Լյուդվիգ Ավգուստ ֆոն Բենեդեկ
Լյուդվիգ Ավգուստ ֆոն Բենեդեկ | |
---|---|
Ludwig August Ritter von Benedek | |
Լյուդվիգ Ավգուստ ֆոն Բենեդեկ, 1849 թվական | |
հուլիսի 14, 1804[1][2][3][…] - ապրիլի 27, 1881[1][2][3][…] (76 տարեկան) | |
Ծննդավայր | Շոպրոն[4] |
Մահվան վայր | Գրաց, Ավստրո-Հունգարիա[5] |
Գերեզման | Friedhof St. Leonhard[6] |
Քաղաքացիություն | Ավստրիական կայսրություն |
Զորատեսակ | Ավստրո-Հունգարիայի զինված ուժեր |
Կոչում | Feldzeugmeister? և generalmajor?[7] |
Մարտեր/ պատերազմներ | Իտալա-ավստրիական պատերազմ և Austro-Prussian War? |
Կրթություն | Թերեզային ռազմական ակադեմիա (1823) |
Պարգևներ |
Լյուդվիգ Ավգուստ ֆոն Բենեդեկ (գերմ.՝ Ludwig August Ritter von Benedek, հուլիսի 14, 1804[1][2][3][…], Շոպրոն[4] - ապրիլի 27, 1881[1][2][3][…], Գրաց, Ավստրո-Հունգարիա[5]), հունգարական ծագմամբ ավստրիացի ռազմական գործիչ, ֆելդցոյգմաստեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուդվիգ Ավգուստ ֆոն Բենեդեկը ծնվել է 1804 թվականի հուլիսի 14-ին Հունգարիայում՝ բժշկի ընտանիքում։ Սովորել է Վիներ Նոյշտադտի Թերեզական ռազմական ակադեմիայում և արդեն 1822 թվականին Ավստրիայում զինվորական ծառայության համար ստացել է ֆենդրիխի կոչում։ 1833 թվականին նշանակվել է շտաբի գլխավոր պետ, 1835 թվականին՝ դարձել է կապիտան, 1843-ին՝ լեյտենանտ, իսկ երեք տարի անց՝ գնդապետ։
1846 թվականին Ավստրիական կայսրության բանակային խմբերի շարքում մասնակցել է լեհական ապստամբության ճնշմանը, որից հետո վաստակել է Լեոպոլդի պատվո շքանշան։ 1847 թվականին նշանակվել է Իտալիա մեկնող հետևակային զորախմբի հրամանատար։
Պատերազմներն Իտալիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիա ներխուժման սկզբում՝ 1848 թվականին, նրա ղեկավարած հետևակային զորախումբը միացավ դաշնային մարշալ Յոզեֆ Ռադեցկու հիմնական բանակային կորպուսին։ Արշավանքի հաջողությանը նպաստելու համար Լյուդվիգ Ավգուստ ֆոն Բենդեկին տրվում է Մարիա Թերեզայի անվան շքանշան։
1849 թվականին նա աչքի ընկավ մարտի 21-ի Մորտարայի և մարտի 23-ի Նովարայի պաշարման ժամանակ։ Հենց այդ մարտում էլ Լյուդվիգտ ստացել է զորամիավորման հրամանատարի տիտղոս։ 1849 թվականի ապրիլի 3-ին Լյուդվիգը նշանակվել է իտալական երկրորդ բանակախմբի ղեկավար։
Նույն թվականին վերջինս մասնակցել է Հունգարական ապստամբության ճնշմանը։ Սակայն հայրենի երկրում վիրավորվել է և վերադարձել Իտալիա։ 1852 թվականին ստանում է դաշնային մարշալ-լեյտենանտի կոչում։ 1857 թվականին մասնակցել է Ֆրանսիայի և Սարդինիայի դեմ պատերազմներին։ Այդ տարում նրա ղեկավարած բանակային զորախումբը գերազանցությամբ կռվում է Սոլֆերինոյում, ետ մղում թշնամուն Սան Մարտինոյին, սակայն վերջում պատերազմն անհաջող է դառնում ավստրիացիների համար։ Չնայած ձախողած պատերազմական գործողություններին և Պրուսիայի հաղթանակին՝ Լյուդվիգ Ավգուստ ֆոն Բենեդեկը ստանում է Մարիա Թերեզայի երկրորդ կարգի չքանշան և սպարապետական խաչ։ 1859 թվականին նա դառնում է ֆելդցոյգմաստեր։ Այդ տարիներին կայսերական շատ քաղաքներ, այդ թվում և Վիեննան, նրան դարձրեցին պատվավոր քաղաքացի։
Պատերազմի ավարտից հետո՝ 1860 թվականի հունվարի 30-ին, Լյուդվիգը նշանակվում է Ավստրիական կայսրության գլխավոր շտաբի պետ, 1860 թվականին՝ հունգարական կայազորի գլխավոր հրամանատար։
Պատերազմ Պրուսիայի դեմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավստրո-պրուսիական պատերազմի սկզբում արդեն Լյուդվիգ Ավգուստ ֆոն Բենեդեկը մեծ հեղինակություն էր վայելում Ավստրիական կայսրությունում և այդ իսկ պատճառով վերջինս նշանակվեց Հյուսիսային Բոհեմիայի (չեխական) ռազմաճակատի հրամանատար։ Ըստ նրա՝ ավստրիական բանակը պատրաստ չէր նման լուրջ մրցակիցների դեմ մղվող պատերազմին։ Պատերազմի ընթացքում անգամ նա բազմիցս խնդրագրեր է հղել Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ին, որտեղ երկրի առաջնորդին հորդորել է դադարեցնել պատերազմական գործողությունները և զինադադարի պայմանագիր կնքել։
1866 թվականի հուլիսի 3-ին Քյոնիգգրեցում տեղի է ունենում պատերազմի վճռական մարտը, որն ավարտվում է ավստրիական բանակի խայտառակ պարտությամբ։ Պարտությունից հետո Լյուդվիգն ազատվում է չեխական ռազմաճակատի հրամանատարի պաշտոնից։ Մահանում է 1881 թվականի ապրիլի 27-ին Գրացում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #11865540X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 7,0 7,1 Wurzbach D. C. v. Benedek, Ludwig von (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 1. — S. 265.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Oscar Criste. Benedek, Ludwig von // Allgemeine Deutsche Biographie (ADB). — Bd. 46. — Lpz.: Duncker & Humblot, 1902. — S. 351–354
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լյուդվիգ Բենեդեկ // Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան : 86 (82/4 լր․). — հր․ 1890—1907.
- Լյուդվիգ Բենեդեկ // Б (Blanc) порох — Бомба. // Ի․Դ․ Սիտինա, 1911. — С. 469—470. — (Ռազմական հանրագիտարան (18) / Վ․Ֆ․ Նովիցկու խմբագրությամբ, 1911-1915).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիգ Ավգուստ ֆոն Բենեդեկ» հոդվածին։ |
|