Լուիս Բոտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուիս Բոտա
Louis Botha.jpg
 
Կուսակցություն՝ South African Party?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 27, 1862(1862-09-27)[1] կամ 1862[2][3][4][…]
Ծննդավայր Greytown, Ումզինյաթի, Կվազուլու-Նատալ, ՀԱՀ
Վախճանի օր օգոստոսի 27, 1919(1919-08-27)[5]
Վախճանի վայր Պրետորիա, ՀԱՀ[6]
Քաղաքացիություն Red Ensign of South Africa (1912–1951).svg ՀԱՀ
Հայր unknown Botha?[7]
 
Ինքնագիր Louis Botha sign.png

Լուիս Բոտա (աֆրիկաանս՝ Louis Botha, սեպտեմբերի 27, 1862(1862-09-27)[1] կամ 1862[2][3][4][…], Greytown, Ումզինյաթի, Կվազուլու-Նատալ, ՀԱՀ - օգոստոսի 27, 1919(1919-08-27)[5], Պրետորիա, ՀԱՀ[6]), բուրական ռազմական և քաղաքական գործիչ, դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումով՝ հայրական կողմից ֆրանսիացի, մայրական կողմից՝ հոլանդացի։ 1884 թվականին կամավորական ջոկատներում մարտնչել է զուլուսների հետ, 1897 թվականին ընտրվել է Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, լիբերալների կուսակցությունից։

Երբ սկսվեց Անգլիայի հետ պատերազմը, նա մասնակցեց դրան որպես գեներալ Լուկաս Կեյերի համհարզ[8], աչքի ընկավ մի շարք մարտերում, մասնավորապես՝ Կոլեսնոյի հայտնի ճակատամարտում։ Գլխավոր հրամանատար Պետրուս Ժուբերի մահից հետո (1900 թվական մարտի 27) նշանակվեց տրանսվաալյան զորքերի գլխավոր հրամանատար[9]։

Նրա ռազմավարական տաղանդը ի հայտ է եկել Բելֆաստի և Դալմանութի ճակատամարտերում, որտեղ նա հաջողությամբ է մարտնչել, չնայած անգլիական զորքերի թվային գերակշռությանը։ Իր կազմակերպչական տաղանդի շնորհիվ նա կարողանում էր համալրել զորքերի կորուստները նորանոր ուժերով։ 1901 թվականի փետրվարին Անգլիայի կողմից առաջարկվող խաղաղության պայմանները Բոտայի կողմից չընդունվեցին և նա համառորեն շարունակեց պատերազմել, բայց երբ անհրաժեշտ եղավ պատերազմը փոխել պարտիզանականի, նա սկսեց պնդել խաղաղության կնքման համար։

Լուիս Բոտա

1902 թվականին խաղաղության կնքումից հետո, Բոտան ենթարկվում էր անգլիական իշխանություններին և նա դարձավ բուրական ընդդիմության խոշորագույն գործիչներից մեկը։ Եվրոպա կատարած այցի ընթացքում նա բանակցություններ վարեց Ֆրանսիայի նախագահի և Անգլիայի թագավոր Էդուարդ VII-ի հետ, ձգտելով միջոցներ հանգանակել Հարավային Աֆրիկայի վերականգնման համար։ 1905 թվականի մայիսին, երբ հռչակվեց տրանսվալյան սահմանադրությունը, Բոտան վճռական բողոք սկսեց դրա դեմ։ Այնուամենայնիվ այդ սահմանադրության համաձայն նա 1907 թվականին ընտրվեց Տրանսվալի առաջին վարչապետ, իսկ 1910 թվականին Հարավաֆրիկյան Միության առաջին վարչապետ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բոտան Աֆրիկայում հանդես եկավ որպես անգլիական գեներալ, նա ճնշեց Գերմանիայի աջակցությունը ստացող ծայրահեղ ազգայնականների ապստամբությունը և 1915 թվականին գրավեց Գերմանական Հարավարևմտյան Աֆրիկան (այժմ՝ Նամիբիա

1919 թվականին որպես ՀԱՄ ներկայացուցիչ մասնակցեց Փարիզի խաղաղության վեհաժողովին, որտեղ նա հասավ ողջ Հարավարևմտյան Աֆրիկայի տեղափոխմանը ՀԱՄ-ի մանդատի կառավարման ներքո։ Այդ ժամանակ էլ, որպես հատուկ ռազմական հանձնաժողովի ղեկավար, հանդես գալով որպես միջնորդ նա անհաջող փորձ կատարեց առաջարկելով Լեհաստանի և Արևմտաուկրաինական Հանրապետության միջև սահմանազատման գիծ անցկացնելու վերաբերյալ (առաջարկությունը մերժվեց Լեհաստանի կողմից 1919 թվականի մայիսին)։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդանալով իսպանական գրիպով՝ Լուիս Բոտան մահացավ 1919 թվականի օգոստոսի 27-ին Պրետորիայում, սրտի կաթվածից։ Բոտային թաղել են Պրետորիայի Հերոսների գերեզմանատանը[10][11]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիս Բոտայի ձիարձանը Պրետորիայի Միության շենքերի տարածքում
  • Ի պատիվ Լուիս Բոտայի աստերոիդներից մեկը (1354) կոչվել է Բոտա։
  • Քանդակագործ Ռաֆաելլո Ռոմանելին ստեղծել է Բոտայի ձիարձանը, որը տեղադրված է Հարավային Աֆրիկայի Պրետորիա քաղաքի Միության շենքերի տարածքում։
  • 20-րդ դարի սկզբում Ամստերդամի փողոցներից մեկը կոչվել է Լուիս Բոտայի անունով։ Քանի որ անունը հիշեցնում էր նաև ապարտհեյդի կողմանկից քաղաքական գործիչ Պիտեր Վիլեմ Բուային, փողոցը 1986 թվականին վերանվանվել է Ալբերտ Լութուլիի անունով[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]