղ ապագա չի սպասվում նաև արյունախումներին. արյան քանակի պակասի պատճառով, նրանք պետք է շտապ գտնեն արհեստական փոխարինող։ Գիտնական վապիրները ստիպված են շտապել, քանի որ արյան պաշարը կբավականացնի ընդամենը մեկ ամիս, քաղաքներում սով է, իսկ առանց արյան մնացած վամպիրներն արագ դեգրադացիայի են ենթարկվում։ Այդ ժամանակ անընդհատ որսում են մնացած մարդկանց։ Մարդիկ դեռ փնտրում են միջոցներ՝ վամպիրներին դիմակայելու համար։

Գիտնական- արյունաբան Էդվարդ Դալտոնը համակրում է մարդկանց և խմում է կենդանիների արյուն։ Վերադառնալով նոր արյան փոխարինողի չհաջողված փորձարկումից՝ նա հանդիպում է մարդկանց։ Էդվարդը իմանում է մարդկանց գաղտնի խմբի մասին, որոնց գլխավորում է հանկարծակի բուժված մի վամպիր՝ Լիոնել Կորմակ անունով, և Էլվիս կեղծանունով։ Դալտոնը անցկացնում է հաջողված փորձարկում՝ ընդօրինակելով այն պայմանները, որոնցով բուժվել էր Լիոնելը, և կրկին դառնում է մարդ։ Այդ ժամանակ մարդկանց պաշարները վերջանում են և սկսվում է վամպիրների դեգրադացիայի համաճարակ։

Գործընկեր գիտնականի հետ հանդիպման ժամանակ Էդվարդի ընկերուհուն առևանգում են։ Դալտոնը միանգամից գնում է իր տնօրենի՝ Չարլզ Բրոմլիի մոտ։ Նա կծում է նրան և դառնում է մարդ. փոխակերպված մարդկանց արյունը դառնում է պատվաստանյութ վամպիրների դեմ։ Էդվարդը Բրոմլիին ուղարկում է ուղիղ վամպիրների ճանկը՝ մահ։ Այժմ «հակահամաճարակը» գործարկվում է։ Էդվարդը, Օդրին և Լիոնելը հեռանում են քաղաքից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդվարդ Դալտոնի դերի համար հարցազրույցին մասնակցել է 12 դերասան, նրանց թվում էին՝ Ջեյսոն Քոուպը, Քրիստոֆեր Էկկլսթոնը, ինչպես նաև Քրիստոֆ Վալցը[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0433362/
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.metacritic.com/movie/daybreakers
  3. http://www.filmstarts.de/kritiken/102583-Daybreakers.html
  4. http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 http://www.imdb.com/title/tt0433362/fullcredits
  6. 6,0 6,1 6,2 http://stopklatka.pl/film/daybreakers-swit
  7. https://web.archive.org/web/20110218045303/http://film.vic.gov.au/resources/documents/AA4_Aust_Box_office_report.pdf
  8. «Обзор фильма «Воины света»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լույսի մարտիկները (ֆիլմ)» հոդվածին։