Լոռիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավան
Լոռիս
ռուս.՝ Лорис
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Հիմնադրված է1888 թ.
Այլ անվանումներԶոնալնի
Տվյալ կարգավիճակում1977 թվականից
Մակերես0,721[1] կմ²
ԲԾՄ36 մ
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն3565 մարդ (2010[2])
Ազգային կազմռուսներ, հայեր
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 861
Փոստային դասիչ350060
ՍՎՏԲՀԴ03 401 655 001
Լոռիս (Ռուսաստան)##
Լոռիս (Ռուսաստան)
Լոռիս (Կրասնոդարի երկրամաս)##
Լոռիս (Կրասնոդարի երկրամաս)

Լոռիս (ռուսերեն՝ Лорис), ավան Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում։ Մտնում է Կրասնոդարի համայնքային կազմավորման Կարասունսկի ներքաղաքային օկրուգի կազմի մեջ։ Գտնվում է Կրասնոդարից 12 կմ հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 36 մ բարձրության վրա։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2002 թվականի տվյալների, ավանն ուներ 2912 բնակիչ, իսկ 2010 թվականին այնտեղ արդեն ապրում էր 3565 մարդ։

Ավանում գործում է միջնակարգ դպրոց, երկու մանկապարտեզ, մշակույթի տուն, պոլիկլինիկա և թռչնաբուծական ֆաբրիկա։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1888 թվականին և կոչվել ի պատիվ Ռուսական կայսրության ներքին գործերի նախարար, գեներալ-նահանգապետ Միքայել Լոռիս-Մելիքովի։

1977 թվականին ստացել է ավանի կարգավիճակ և նրան տրվել է Զոնալնի անվանումը։ Ավանն իրենից ներկայացնում էր ագրարային համալիրի գիտա-արտադրական բազա։

2011 թվականին կրկին վերանվանվել է Լոռիս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Генеральный план муниципального образования город Краснодар, утверждённый решением городской Думы Краснодара от 26.01.2012 г. №25 п.15 . Таблица 17.5.1 Баланс проектируемой территории населенных пунктов пригородной зоны г.Краснодара с учетом прирезки территорий по общественным слушаниям
  2. 2010 թվականի Համառուսաստանյան մարդահամարի արդյունքներ (ռուս.)