Լուիսա Գուիդոտի Միստրալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիսա Գուիդոտի Միստրալի
Ծնվել էմայիսի 17, 1932(1932-05-17)[1][2]
ԾննդավայրՊարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[2]
Մահացել էհուլիսի 6, 1979(1979-07-06)[1][2] (47 տարեկան)
Մահվան վայրMutoko, Mashonaland East Province, Զիմբաբվե[2]
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն և  Իտալիա[1]
Մասնագիտությունբժիշկ և ռենտգենաբան

Լուիսա Գուիդոտի Միստրալի (իտալ.՝ Luisa Guidotti Mistrali, մայիսի 17, 1932(1932-05-17)[1][2], Պարմա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[2] - հուլիսի 6, 1979(1979-07-06)[1][2], Mutoko, Mashonaland East Province, Զիմբաբվե[2]), իտալացի կաթոլիկ, որն առաքելություններ է իրականացրել Զիմբաբվեում և եղել է Կանանց բժշկական առաքելությունների ասոցիացիայի նվիրված անդամ[3]։ Գուիդոտին խնամել է հիվանդներին Զիմբաբվեի մի քանի հիվանդանոցներում. հայտնի է, որ նա խնամել է նաև Ռոբերտ Մուգաբեի մորը։ Նրա աշխատանքի արդյունքում հիվանդանոցներն ընդլայնվել են` հնարավորություն ունենալով ընդունելու ավելի շատ հիվանդների։ Նրա աշխատանքը ազգային գնահատականի է արժանացել, ինչն իր հերթին նրա դեմ մեղադրանքների պատճառ է դարձել. նրան մեղադրել են գերիլիային մասնակցելու համար, ինչն ինքն իրականում արել էր[4][5]։

Նրա բեատիֆիկացիայի գործընթացն սկսվել է 1995 թվականին, Մոդենայում[3]։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիսա Գուիդոտի Միստրալին ծնվել է 1932 թվականին, Պարմա քաղաքում։ Նա Կամիլո Գուիդոտիի և Աննա Միստրալիի երեք երեխաներից առաջինն էր։ Նրա մայրը Պարմայի բարոնուհի էր, իսկ հայրական կողմը չորս դար Ռեջո նել Էմիլիայում Ֆաբրիկո ամրոցի սեփականատերերն էին[3]։

Մայրը 1947 թվականին մահացել է անբուժելի հիվանդությունից, և հայրը որոշել է երեխաների հետ տեղափոխվել Մոդենա, որտեղ երեխաների մորաքույրը հոգ է տարել երեք երեխաների համար։ Լուիսան իր կրթությունն ստացել է Մոդենայում. այստեղ նա սկսել է շփվել Կաթոլիկ գործողություն խմբի հետ, որի հետ հարաբերությունները ժամանակի ընթացքում խորացել են[3]։ 1957 թվականին նա առաջին անգամ ծանոթացել է Կանանց բժշկական առաքելությունների ասոցիացիայի հետ և հետագայում միացել է դրանց որպես նվիրյալ անդամ։ Գուիդոտին հետագայում անդամակցել է բժշկական դասընթացի և ավարտել է այն 1960 թվականի մայիսին, Պարմայում։ Նրա կրթությունն այնուհետև թույլ է տվել նրան մասնագիտանալ ճառագայթային բուժման մեջ Հռոմի Օսպենդալե դի Սանտո Սպիրիտո հիվանդանոցում, որտեղ նա կրթությունն ավարտել է 1962 թվականի դեկտեմբերի 12-ին[3]։ Գուիտոտին Թոմաս Մորին համարել է իր հոգևոր առաջնորդը։

1966 թվականի օգոստոսի 1-ին նա միսիոների խաչելություն է ստացել Մոդենայի արքեպիսկոպոս Ջուզեպպե Ամիչիից։ Գուիդոտին մեկել է Չիրունդու 1966 թվականի օգոստոսի 9-ին` դրանից կարճ ժամանակ առաջ հանդիպելով Հռոմի պապ Պողոս IV-ին։ Գուիդոտին Ռոդեսիա (այժմ` Զիմբաբվե) է ժամանել օգոստոսի 10-ին և սկսել է աշխատել հյուսիսում, Զամբիայի սահմանին մոտ տեղակայված հիվանդանոցում։ Գուիդոտին իր հայրենիք է վերադարձել 1967 թվականի հուլիսին և սեպտեմբերի 12-ին Գերմանիայի Մետենյան միաբանության Բենեդիկտյան մենաստանում դարձել է Ասոցիացիայի լիարժեք անդամ։ 1969 թվականին նա տեղափոխվել է Մոզամբիկի սահմանին մոտ գտնվող Ռեջինա Կոելի առաքելության հիվանդանոց` Հարարեի հիվանդանոցում աշխատելուց հետո[3]։ 1969 թվականի դեկտեմբերին նա միացել է All Souls Mission առաքելությանը և 1975 թվականին կրկին վերադարձել է իր հայրենիք։

1976 թվականի հունիսի 24-ին գերիլիայի մասնակից Անտոնի Նոդոն վիրավորվել է դաժան մարտում և հիվանդանոց է հասել` բժշկական օգնության խիստ կարիք ունենալով։ Գուիդոտին ախտորոշել և բուժել է նրան, սակայն հունիսի 28-ին ձերբակալվել է` գերիլիայի մասնակցին օժանդակելու մեղադրանքով։ Կարմիր խաչը միջամտել է` փորձելով պաշտպանել նրան և պահանջելով անհապաղ ազատ արձակում։ Գուիդոտին ազատվել է այս մեղադրանքներից օգոստոսի 24-ին և վերադարձել է հիվանդանոց` իր աշխատանքին` իրեն այնպես պահելով, ասես ձերբակալություն երբեք չի եղել։ Սակայն դիմադրության մասնակիցներին նրա կողմից ցուցաբերվող բժշկական օժանդակությունը զայրացրել է Ռոդեսական ուժերին և հազիվ է փրկվել նորից ձերբակալվելուց ու աշխատանից հեռացվելուց[3]։ 1978 թվականին նա խնամել է Ռոբերտ Մուգաբեի մորը, որը տառապում էր գերնճշման խնդիրներով[4][5]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականի հուլիսի 6-ի երեկոյան ժամը 8-ին նա ուղևորվել է սև ավտոմեքենայով։ Ոստիկանությունը գլխավոր ճանապարհին, 100 մետր մինչև All Souls Mission-ի գրասենյակի մոտ փակել էր ճանապարհը։ Երբ նրանք տեսել են մոտեցող մեքենան, որը շրջադարձ է կատարել մինչև արգելափակման նշանը, նրանք կրակ են բացել։ Կրակոցներից մեկը դիպել է Լուսիա Գուիդոտիին, որն շտապել է Մտոկո հիվանդանոց, սակայն չի հասել այնտեղ և ճանապարհին մահացել է։ Հետաքննություն է անցկացվել։ Գուիդոտիի գործողություններում անօրինական որևէ բան չի հայտնաբերվել։

Հարարեի արքեպիսկոպոս Պատրիկ Ֆանի Չակաիպան նրա հոգու համար պատարագ է մատուցել հուլիսի 12-ին, չնայած նրա մասունքները 1988 թվականի հոկտեմբերի 23-ին արտաշիրիմվել են և տեղափոխվել Մոդենայի տաճար։

1983 թվականին All Souls' Mission-ի հիվանդանոցը հայտնի է դարձել որպես Լուիսա Գուիդոտիի հիվանդանոց[4]։ Ռոբերտ Մուգաբեն նրա հիշատակին նվիրված տախտակ է բացել հիվանդանոցում. բացմանը նա ներկա է եղել մոր հետ, ում Լուիսան բուժել էր 1978 թվականին։ Մուգաբեն նաև իր հիշողություններում գրել է, թե ինչպես է հանդիպել Գուիդոտիի հետ 1974 թվականին և ինչպես է տպավորվել նրանով և նրա կատարած աշխատանքով[5]։

Բեատիֆիկացիայի գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեատիֆիկացիայի գործընթացն սկսվել է Մոդենայում, այն ժամանակ, երբ 1995 թվականին թեմային գործընթացների ֆորումը Հարարեից տեղափոխվել է այնտեղ։ Իրադարձության պաշտոնական արարողությունը տվել է Հովհաննես Պողոս II պապը, 1995 թվականի ապրիլի 21-ին, այն բանից հետո, երբ նա կոչվել է Աստծո ծառա։ Գործընթացն սկսվել է Մոդենայում, 1996 թվականի հոկտեմբերի 20-ին և ավարտվել է 2013 թվականի նոյեմբերի 23-ին, նույն վայրում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Pettiti G., Bolognini D. santiebeati.it (իտալ.) — 2022.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Servant of God Luisa Guidotti Mistrali». Santi e Beati. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Luisa Guidotti: Mutoko's own heroine». News Day. 2017 թ․ հուլիսի 15. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Liberation war's Italian connection». The Herald. 2015 թ․ հուլիսի 21. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  6. «EUROPE/ITALY – Conclision of the diocesan phase of the beatification process of Luisa Guidotti Mistrali, missionary doctor, killed in Rhodesia». Fides. 2013 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]