Լիլիամ Քեշիշյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Քեշիշյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լիլիամ Քեշիշյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 2, 1952[1] (72 տարեկան) |
Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ |
Քաղաքացիություն | Ուրուգվայ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the Chamber of Representatives of Uruguay?, Minister of Tourism (Uruguay)? և Senator of the República Oriental del Uruguay? |
Կուսակցություն | Լայն ճակատ |
Liliam Kechichián Վիքիպահեստում |
Լիլիամ Քեշիշյան (անգլ.՝ Liliam Kechichián, մարտի 2, 1952[1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվահայ հասարակական, պետական և քաղաքական գործիչ, Ուրուգվայի սպորտի և զբոսաշրջության նախարար[2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիլիամ Քեշիշյանը ծնվել է 1952 թվականին Մոնտեվիդեո քաղաքում։ Հայրական կողմը Լիբանանից Ուրուգվայ է տեղափոխվել 1921 թվականին։ Պապիկը Ուրուգվայում զբաղվել է կոշկակարությամբ, իսկ տատիկը նավթ է վաճառել։ Որոշ ժամանակ անց նրանք խանութ են բացում։ Քեշիշյանը սովորել է իրավագիտություն, փաստաբանություն և ուսումնասիրել վիճակագրություն և աշխատել սոցիալական հետազոտությունների կենտրոններից մեկում, այնուհետև աշխատել է զբոսաշրջության մասնագիտական ինստիտուտում և դարձել այդ ինստիտուտի համակարգողը՝ ուսումնական գծով։ Քաղաքական գործունեությունը սկսել է այն տարիներին, երբ երկրում տիրում էր ռազմական դիկտատուրան։ Այդ ժամանակ նա 19 տարեկան էր։ Իր և իր թիմակիցների նպատակն էր դեմոկրատական մեթոդներով երկիրը ազատել զինվորական բռնապետերից։ Այդ տարիներին իր ընկերներից շատերը ենթարկվեցին հալածանքների ու բռնությունների։ Երկիրը բռնապետերից փրկելու գործում Քեշիշյանն իր ներդրումն է ունեցել։ 1984 թվականին իր թիմակիցների հետ տապալում են բռնապետերին և ստեղծում ժողովրդավարակական կարգի երկիր։ Բռնապետության վերացումից հետո նա ընտրվում է «Լայն ճակատ» ղեկավար մարմնի անդամ, 1990 թվականին ընտրվում է գերատեսչական օրենսդիր մարմնի անդամ։ 2000 թվականին Քեշիշյանը նշանակվել է Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի զբոսաշրջության և ժամանցի վարչության պետ, իսկ 2005 թվականին ընտրվել է Ուրուգվայի Ազգային ժողովի պատգամավոր և Մոնտեվիդեոյի մունիցիպալ խորհրդի անդամ։ Նույն թվականին նախաձեռնել է ստորագրահավաք՝ ուղղված Եվրոպական Միությանը, որով կոչ էր արվում մերժել Թուրքիայի անդամակցության հարցը, քանի դեռ Թուրքիան չի ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Նրա առաջարկով Ուրուգվայի դպրոցական դասագրքերում ընդգրկվել է հայոց ցեղասպանության թեման։ Նրա շնորհիվ վերացել է Հայաստանի և Ուրուգվայի միջև վիզային ռեժիմը։ Լիլիամ Քեշիշյանը ունի երկու որդի և թոռնիկներ։
Այցելությունը Հայաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի նոյեմբերին Լիլիամ Քեշիշյանը առաջին անգամ այցելել է Հայաստան՝ ՀՀ խորհրդարանի 15 ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով[4]։ Նրա ջանքերով Ուրուգվայը դարձավ առաջին երկիրը, որը խորհրդարանական մակարդակով ուղիղ կապեր հաստատեց Արցախի հետ։ 2013 թվականի նոյեմբերին աշխատանքային այցով Հայաստանում գտնվելու ժամանակ Քեշիշյանը հանդիպումներ է ունեցել Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Սարգսյանի, Տարոն Մարգարյանի, Հրանուշ Հակոբյանի, Յուրի Վարդանյան հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Authority file of the National Library of Uruguay (իսպ.)
- ↑ Министром туризма и спорта Уругвая будет назначена Лилиан Кешишян
- ↑ АРМЯНЕ И УРУГВАЙ
- ↑ «ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ-ԼԻԼԻԱՄ ՔԵՇԻՇՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.