Jump to content

Լիկոմա (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիկոմա
Տեսակկղզի, էքսկլավ և էքսկլավ
Երկիր Մալավի
Վարչատարածքային միավորNorthern Region?
Երկարություն7,7 կմ
Լայնություն4 կմ
Մակերես18 կմ²
Բնակչություն10 440 մարդ
Քարտեզ
Քարտեզ
Սուրբ Պետրոսի Մայր տաճար

Լիկոմա (անգլ.՝ Likoma Island), Նյասա լճի երկու մարդաբնակ կղզիներից մեկը, մոտ է Մոզամբիկի ափին (հինգ կիլոմետր)։

Վարկածներից մեկի համաձայն կղզու անվանումը թարգմանվում է «հաճելի», որը կղզին ստացել է 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարասկիզբը, այսինքն միսիոնների ժամանելուց հետո։ Իսկ մինչ այդ տարածված էր Chipyela՝ «կրակային վայր» անվանումը, քանի որ մինչև 20-րդ դարն այստեղ ապրել են կանայք, որոնց այրել են[1]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին գտնվում է Նյասա լճի կենտրոնական հատվածում։ Կղզուց 5 կմ դեպի արևելք Մոզամբիկի սահմանն է, 7 կմ հեռավորության վրա Կոբվե քաղաքն է և մոտավորապես 25 կմ հեռավորության վրա Մալավիի սահմանն է։ Լիկոմա կղզու մակերեսը կազմում է 15 կմ², չափերը մոտավորապես 8 х 3 կմ։ Այն շրջապատված է փոքր կղզյակներով, ինչպիսիք են Մայգանոն, Մասիմբվեն և Մբամբա ու Մբուզի կղզիները։

Չնայած բնակչության բարձր խտության (604 մարդ/կմ²)։ Կղզու ափը տարբեր հատվածներում տարբեր է, կան և՛ ժայռեր, և՛ ճահիճներ, և՛ ավազոտ հատվածներ։ Լիկոմայի մի հատվածում կան բաոբաբի և մանգոյի ծառեր։ Կենդանական աշխարհում ներկայացված են սողուններ, երկկենցաղներ, թռչուններ և մի շարք անողնաշարավորներ։ Կղզու ջրերը հարուստ են ցիխլիդներով, ինչպես և Նյասա լճի ջրերը, ընդ որում որոշ տեսակներ, օրինակ ցիխլիդ-կոլիբրին համարվում է էնդեմիկ։ Կղզու հյուսիս-արևմուտքում գտնվող անտառը հանդիսանում է արգելոց։

Առաջին եվրոպացին, ով հասել է կղզի, համարվում է Էլտոնը։ Նա այստեղ է հայտնվել 1877 թվականին։ Ինչպես նա, այնպես էլ իր ժամանակի շատ հետազոտողներ կղզու անունը գրել են Դիկոմա։ Էլտոնը եկել էր այստեղ, որպեսզի դիմավորի դոկտոր Դավիթ Լիվինգստոնին։ Սակայն նա վայրէջք է կատարում ոչ թե այստեղ, այլ Չիսումուլու կղզում[2]։

1880-ական թվականներին Կենտրոնական Աֆրիկայի Համալսարանական առաքելությունը, որը հիմնադրել էր Դավիթ Լիվինգստոնը, կղզին ընտրել է որպես իրենց շտաբ-բնակարան և կառուցել է Սուրբ Պետրոսի Մայր տաճարը։

Առաջին անգամ Զանզիբարից այստեղ է ժամանել Ուիլյամ Ջոնսոնը և սկսել միսիոներական գործունեություն իր նավով, որը հանդիսանում էր որպես լավագույն տրանսպորտ այս տարածաշրջանի համար։ 20-րդ դարի սկզբին այստեղ կառուցվել է 30 մ բարձրությամբ Ուեստմինստերյան աբբայությունը[3]։ Սուրբ Պետրոս տաճարի առաջին քարը դրվել է 1903 թվականի հունվարի 27-ին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզում բնակվում է 9062 մարդ[4], որոնց մեծամասնությունը սփռված է Լիկոմա քաղաքում, իսկ մյուս մասը տասնյակ գյուղակներում։ 1998-2008 թվականներին բնակչության աճը կազմել է 30 %։ Մեկ տանն ապրում են ավելի քան 5 մարդ[5]։ Բնակչության գրեթե 100 %-ը քրիստոնյաներ են։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսության հիմնական ձևը ձկնորսությունն է։ Բնակչությունը զբաղվում է նաև բուսաբուծությամբ։

Հարթ ճանապարհներ չկան, իսկ մեքենաները հազվադեպ են։ Կա մի արահետ, որը օգտագործում է Nyassa Air Taxi ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ դեպի Լիլոնգվե իրականացնելու համար[6]։ Հիմնական հաղորդակցությունը իրականցվում է MV Ilala շոգենավի միջոցով, որը հիմնականում կանգ է առնում խոշոր բնակավայրերի մոտ։ Բացի դրանից կան նաև փոքր նավակներ, որոնք լողում են Չիսումուլայի և Մոզամբիկի ափերին։

Զբոսաշրջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզում կան մի քանի հյուրանոցներ։ Ափամերձ վայրերում հետաքրքիր է դայվինգով[7] և ստորքհելինգով զբաղվելու համար։ Մալավիի կառավարությունը փորձում է զարգացնել այս ուղղությունները։

Առողջապահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու առողջապահական իրավիճակը ծայրահեղ ծանր է, քանի որ բնակչությունն աղքատ է և բժշկական սպասարկումը ամեն բնակչի հասանելի չէ[8]։

Չնայած նվազագույն տնտեսական զարգացմանը, կղզու բոլոր բնակավայրերում կան դպրոցներ, ուստի ընդհանուր առմամբ գրագիտությունը բարձր մակարդակի վրա է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ««Chipyela» — Place of fire!». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  2. Likoma Island Cathedral, a photo from Likoma, Central | TrekEarth
  3. «Likoma Island». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  4. «geohive». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  5. Population and Housing Census, National Statistic Office, Zomba, September 2008.
  6. Nyassa Air Taxi
  7. «Likoma Island Divers- a registered PADI resort, located on Likoma Island, and surrounded by the pristine waters of Lake Malawi». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  8. Stephane Helleringer et al., The Likoma Network Study(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիկոմա (կղզի)» հոդվածին։