Լիզա Բերքյան-Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիզա Աբրահամյան-Բերքյան
Ծնվել էդեկտեմբերի 13, 1949(1949-12-13) (74 տարեկան)
ԾննդավայրԳեղարոտ, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան և  Գերմանիա
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Երկեր«Արա Բերքյան․ կյանք և գործունեություն» (2014), «Հռենոսի և Արաքսի միջև. Գերմանահայկական հարաբերությունների 900 տարին» (2016, թարգմանություն), «Վերհուշի մասունքներ»
Մասնագիտությունլրագրող, թարգմանչուհի և մատենագետ
ԱմուսինԱրա Բերքյան
ԾնողներԶարզանդ (Ժորա) և Վարիկո Աբրահամյաններ

Լիզա Բերքյան-Աբրահամյան (Լիզա Աբրահամյան) (գերմ.՝ Lisa Berkian-Abrahamian, դեկտեմբերի 13, 1949(1949-12-13), Գեղարոտ, Հայաստան), հայ լրագրող, թարգմանիչ, մատենագետ, Հայաստանի ժուռնալիստների միություն անդամ (1978

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիզա Աբրահամյան-Բերքյանը ծնվել է 1949 թվականի դեկտեմբերի 13-ին Սպիտակի շրջանի, ներկայումս Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղում[1], Զարզանդ (Ժորա) և Վարիկո Աբրահամյանների ընտանիքում։ Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետը, Բաքվի կուսակցական բարձրագույն դպրոցը, Վիսբադենի ժողովրդական բարձրագույն դպրոցի և Գյոթեի ինստիտուտի գերմաներենի դասընթացները։

Աշխատել է Գեղարոտի գրադարանի վարիչ, «Արագած» շրջանային թերթի բաժնի վարիչ, նույն թերթի գլխավոր խմբագիր, ՀԿԿ Արագածի շրջկոմի քաղլուսկաբինետի վարիչ, նույն շրջկոմի գաղափարախոսական բաժնի վարիչ, շրջխորհրդի գործկոմի նախագահի օգնական։

1989 թ.՝ ՀԿԿ Արագածի շրջկոմի գաղափարախոսական բաժնի վարիչ աշխատելուն զուգահեռ, ընտրվել է Արագածի շրջանի՝ Արցախին օգնող և օժանդակող հանձնախմբի նախագահ։ Հանգանակել են  սննդամթերք, պարեն,  օգնությունը Լենինականի (Գյումրի), Երևանի օդանավակայաններից՝ ինքնաթիռով հասցրել  Արցախ։ Այդ գործը շարունակել է մինչև 1992 թ․։ Ապրելով արտերկրում, ամուսնու՝ Արա Բերքյանի հետ շարունակել աջակցել Արցախին։

  1993 թ. ապրիլին, ամուսնու՝ Արա Բերքյանի հետ (նա Մայնցի հայկական համայնքի նախագահն էր) մեկնել են Արցախ։ Այցի նպատակը եղել է Մայնցի հայկական համայնքի օգնությունը Արցախ հասցնելը։

1992 թվականին բնակություն է հաստատել Գերմանիայի Վիսբադեն քաղաքում։ Ամուսինն է ճարտարապետության և ինժեներության դոկտոր, գրող, հայագետ, գերանահայ ճանաչված գործիչ Արա Բերքյանը[2]։

Գերմանիայում աշխատել է Վիսբադենի քաղաքային գրադարանի գլխավոր մասնագետ, հասարակական կարգով եղել է Մայնցի հայկական համայնքի շաբաթօրյա դպրոցի վարժուհի և համայնքի «Բանբեր» երկլեզվյա ամսաթերթի խմբագիր։

Ընտրվել է ՀԿԿ Արագածի շրջկոմի բյուրոյի, պլենումի անդամ, Արագածի շրջանային խորհրդի պատգամավոր, կանանց շրջանային խորհրդի նախագահ։

Թղթակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Նպատակ», «Գիտություն», ինչպես նաև՝ «Ակունք», «Ազգ», «Իրատես de facto»,«Առավոտ», Բեյրութի «Ազդակ» թերթերին, Գերմանա-հայկական ընկերության օրգան՝ «Հայ-գերմանական-հանդեսին», «Haysociety» ամսագրին, Հայաստանի ազգային գրադարանի «Հոգևոր Հայրենիք» ամսաթերթին, «Օրեր» ամսագրին (Պրահա)։

1992 թվականից մինչև օրս Հայաստանի մասին բանասխոսություններով, ելույթներով հանդես է եկել Մայնցի հայկական համայնքում, Վիսբադենի քաղաքապետարանում, Վիսբադենի ժողովրդական բարձրագույն դպրոցի Կանանց և «Թանդեմ» կուրսերում, Վիսբադենի, Քելքհայմի ավետարանական հինգ եկեղեցիների համայնքներում, Մայնի Ֆրանկֆուրտում՝ Հեսսենի հայկական մշակութային միությունում, Գերմանիայում Հայաստանի դեսպանատանը, Շտուտգարտի, Հանաուի հայ համայնքներում, Վիսբադենի Հայրենի տանը և Գրականության տանը, Քյոլնի գերմանահայ կանանց միությունում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակել է «ԱՐԱ Յ․ ԲԵՐՔՅԱՆ» «ՎԵՐՀՈՒՇԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐ» գրքերը[3], գերմաներենից հայերեն է թարգմանել և հրատարակել Էննո Մեյերի և Արա Բերքյանի՝ «ՀՌԵՆՈՍԻ ԵՎ ԱՐԱՔՍԻ ՄԻՋԵՎ. 900 ՏԱՐՎԱ ԳԵՐՄԱՆԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» գիրքը[4][5][6][7]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արա Բերքյան․ կյանք և գործունեություն», Լիզա Բերքյան-Աբրահամյան, Երևան, 2014, «Տիգրան Մեծ» հրատարակչատուն։ ISBN 978-9939-0-1061-8[8]
  • Էննո Մեյեր, Արա Յ. Բերքյան «Հռենոսի և Արաքսի միջև. Գերմանա-հայկական հարաբերությունների 900 տարին», Գերմաներենից թարգմանեց և հրատարակության պատրաստեց Լիզա Բերքյան-Աբրահամյանը.― 2016, Երևան, «Տիգրան Մեծ» հրատ. 284 էջ, ISBN 978-99941-0-751-3
  • «Վերհուշի մասունքներ», «ՎՄՎ-Պրինտ» հրատ․, Երևան, 2018, էջ 307, ISBN։978-9939-60-521-0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. LLC, Ayb Solutions. «ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԼԻԶԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ-ԲԵՐՔՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Hay Zinvor (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  2. «Արա Բերքյանի նամականին և հոդվածներն ամփոփող գիրքը ներկայացվեց հանրությանը». armenpress.am. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. Մինասյան, Ռուզան (Օգոստոս 14,2019). «Վիսբադենում բնակվող գեղարոտցի Լիզա Բերքյան-Աբրահամյանի գրքի շնորհանդեսը՝ Գեղարոտի հայրական օջախում՝ այգում». «Առավոտ» օրաթերթ.
  4. Meyer, Enno; Berki︠a︡n, Ara (1988). Zwischen Rhein und Arax: neunhundert Jahre deutsch-armenische Beziehungen (գերմաներեն). H. Holzberg. ISBN 9783873583047.
  5. Մինասյան, Ռուզան (2016 թ․ հոկտեմբերի 6). «Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը զարմացած էր». «Առավոտ» օրաթերթ.
  6. Խաչատրյան, Կարինա (03.04.2019). ««Արա Յ. Բերքյան» և «Հռենոսի և Արաքսի միջև 900 տարվա գերմանա-հայկական հարաբերություններ» գրքերը՝ Քյոլնի «Ս. Կապուտիկյան գերմանահայ կանանց միություն»-ում». «Առավոտ» օրաթերթ.
  7. ««Արա Բերքյանի նպատակն էր վերացնել երկու ժողովուրդների միջև եղած կանխակալ կարծիքը»». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 29-ին.
  8. ««Նրանք պատեհ-անպատեհ առիթներով հրատարակում են հակահայկական գրքեր և հեղեղում երկրի գրադարանները»». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]