Լճային Լանսելոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լճային Լանսելոտ
ֆր.՝ Lancelot du Lac
Երկիր Ֆրանսիա
 Իտալիա
Ժանրդրամա[1] և միջնադարի մասին ֆիլմ
ԹեմաԱրթուր, Գվինևեր[2], Սըր Լիոնել[2] և Մորդրեդ[2]
Հիմքպատմվածքներ Արթուր թագավորի մասին
Թվականսեպտեմբերի 26, 1974
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՌոբերտ Բրեսոն[1][3]
ՊրոդյուսերԺան Պիեռ Ռասամ
Սցենարի հեղինակՌոբերտ Բրեսոն
ԴերակատարներԼաուրա Դյուկ Կոնդոմինաս, Հումբեր Բալսան, Լյուկ Սիմոն, Վլադիմիր Անտոլեկ-Օրեսեկ, Պատրիկ Բեռնար, Arthur De Montalembert? և Ջոզեֆ-Պատրիկ լը Կուիդր
ՕպերատորՊասկուալինո դը Սանտիս
ԵրաժշտությունՖիլիպ Սարդ
Պատմվածքի վայրԱնգլիա
Տևողություն83 րոպե

«Լճային Լանսելոտ» (ֆր.՝ Lancelot du Lac), 1974 թվականի կինոֆիլմ, որի սցենարիստը և ռեժիսորը Ռոբեր Բրեսոնն է[4]։

Ինչպես և մյուս ուշ գործերում, Բրեսոնը կրկին փորձում է նորեկ դերասաններին, որոնցից շատերի համար այդ նկարահանումներն ընդհանրապես առաջինն էին։ Ռեժիսորը սկզբից նրանցից պահանջում էր զգացմունքների բացակայություն, որպեսզի ստեղծի պատումի յուրահատուկ ոճ, և ի հավելում դրան, նա երբեմն կամ ամբողջապես հանել է Գրաալի մասին լեգենդի հեքիաթայնությունը և ֆանտաստիկան։ Խիստ ռեալիզմը, որով ստեղծված է ֆիլմը, ընդգծում է այդ պատմության արյունը և կեղտը։

Ֆիլմն ստեղծված է վառ և յուրահատուկ ոճով ու ներկայացնում է Լանսելոտի և Գվինևրայի սիրո պատմությունը, զուգահեռ պատմում է նաև Կամելոտի կործանման և Կլոր սեղանի անհայտացման մասին։ Կինոժապավենը նաև մասամբ ստեղծված է մի քանի միջնադարյան ռոմանսների հիման վրա, այդ թվում և «Լանսելոտ-Գրաալ» և Կրետեն դը Տրուայի ստեղծագործությունը։

Ֆիլմն արժանացել է «Կինոքննադատների միջազգային միավորման մրցանակի» 1974 թվականի Կաննի կինոփառատոնի ժամանակ[5][6]։

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի դիպաշարը հիմքում ընկած են Արթուրի թագավորի մասին լեգենդները։ Կլոր սեղանի ասպետները, ուժասպառ լինելով Սուրբ Գրաալի ապարդյուն փնտրտուքից, վերադառնում են Արթուրի թագավոր ամրոցը։ Լանսելոտի և թագուհի Գվինևրայի սիրային հարաբերությունները կատաղության են հասցնում ասպետներին։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սա Ռոբերտ Բրեսոնի միակ ֆիլմն է Միջնադարի մասին (բացի «Ժաննա դ’Արկի դատը» ժապավենը)։
  • Ֆիլմի պրոդյուսեր Ժան Յանը հիշում է իր աշխատանքը ֆիլմի ստեղծման ժամանակ. «Բրեսոնն ամբողջ օրը ձայնագրման ստուդիայում էր, որպեսզի գտնի գետնին ընկնող կրակխառնիչի ձայնը։ Նկարահանման հրապարակում Բրեսոնի տրամաբանությունը հասկանալն անհնար էր»։
  • Այս ֆիլմը Ռոբերտ Բրեսոն առաջին խոշորամասշտաբ նախագծերից էր։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լյուկ Սայմոն - Լճային Լանսելոտ
  • Յումբեր Բալսան - Գավեյն
  • Լաուրա Դ. Կոնդոմինաս - Գվինևրա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0071737/
  2. 2,0 2,1 2,2 https://fr.wikipedia.org/wiki/Lancelot_du_Lac_(film)
  3. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=4490.html
  4. «Lancelot of the Lake». unifrance.org. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
  5. http://www.imdb.com/title/tt0071737/releaseinfo?ref_=ttfc_sa_1
  6. «Festival de Cannes: Lancelot du Lac». festival-cannes.com. Վերցված է 2009 թ․ ապրիլի 27-ին.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնտի Պայտոն և Սուրբ Գրաալ - ֆիլմի ծաղրանմանակումը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]