Լիլլի Բեխեր
Լիլլի Բեխեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 27, 1901 |
Ծննդավայր | Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանական կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 20, 1978 (77 տարեկան) |
Վախճանի վայր | Արևելյան Բեռլին, Արևելյան Գերմանիա |
Մասնագիտություն | լրագրող, գրող, կենսագիր և Դիմադրության մարտիկ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայդելբերգի համալսարան |
Անդամակցություն | «Ազատ Գերմանիա» ազգային կոմիտե |
Կուսակցություն | Գերմանիայի կոմունիստական կուսակցություն և Գերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն |
Պարգևներ | |
Ամուսին | Johannes R. Becher? |
![]() |
Լիլլի Բեխեր (գերմ.՝ Lilly Becher, հունվարի 27, 1901, Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանական կայսրություն - սեպտեմբերի 20, 1978, Արևելյան Բեռլին, Արևելյան Գերմանիա), գերմանացի գրող և լրագրող։
Յոհաննես Ռոբերտ Բեխերի կինը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիլլի Բեխերը սովորել է Մյունխենի գիմնազիայում, այնուհետև լեզուներ է ուսումնասիրել Հայդելբերգի համալսարանում։ 1919 թվականին անդամակցել է Գերմանիայի կոմունիստական կուսակցությանը։ Աշխատել է Մյունխենի հրատարակչություններում և Բեռլինի Die Rote Fahne թերթում։ 1922-1923 թվականներին Բեռլինի Նյուքյոլն շրջանում ղեկավարել է KKE կանանց մասնաճյուղը։ 1924-1926 թվականներին ղեկավարել է իր կողմից հիմնադրված Die Arbeiterin կանանց ամսագիրը և աշխատել է Neuer Deutscher Verlag հրատարակչությունում` որպես սրբագրիչ և խմբագիր։ 1932-1933 թվականներին զբաղեցրել է Arbeiter Illustrierte Zeitung թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը։ 1933-1934 թվականներին ապրել է Վիեննայում, այնուհետև մինչև 1936 թվականն աշխատել է Փարիզի «Editions du Carrefour» հրատարակչությունում, որտեղ հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ Յոհաննես Բեխերին։ 1936 թվականին Լիլլի Բեխերը հրապարակել է Ազգային սոցիալիստների կողմից հրեաների հետապնդման մասին առաջին փաստաթղթերը՝ «Դեղին բիծ» խորագրի ներքո[1]։ Մինչև 1945 թվականը Լիլլի Բեխերը բնակվել է Մոսկվայում և աշխատել որպես պետական հրատարակչատան թարգմանիչ, ինչպես նաև «Ինոստրաննայա լիտերատուրա» ամսագրում, Մոսկովյան ռադիոյում և «Ազատ Գերմանիա» ազգային կոմիտեում։ Վերադառնալով Գերմանիա` ընդունվել է Գերմանիայի Սոցիալիստական Միավորված կուսակցության շարքերը։ 1945-1950 թվականներին զբաղեցրել է Neue Berliner Illustrierte-ի գլխավոր խմբագրի պաշտոնը։ 1958 թվականին ամուսնու մահից հետո ղեկավարել է Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի նրա անունը կրող արխիվը։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Rote Signale. Gedichte und Lieder (Hrsg).; Berlin 1931
- Der gelbe Fleck (Hrsg.); 1936
- L. Becher, G. Prokop։ Johannes R. Becher. Bildchronik seines Lebens; Berlin 1963
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Redaktion Rudolf Olden, Hrsg.: Comité des Delegations Juives, Paris 1934.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Bernd-Rainer Barth։ Becher, Lilly. In։ Wer war wer in der DDR? 5. Ausgabe. Band 1, Ch. Links, Berlin 2010, ISBN 978-3-86153-561-4.
- Korpus (Becher), Lilly
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Literatur von und über Lilly Becher im Katalog der Deutschen Nationalbibliothek
- Lilly-Becher-Archiv im Archiv der Akademie der Künste, Berlin
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լիլլի Բեխեր կատեգորիայում։ |
- Հունվարի 27 ծնունդներ
- 1901 ծնունդներ
- Նյուրնբերգ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 20 մահեր
- 1978 մահեր
- Հայդելբերգի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Գերմանացի ֆեմինիստներ
- Գերմանացի թարգմանիչներ
- Կին կենսագիրներ
- Կին լրագրողներ
- Գերմանացի գրողներ
- Գերմանացի լրագրողներ
- Կոմունիստ կին գրողներ
- Գերմանացի կենսագիրներ