Լուի Աբել Տրյուշե
Լուի Աբել Տրյուշե ֆր.՝ Louis Abel-Truchet | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1857[1][2][3][…] |
Ծննդավայր | Վերսալ, Ֆրանսիա[4] |
Վախճանվել է | սեպտեմբերի 9, 1918[1][2][3][…] (60 տարեկան) |
Մահվան վայր | Օսեր[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և դիզայներ |
Ոճ | Հիասքանչ դարաշրջան |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | Q17496160? և Q17496186? |
Ուսուցիչ | Բենջամեն Կոնստան Ժան-Ժոզեֆ |
Ամուսին | Julia Abel-Truchet? |
Louis Abel-Truchet Վիքիպահեստում |
Լուի Աբել Տրյուշե (ֆր.՝ Louis Abel-Truchet, դեկտեմբերի 29, 1857[1][2][3][…], Վերսալ, Ֆրանսիա[4] - սեպտեմբերի 9, 1918[1][2][3][…], Օսեր[4]), Հիասքանչ դարաշրջանի ֆրանսիացի նկարիչ:
Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուի Աբել Տրյուշեն գեղանկարչություն է սովորել Փարիզի Ժյուլիանի ակադեմիայում, որտեղ եղել է Ժան Ժոզեֆ Բենջամեն-Կոնստանի և Ժյուլ Լեֆևրի աշակերտը: Նրա աշխատանքներն սկսել են ցուցադրվել 1891 թվականից: Գեղանկարիչը Ֆրանսիայի մայրաքաղաքում ստեղծված իր ժամանակի գեղանկարչության նորաձև «Աշնանային սալոնի» համահիմնադիրներից մեկն է: Նաև եղել է այդ ցուցահանդեսների առաջին մասնակիցներից մեկը: 1907 թվականին Աբել Տրյուշեն իր ընկերոջ և կոլեգայի՝ Լուի Վալլեի հետ, ձեռնարկել են փարիզյան «Հումորիստների միությունը»: 1910 թվականին Աբել Տրյուշեն դարձել է «Գեղեցիկ արվեստների ազգային միության» (Société nationale des beaux-arts) անդամ: 1911 թվականին դարձել է Պատվավոր Լեգեոնի շքանշանի ասպետ:
Աբել Տրյուշեի ստեղծագործությանը բնորոշ է ժանրային գեղանկարչությունը, նրան մոտ են իր համերկրացիներ և ժամանակակիցներ Էժեն Գալիեն-Լալուն, Թեոֆիլ Ալեքսանդր Ստեյնլենը, Ժան-Լուի Ֆորենը: Նա նկարել է Վենետիկի փողոցային տեսարաններ և գիշերային Մոնմարտր: Յուղանկարներում հիմնականում պատկերված էին էլեգանտ նորաձև փարիզուհիներ, քաղաքի պատկերներ և Փարիզի առօրյա կյանքը ներկայացնող տեսարաններ[6]: Ճանապարհորդելով Իտալիայով, Ֆրանսիայի հարավով և Հյուսիսային Աֆրիկայով` աշխատել է Մարսելի, Մոնակոյի, Թունիսի, Պադովայի և Ավինյոնի տեսարանների վրա:
Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն պես Աբել Տրյուշեն կամավոր մեկնել է ռազմաճակատ և որպես լեյտենանտ ծառայել է հետևակային գնդի հետախուզական մասում: 1918 թվականի սեպտեմբերին մահացել է վիրավորումից: Պարգևատրել է Զինվորական խաչով: Նկարչի անունով է անվանակոչված Փարիզի 17-րդ թաղամասի փողոցներից մեկը:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Louis Abel-Truchet
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Louis Abel-Truchet — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #1037458052 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ https://www.moma.org/artists/40734
- ↑ Abel-Truchet, Louis // Benezit Dictionary of Artists. — Oxford University Press, 2011-10-31.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Emmanuel Bénézit: Dictionnaire critique et documentaire des peintres, sculpteurs, dessinateurs et graveurs de tous les temps et de tous les pays, Bd. 1. Gründ, Paris 1976, ISBN 2-7000-0149-4.
- Cécile Coutin: Tromper l’ennemi. L’invention du camouflage moderne, 1914—1918. Éditions Pierre de Taillac, Paris 2012, ISBN 978-2-36445-015-8 (zugl. Dissertation, Universität Paris 1987).
|