Լյուսիեն Առնո
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առնո (այլ կիրառումներ)
Լյուսիեն Առնո | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1787[1] |
Ծննդավայր | Վերսալ |
Մահացել է | ապրիլի 24, 1863[1] (75 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա կամ Փարիզ, Ֆրանսիա[2] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Սենտ Բարբի քոլեջ և Հատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր |
Մասնագիտություն | դրամատուրգ, պաշտոնյա և Clerical Officer |
Ծնողներ | հայր՝ Անտուան Վենսան Առնո[3] |
Զբաղեցրած պաշտոններ | Prefect of Meurthe?, Prefect of Ardèche?, Prefect of Saône-et-Loire? և Sub-prefect of La Châtre? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Lucien Arnault Վիքիպահեստում |
Էմիլ Լյուսիեն Առնո (ֆր.՝ Lucien Émile Arnault, հոկտեմբերի 1, 1787[1], Վերսալ - ապրիլի 24, 1863[1], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա և Փարիզ, Ֆրանսիա[2]), ֆրանսիացի դրամատուրգ և թատերական ռեժիսոր։
Ծնվել է դրամատուրգ Անտուան Առնոյի ընտանիքում, կրթությունը ստացել է Սենթ Բարբի քոլեջում, հետո` Սեն Սիրի Ազգային ռազմական ուսումնարանում։ Այնուհետև ստացել է իրավաբանական կրթություն և սկսել է աշխատել վարչական պաշտոններում։ Եղել է պետական խորհրդի աուդիտոր, 1808 թվականին նշանակվել է Իստրիայի, Տրիեստի և Ֆրանսիական կայսրության Իլիրիայի գավառների ինտենդանտ, 1810 թվականին վերադարձել է Ֆրանսիա, 1813 թվականին նշանակվել է Շատորուի սու-պրեֆեկտ։ Այդ պաշտոնը նա զբաղեցրել է մինչև Բուրբոնների առաջին վերականգնումը, նապոլեոնյան Հարյուր օրերի ընթացքում եղել է Արդեշի պերֆեկտը։
1815 թվականին՝ Բուրբոնների երկրորդ վերականգնման ժամանակ, հեռացվել է և հոր հետ աքսորվել։ Ֆրանսիա է վերադարձել 1818 թվականին և բնակություն հաստատելով Օվերնում` իրեն նվիրել է գրականությանն ու սկսել համագործակցել «Կոմեդի Ֆրանսեզ» թատրոնի հետ, որի համար գրել է մի քանի ողբերգություններ, որոնք մեծ հաջողություն ունեին և քաղաքական ենթատեքստ էին պարունակում։ Դրանցից առավել հայտնի են դարձել «Pertinax»-ը (հռոմեական կայսր Պերտինաքսի մասին) և «Régulus»-ը (զորավար Մարկ Աթիլիա Ռեգուլեի մասին. բեմադրվել է Փարիզում 1822 թվականին)։ Հուլիսյան հեղափոխությունից հետո վերադարձել է հանրային ծառայություն, հետևողականորեն եղել է Սոն է Լուար դեպարտամենտի պրեֆեկտը 1830 թվականի օգոստոսից մինչև 1831 թվականի հունվարը, ինչպես նաև Մյորտի[5] դեպարտամենտի պրեֆեկտը 1831 թվականի փետրվարի 1-ից մինչև 1848 թվականի հեղափոխությունը։ Ֆրանսիական երկրորդ հանրապետության ռեժիմի հաստատումից հետո ամբողջովին թողել է հասարակական կյանքը։
Լյուսիեն Առնոյի անձնական կյանքից քիչ բան է հայտնի, միայն այն, որ ամուսնացած էր Մարի Ադելի` Ժոզեֆ Կորնյուդե դե Շոմետի դստեր հետ։ Նրանք ունեցել են մեկ դուստր։
Նրա հեղինակած հայտնի ողբերգություններն են «Pierre de Portugal» (1823), «Le dernier jour de Tibère» (1828): Նրա գրչին են պատկանում նաև այնպիսի պատմական դրամաներ, ինչպիսիք են «Catherine de Médicis aux Etats de Blois» (1829), «Gustave Adolphe» (1830):
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gustave Vaperau: Dictionnaire universel des contemporains, Paris: Hachette Livre, 1858, S. 63, Digitalisat
- Octave Lacroix: L'Europe: Lettres d'un Spectateur (XVII), Ausgabe vom 10. Mai 1863, S. 2f., Digitalisat
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Անտուան Վենսան Առնո». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 Arnault, Antoine Vincent // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 2. — P. 627.
- ↑ Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ ֆր.՝ Meurthe (département)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Статья в La Grande Encyclopédie (ֆր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուսիեն Առնո» հոդվածին։ |
|