Լիլիանա Լյուբինսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիլիանա Լյուբինսկա
լեհ.՝ Liliana Lubińska
Liliana Lubińska.png
Ծնվել էհոկտեմբերի 14, 1904(1904-10-14)
Լոձ, Piotrków Governorate, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 19, 1990(1990-11-19) (86 տարեկանում)
Վարշավա, Լեհաստան
ԳերեզմանՊովոնզկի գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Poland.svg Լեհաստան
Մասնագիտություննյարդակենսաբան
Հաստատություն(ներ)University of Łódź?, Nencki Institute of Experimental Biology? և Institute of Experimental Medicine of the Czech Academy of Sciences?
Գործունեության ոլորտNeuroregeneration? և axonal transport?
Ալմա մատերՓարիզի համալսարան
Տիրապետում է լեզուներինլեհերեն
Ամուսին(ներ)Jerzy Konorski?

Լիլիանա Լյուբինսկա (լեհ.՝ Liliana Lubińska, 14 հոկտեմբերի, 1904, Լոձ - 19 նոյեմբերի, 1990, Վարշավա), լեհ գիտնական, նյարդաբան, որ զբաղվել է պերիֆերիկ նյարդային համակարգի ուսումնասիրությամբ և հայտնաբերել է երկկողմ ուղղվածություն ունեցող աքսոնային փոխադրումը[1][2]: Լիլիանա Լյուբինսկան ու իր ամուսինը՝ Եժի Կոնորսկին, 1946 թվականին Նենցկու անվան փորձարարական կենսաբանության ինստիտուտում հիմնադրել են նյարդաֆիզիոլոգիայի բաժին[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլիանա Լյուբինսկան ծնվել է 1904 թվականի հոկտեմբերի 14-ին Լոձ քաղաքում։ Ամուսնացել է իր գործընկերոջ՝ նյարդաբան Եժի Կոնորսկու հետ[4]: 1923 թվականին Լիլիանա Լյուբինսկան ընդունվել է Վարշավայի համալսարան, որպեսզի սովորի կենսաբանություն, սակայն մեկ տարի անց տեղափոխվել է Փարիզի համալսարան: 1927 թվականին նա ստացել է կենսաքիմիայի ու ֆիզիոլոգիայի բակալավրի աստիճան[2], 1932 թվականին՝ դոկտորի աստիճան։ Դոկտորական ատենախոսության վրա աշխատելու ընթացքում Լիլիանա Լյուբինսկան Լուի Լապիկի ու Մարսել Լապիկի հետ աշխատել է նրանց՝ ֆիզիոլոգիայի լաբորատորիայում՝ ուսումնասիրելով խրոնաքսիա և ռեֆլեքսներ[1]: Լիլիանա Լյուբինսկայի ատենախոսությունը նվիրված էր ոչ իտերատիվ ռեֆլեքսներին և արժանացել է Փարիզի ակադեմիայի մրցանակի[2]:

Փարիզում ատենախոսությունը գրելուց հետո Լյուբինսկան սկսել է ինքնուրույն հետազոտությունը, ինչպես նաև մասնակցել է Եժի Կորոնսկու ու Ստեֆան Միլլերի կատարած հետազոտություններին, ովքեր Նենցկիի անվան փորձարարական կենսաբանության ինստիտուտում ուսումնասիրում էին պայմանական ռեֆլեքսներ: Երբ 1939 թվականին սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը, Լիլիանա Լյուբինսկան ու Եժի Կոնորսկին փորձել են անցնել հյուսիսային սահմանը՝ որպեսզի գնան Անգլիա՝ Կոնորսկու եղբոր մոտ։ Սակայն սահմանապահ ուժերը արգելում են, և ննրանք ստիպված են լինում մնալ Բելոստոկում։ Շուտով Առանցքի ուժերը գրավել են Լեհաստանի ողջ արևմտյան հատվածը, և Լյուբինսկան ու Կոնորսկին փախել են Կովկաս[5]: Այնտեղ՝ Սուխումիի փորձարարական բժշկության ինստիտուտում, նրանք 1940-1945 թվականներին ուսումնասիրել են պերիֆերիկ նյարդերի վերականգնումը։

Պատերազմից հետո Գալինա Լյուբինսկան շարունակել է ուսումնասիրել պերիֆերիկ նյարդային համակարգը։ 1945 թվականից մինչև թոշակի անցնելը՝ 1982 թվականը, նա ուսումնասիրել է նեյրոնների կառուցվածքն ու ֆիզիոլոգիան և մասնավորապես ցույց է տվել, որ աքսոնային փոխադրումը կարող է լինել երկկողմանի ուղղված[6]: Իր կարիերայի ընթացքում Լիլիանա Լյուբինսկան հրատարակել է շուրջ 80 գիտական հոդվածներ և եղել է իր բնագավառի առաջատար մասնագետներից մեկը[1]:

Լիլիանա Լյուբինսկան մահացել է 1990 թվականի նոյեմբերի 19-ին Վարշավայում։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեոպոլդինայի միության արտասահմանյան անդամ
  • Ուղեղի ուսումնասիրման միջազգային կազմակերպության պատվավոր անդամ
  • Solange Coemme մրցանակ, Փարիզի բժշկական ակադեմիա
  • Բնախույզների գերմանական միության արտասահմանյան անդամ[2]
  • Լեհաստանի ֆիզիոլոգիական միության պատվավոր անդամ[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ogilvie Marilyn Bailey, Harvey Joy Dorothy (2000-01-01)։ The Biographical Dictionary of Women in Science: L-Z (անգլերեն)։ Taylor & Francis։ ISBN 9780415920407 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Liliana Lubińska (1904-1990)» (PDF)։ Acta Neurobiol Exp (Wars) 51 (1-2): 1–13։ 991։ PMID 1759595։ Վերցված է 2016-03-10 
  3. "Liliana Lubińska (1904-1990)."
  4. Wyrwicka Wanda (1994)։ «Jerzy Konorski (1903–1973) on the 20th anniversary of his death»։ Neuroscience & Biobehavioral Reviews 18 (3): 449–453։ ISSN 0149-7634։ doi:10.1016/0149-7634(94)90057-4 
  5. Wyricka, Wanda. "Jerzy Konorski (1903–1973) on the 20th Anniversary of His Death."Neuroscience & Biobehavioral Reviews 18.3 (1994): 449-53.ScienceDirect. Web. 14 Mar.2016.
  6. "Axoplasmic streaming in regenerating and in normal nerve fibres" (1964 Progress in Brain Research Vol. 13).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]