Լուիս Ների

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուիս Ների
Ծնվել էդեկտեմբերի 12, 1994(1994-12-12) (24 տարեկան)
ԾննդավայրՏիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՔաղաքացիությունFlag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունբռնցքամարտիկ

Լուիս Ների (իսպ.՝ Luis Nery; դեկտեմբերի 12, 1994(1994-12-12), Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի բռնցքամարտիկ։ Թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն (WBC, 2017—2018; The Ring, 2017)։

Կարիերան պրոֆոսիոնալ բռնցքամարտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ ռինգում նրա առաջնաելույթը եղել է 2012 թվականին մայիսի 5-ին և իր հաղթանակը ապահովել է հենց առաջին ռաունդում[1]։

2015 թվականի փետրվարի 28-ին հաղթել է առաջին թեթևագույն քաշային կարգի աշխախարհի չեմպիոնի նախկին թեկնածու Ջետեր Օլիվուին[2]։

2015 թվականի սեպտեմբերի 26-ին 2-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ ֆիլիպինցի բռնցքամարտիկ Ջոն Մարկ Ապոլինարոյին[3]։

2016 թվականին հաղթել է 2-րդ թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն մեքսիկացի Դևիդ Սանչեսին[4][5]։

2016 թվականի հոկտեմբերի 22-ին 2-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել երկու քաշային կարգերի ներկայացուցիչ ֆիլիպինցի Ռիչի Մեպրանումային[6][7][8]։

2017 թվականի մարտի 11-ին հաղթել է կոլումբացի բռնցքամարտիկ Խեսուս Մարտինեսին և դարձել է թեթևագույն քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի պարտադիր հավակնորդ[9][10][11]։

Չեմպիոնական մարտ Սինսուկե Յամանակի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսին հայտարարվել է, որ օգոստոսի 15-ին մարտ է կայանալու Լուիս Ներիի և թեթևագույն քաշային կարգում WBC և The Ring վարկածներով աշխարհի չեմպիոն ճապոնացի բռնցքամարտիկ Սինսուկե Յամանակի միջև[12][13]։ Ներին իր հակառակորդին նոկաուտի է ենթարկել 4-րդ ռաունդում և դարձել է աշխարհի նոր չեմպիոն[14][15][16][17]։ Օգոստոսի 23-ին հայտնի է դարձել, որ Ներին Յամանակի դեմ մարտից առաջ դոպինգ է օգտագործել։ Նրա օրգանիզմում հայտնաբերվել է զիլպպատերոլ[18][19]։ Սեպտեմբերի 26-ին The Ring-ը զրկել է Ներիին չեմպիոնի տիտղոսից, և այդ տիտղոսը կրկին վերադարձրել է Յամանակին[20]։ Հոկտեմբերին WBC որոշել է, որ Ներին մնալու է որպես չեմպիոն։ Կազմակերպության կարծիքով զիլպատերոլը նրա օրգանիզմում հայտնվել է ուտելիքի հետ։ Այդ պատճառով ռևանշ է հայտարարվել Յամանակի և Ներիի միջև[21][22]։

2017 թվականի նոյեմբերի 4-ին 6-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել 2-րդ թեթևագույն քաշային կարգի բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ֆիլիպինցի Արթուր Վիլյանուևուին[23]։

Երկրորդ մարտ Սինսուկե Յամանակի դեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինսուկե Յամանակի դեմ ռևանշը հայտարարվել է 2018 թվականի մարտի 1-ին[24]։ Փետրվարի 28-ին տեղի է ունեցել բռնցքամարտիկների պաշտոնական կշռումը։ Ներին չի կարողացել համապատասխանել իսկական չափանիշներին (118 ֆունտ)։ Սկզբում ցույց է տվել 123 ֆունտ։ Երկու ժամ անց կշռվելուց հետո նա եղել է 121 ֆունտ։ Արդյունքում նա կարողացել է մասնակցել մարտին և 2-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Յամանակին[25]։

2019 թվականի հուլիսի 20-ին 9-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Խուան Կառլոս Պայանոին[26][27]։

Մարտերի արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտ
Ամսաթիվ
Հակառակորդ
Մարտի վայր
Արդյունք
Ծանոթագրություն
30 հուլիսի 20 2019 թվական Դոմինիկյան Հանրապետություն Խուան Կառլոս Պայանո (21-2-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ MGM Grand Garden Arena, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ KO9 (12)
29 մարտի 16 2019 թվական Պուերտո Ռիկո Մակջո Արոյո (18-2-0) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էյ տի էնդ տի Ստեդիում, Արլինգտոն, Տեխաս, ԱՄՆ RTD4 (10) Արոյոն 4 անգամ նոկդաունի է ենթարկվել։
28 դեկտեմբերի 1 2018 թվական Վենեսուելա Ռենսոն Ռոբլես (13-5-0) Մեքսիկա Arena Pavillón del Norte, Սալտիլնո, Կոաուիլա, Մեքսիկա TKO7 (10)
27 հոկտեմբերի 6 2018 թվական Ֆիլիպիններ Ջեյմսոն Կանոյ (27-8-2) Մեքսիկա Gasmart Stadium, Տիխուանա, Մեքսիկա TKO3 (12)
26 մարտի 1 2018 թվական Ճապոնիա Սինսուկե Յամանակ (27-1-2) Ճապոնիա Ռյոգոկու Կոկուգիկան, Տոկիո, Ճապոնիա TKO2 (12) WBC վակածով թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն)։
25 նոյեմբերի 4 2017 թվական Ֆիլիպիններ Արթուր Վիլյանուևա (31-2-0) Մեքսիկա Estadio Gasmart, Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա TKO6 (10) Ներին նոկդաունի է ենթարկվել 4-րդ ռաունդում։
24 օգոստոսի 15 2017 թվական Ճապոնիա Սինսուկե Յամանակ (27-0-2) Ճապոնիա Shimazu Arena, Կիոտո, Կիոտո, Ճապոնիա TKO4 (12) Պայքարել է WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։
23 մարտի 11 2017 թվական Կոլումբիա Խեսուս Մարտինես (23-1-0) Մեքսիկա Arena Ciudad de Mexico, Մեխիկո, Մեքսիկա RTD4 (12)
22 դեկտեմբերի 17 2016 թվական Ֆիլիպիններ Ռայմոնդ Տաբուգոն (18-6-1) Մեքսիկա El Foro Chiapas, Տուստլա Գուտերես, Չյապաս, Մեքսիկա TKO4 (10) Ներին Նոկդաունի է ենթարկվել առաջին ռաունդում։
21 հոկտեմբերի 22 2016 թվական Ֆիլիպիններ Ռիչի Մեպրանում (31-5-1) Մեքսիկա Auditorio Municipal Fausto Gutiérrez Moreno, Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա TKO2 (10)
20 հուլիսի 30 2016 թվական Մեքսիկա Դևիդ Սանչես (29-3-2) Մեքսիկա Auditorio Fausto Gutierrez Moreno, Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա RTD4 (10) Պաշտպանել է թեթևագույն WBC վարկածով չեմպիոնի տիտղոսը (առաջին պաշտպանություն)։
19 ապրիլի 16 2016 թվական Մեքսիկա Մարտին Կասիլյաս (15-6-1) Մեքսիկա Gimnasio Olímpico Juan de la Barrera, Մեխիկո, Մեքսիկա UD10 (10) Պայքարել է թեթևագույն WBC վարկածով չեմպիոնի տիտղոսի համար։ Կասիլյասը նոկդաունի է ենթարկվել առաջին և չորրորդ ռաունդում։ Արդյունք՝ 100-88, 99-89, 98-90։
18 հունվարի 30 2016 թվական Մեքսիկա Ումբերտո Մորալես (14-13-4) Մեքսիկա Centro De Convenciones, Ռոսարիտո, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա TKO5 (10)
17 սեպտեմբերի 26 2015 թվական Ֆիլիպիններ Ջոն Մարկ Ապոլինարո (17-5-3) Մեքսիկա Centro Convenciones, Պուերտո Պենյասկո, Սոնորա, Մեքսիկա TKO2 (10)
16 փետրվարի 28 2015 թվական Ֆիլիպիններ Ջետեր Օլիվա(22-2-2) Մեքսիկա Centro De Convenciones, Ռոսարիտո, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա RTD4 (10)
15 դեկտեմբերի 6 2014 թվական Մեքսիկա Կառլոս Ֆոնտես (20-2-1) Մեքսիկա Centro de Usos Multiples, Էրմոսիլյո, Սոնորա, Մեքսիկա TKO8 (8)
14 օգոստոսի 30 2014 թվական Մեքսիկա Վիկտոր Մենդես (19-1-2) Մեքսիկա Centro de Usos Multiples, Էրմոսիլյո, Սոնորա, Մեքսիկա SD8 (8) Արդյունք՝ 79-73, 78-73, 74-78։
13 հունիսի 27 2014 թվական Մեքսիկա Խոսե Էստրելա (13-4-1) Մեքսիկա Hipódromo Caliente, Arena Tecate, Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա RTD6 (8)
12 ապրիլի 11 2014 թվական Մեքսիկա Անտոնիո Ռոդրիգես (6-9-0) Մեքսիկա Hipódromo Caliente, Arena Tecate, Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա KO3 (8)
11 փետրվարի 15 2014 թվական Խավյեր Սիֆուենտես (1-0-0) Մեքսիկա Palenque de la Feria Mesoamericana, Տապաչուլա, Չյապաս, Մեքսիկա KO4 (6)
10 դեկտեմբերի 13 2013 թվական Մեքսիկա Ադան Օսունա (9-7-3) Մեքսիկա Casino Hipodromo Agua Caliente, Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա TKO1 (8)
9 հոկտեմբերի 26 2013 թվական Մեքսիկա Օսվալդո Կաստրո (14-5-2) Մեքսիկա Caliente Racetrack, Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա UD8 (8) Արդյունք՝ 79-73 և 80-72 (երկու անգամ)։
8 օգոստոսի 23 2013 թվական Մեքսիկա Սաուլ Էրնանդես (3-4-0) Մեքսիկա Forum Tecate, Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա TKO5 (6)
7 հունիսի 14 2013 թվական Ռաֆաել Ալվարադո (2-0-0) Մեքսիկա Casino Hipodromo Agua Caliente, Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա TKO2 (6)
6 ապրիլի 10 2013 թվական Մարինո Կանետե (0-2-0) Մեքսիկա Salon Las Pulgas, Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա TKO2 (4)
5 փետրվարի 16 2013 թվական Մեքսիկա Լեոնարդո Ռեյես (0-2-0) Մեքսիկա Auditorio Fausto Gutierrez Moreno, Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա TKO1 (4)
4 նոյեմբերի 28 2012 թվական Մեքսիկա Խոան Սանդովալ (1-0-1) Մեքսիկա Salon Las Pulgas, Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա UD4 (4) Արդյունք՝ 40-36 և 39-37 (երկու անգամ)։
3 սեպտեմբերի 20 2012 թվական Մեքսիկա Կարլոս Կաստանեդա (4-0-0) Մեքսիկա Salon Las Pulgas, Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա UD4 (4) Արդյունք՝ 40-36 (բոլորը)։
2 հունիսի 7 2012 թվական Խավյեր Միրանդա (առաջնաելույթ) Մեքսիկա Salon Las Pulgas, Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա UD4 (4) Արդյունք՝ 39-37 և 40-36 (երկու անգամ)։
1 մայիսի 5 2012 թվական Խոսե Գուադալուպե Սալգադո (առաջնաելույթ) Մեքսիկա Auditorio Fausto Gutierrez Moreno, Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա, Մեքսիկա TKO1 (4)
Մարտ
Ամսաթիվ
Հակառակորդ
Մարտի վայր
Արդյունք
Ծանոթագրություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «May 5, 2012»։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-04-ին 
  2. «Feb 28, 2015»։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-04-ին 
  3. «Sep 26, 2015»։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-04-ին 
  4. «Jul 30, 2016» (չաշխատող հղում)
  5. «Luis Nery Breaks Down David Sanchez For Stoppage Win» 
  6. «Oct 22, 2016» (չաշխատող հղում)
  7. «Luis Nery Closes in on Title Shot at Bantamweight» 
  8. «Проспекты Нери и Эрнандес уничтожают матёрых ветеранов в Мексике» 
  9. «Fight:2146662» 
  10. «Juan Francisco Estrada Drills Anuar Salas in Five Rounds» 
  11. «Эстрада нокаутировал Саласа, Нери стал претендентом для Яманаки» 
  12. «Shinsuke Yamanaka vs. Luis Nery Set For August 15 in Japan» 
  13. «Луис Нери попробует свергнуть с трона Шинсуке Яманаку» 
  14. «Tuesday 15, August 2017» 
  15. «Nery dethrones WBC bantam champ Yamanaka» 
  16. «Nery ends Yamanaka’s long reign, scores fourth-round TKO» 
  17. «Крах долгоиграющего: Шинсуке Яманака разбит в Японии» 
  18. «Luis Nery Tested Positive for PED Before Title Win Over Yamanaka» 
  19. «Побивший Яманаку мексиканец Луис Нери провалил допинг–тест» 
  20. «Luis Nery’s B-sample positive for PEDs; Shinsuke Yamanaka reinstated as RING champ» 
  21. «WBC Issues Ruling on Luis Nery, Must Face Yamanaka Again» 
  22. «WBC: Луис Нери не будет лишён титула» 
  23. «Luis Nery Gets Off The Floor, Stops Arthur Villanueva in Sixth» 
  24. «Nery-Yamanaka II, Iwasa-Saulong Doubleheader Set For March 1» 
  25. «Dethroned champ Nery stops ex-champ Yamanaka; WBC 118lb belt becomes vacant» 
  26. «Luis Nery Lands Vicious Body Shot To Knock Payano Out in Ninth» 
  27. «Луис Нери нокаутировал Карлоса Пайано» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Луис Нери(անգլ.) — պրոֆեսիոնալ մենամարտերի վիճակագրություն BoxRec կայքում։
  • Բռնցքամարտի աշխարհի գործող չեմպիոններ