Լիոնի տաճար
| Լիոնի տաճար Cathédrale Saint-Jean de Lyon | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | կաթոլիկ տաճար և եպիսկոպոսական աթոռ |
| Երկիր | |
| Տեղագրություն | 5th arrondissement of Lyon?[1] |
| Հասցե | 8 place Saint-Jean 69005 Lyon |
| Դավանանք | կաթոլիկություն |
| Թեմ | Roman Catholic Archdiocese of Lyon? |
| Հիմնական ամսաթվերը | 1175 |
| Ժառանգության կարգավիճակ | դասակարգված պատմական հուշարձան[1] |
| Նվիրված | Հովհաննես Մկրտիչ և Ստեփանոս Նախավկա |
| Անվանված | Հովհաննես Մկրտիչ |
| Ճարտարապետ | Jacques de Beaujeu? |
| Ճարտարապետական ոճ | ռոմանական ճարտարապետություն և Գոթական ճարտարապետություն |
| Կառուցման սկիզբ | 1165 |
| Կառուցման ավարտ | 1481 |
| Հիմնադրված | 12-րդ դար |
| Բարձրություն | 44 մետր |
![]() | |
![]() | |
| 45°45′39″N 4°49′38″E / 45.760833333333°N 4.8272222222222°E | |
| primatiale.fr | |
Սեն Ժան տաճար (ֆրանսերեն՝ Cathédrale Saint-Jean) կամ Հովհաննես Մկրտչի տաճար (ֆրանսերեն՝ Primatiale Saint-Jean-Baptiste-et-Saint-Étienne), 12-րդ դարից սկսած Լիոնի գլխավոր տաճարը։ Տեղակայված է Սեն Ժան թաղամասում․ վերջինս էլ մտնում է Հին Լիոնի մեջ, որը քաղաքի միջնադարյան մասն է և ընկած է Ֆուվրիեր բլրի և Սոն գետի միջև։ Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[2]։
Սեն Ժան տաճարը պրիմատալային տաճար է (ֆրանսերեն՝ primatiale, ֆրանսերեն՝ primatie՝ «պրիմաս» բառից), քանի որ այն պրիմասի կարգավիճակը գրող Լիոնի արքեպիսկոպոսի մայր տաճարն է։
Տաճարում է գտնվում 14-րդ դարի աստղագիտական ժամացույց, որն աշխարհի ամենահին ժամացույցներից մեկն է։
Տաճարի կողքին է գտնվում «հնագիտական այգին» (ֆրանսերեն՝ jardin archéologique)՝ երկու եկեղեցների (Սուրբ Ստեփանոսի և Սուրբ Խաչի) ավերակներով։ Վերջիններս ավերվել են Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շինարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շինարարությունը սկսվել է 12-րդ դարում՝ Մերովինգների ժամանակաշրջանի հնագույն եկեղեցու վայրում։ Աբսիդի ստորին հատվածը կառուցվել է 1165-1180 թվականներին։
Գլխավոր ճակատամասի շինարարությունը սկսվել է 14-րդ դարում, և ավարտվել է 1481 թվականին։ Դրա համար օգտագործել են 9-րդ դարում ավերված և այդ տարածքում մնացած կառույցի քարերը։ Շինարարության տևողության երկարության հետ կապված, տաճարի արևելյան, ավելի հին հատվածը՝ ուղղված դեպի Սոնը, որը ներառում է նաև աբսիդը և երգչախումբը, կառուցվել է ռոմանական ոճով, իսկ ավելի նոր արևելյան հատվածը, որն էլ ներառում է ճակատամասը՝ գոթական ոճով։
Տաճարն ավերվել է 1562 թվականին, հուգենոտների կողմից, սակայն ավելի ուշ վերականգնվել է։
Ֆրանսիական մեծ հեղափոխության տարիներին վերակառուցվել է երգչախումբը, տաճարը ենթարկվել է հեղափոխական վանդալիզմի։
1935-1936 թվականներին երգչախումբը վերականգնվել այն տեսքով, ինչպիսին էր 13-րդ դարում։
1982 թվականին վերականգնվել է ճակատամասը, 1986 թվականին՝ աբսիդը։
Կարևորագույն թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1245 թվական՝ տաճարում տեղի է ունենում Լիոնի առաջին ժողովը (նույն ինքը՝ 13-րդ Տիեզերական ժողովը), որը կանչել է Ինոկենտոս IV պապի կողմից։ Ժողովի հիմնական հարցը եղել է Ֆրիդիրխ Երկրորդ կայսեր տապալումը։
- 1274 թվական՝ տաճարում անց է կացվում Լիոնի երկրորդ ժողովը (նույն ինքը՝ 14-րդ Տիեզերական ժողով), որը հրավիրվել էր Գրեգորիոս X պապի կողմից։ Վերջինս փորձում էր համախմբել եկեղեցիները։ Նշանակալի դեր է խաղացել Բոնավենտուրան, որը մահացել է ժողովի ժամանակ։ Մեծ աղմուկ է բարձացրել մոնղոլական առաքելության ղեկավար Աբակի-խանի մկրտությունը։
- 1316 թվական՝ տաճարում տեղի է ունենում Հռոմի Հովհաննես XXII պապի թագադրությունը։
- 1600 թվականի դեկտեմբեր՝ Հենրիխ IV-ի և Մարիա Մեդիչիի հարսանիքը։
- 1622 թվականի դեկտեմբերի 12՝ Ռիշելյոյի՝ որպես կարդինալ թագադրությունը։
- 1986 թվականի հոկտեմբերի 5՝ Հովհաննես Պողոս II պապը տաճարում ընդունում է հարյուրավոր հիվանդների։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստղագիտական ժամացույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաճարում գործող աստղագիտական ժամացույցները ամենահինն են Ֆրանսիայում։ Դրանք իրենց պատմությունը սկսում են 14-րդ դարից։ Հուգենոտների կողմից ոչնչացվելուց հետո վերականգնվել են 1572-1600 թվականներին։ Իրենց բարկայի տեսքն ընդունել են 1655 թվականին։
18-րդ դարում դրանց վրա հայտնվել է սլաքով րոպեանոց թվատախտակ։ Չնայած բազմաթիվ վերանորոգումների և վերափոխումների, ժամացույցները պարունակում են որոշ երկաթյա դետալներ՝ ձուլված 16-րդ դարի վերջին։
Ցույց են տալիս ժամերը, րոպեները, ամսաթիվը, Լուսնի և Արևի դիրքը Երկրի նկատմամբ։
Այլ տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապակենախշերը (վիտրաժ), այդ թվում և XIII դարի ապսիդի վիտրաժները։
- Տաճարի ճակատամասին կից 11-րդ դարի երգեցողության եկեղեցական դպրոց (մանեկանտերի՝ ֆրանսերեն՝ manécanterie),
- 15-րդ դարի Բուրբոնների երգչախումբ, որտեղ թաղված է Բուրբոն կարդինալը (1488),
- Հովհաննես Մկրտչի արձանը, Բլեզի աշխատանք (1780)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեսարան դեպի տաճարի աբսիդը Սոն գետից։
- Ներքին հարդարանք։
- Երգի դպրոցի շենքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- ↑ Centre, UNESCO World Heritage. «Historic Site of Lyons». whc.unesco.org (անգլերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Régis Neyret. Le livre de Lyon : Lugdunoscopie. — Lyon: Éditions Lyonnaises, 1995. — ISBN 978-2910979003
- Henri Leroudier. Mini histoire de Lyon. — Lyon: Éditions SME résonance, 1989.
- Lyon: Primatiale Saint-Jean (буклет). — Polyplan Villeurbanne, 2004.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիոնի տաճար» հոդվածին։ |
| ||||||||||||

