Լոուրեն Քոհեն
Լոուրեն Քոհեն անգլ.՝ Maggie Greene | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 7, 1982[1] (37 տարեկան) |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ կամ Նյու Ջերսի, ԱՄՆ |
Կրթություն | University of Winchester? |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրոն | հուդայականություն |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, մոդել, դերասանուհի և fashion model |
Ակտիվ շրջան | 2005 - այժմ |
laurencohan.com | |
Լոուրեն Քոհեն (անգլ.՝ Lauren Cohan, հունվարի 7, 1982[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ և Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել։ Հայտնի է «Գերբնականը» հեռուտասերիալում Բելա Տալբոտի և «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալում Ռոուզ-Մարիի և «Քայլող մեռյալները» հեռուստասերիալում Մեգի Գրինի դերերի շնորհիվ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոուրեն Քոհենը ծնվել է 1982 թվականի հունվարի 7-ին Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում։ Մինչ Մեծ Բրիտանիա տեղափոխվելը ապրել է Նյու Ջերսիում[2]։
Մեծ Բրիտանիայում սովորել է Վինչեստերյան համալսարանում, որտեղ ուսումնասիրել է դրաման և անգլիական գրականությունը։ Դարձել է համալսարանում թատրոն հիմնած ուսանողնեց մեկը։ Դրանից հետո Քոհենին սկսել են հրավիրել տարբեր պրոեկտների մասնակցելու համար, և նա սկսում է համատեղել Լոս Անջելեսի նկարահանումները Վինչեստերի դասերի հետ։ Նրա դեբյուտը դառնում է 2005 թվականի «Կազանովա» ֆիլմը, որտեղ նա տանում է Բեատրիսի քրոջ դերը։ 2006 թվականի նկարահանվում է «Երեկութների արքան 2» ֆիլմում։ Ֆիլմերից բացի նա նաև ակտիվորեն նկարահանվում է մի շարք ճանաչված հեռուստասերիալներում։ Այսպես նա նկարահանվում է «Գերբնականը» հեռուստասերիալի 3-րդ եթերաշրջանի մի շարք սերիաներում, որտեղ տանում է Բելլա Տալբոտի դերը։ «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալում ստանում է Ռոուզ-Մարիի դերը։ Երկրորդ եթերաշրջանից (2011 թվականից մինչև հիմա) նկարահանվում է «Քայլող մեռյալները» հեռուստասերիալում, որտեղ ստացել է Մեգգի Գրինի դերը։ Նկարահանվել է բրիտանական և ամերիկյան շատ գովազդներում։
Ունի ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն[3]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ «American Jewish Life Magazine»։ www.ajlmagazine.com։ Վերցված է 2015-11-29
- ↑ «Lauren Cohan»։ Hollywood Life (en-US)։ Վերցված է 2015-11-29
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|