Հրաչյա Մաթևոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրաչյա Մաթևոսյան
Հրաչյա Մաթևոսյան (4).JPG
Ծնվել էմայիսի 12, 1937(1937-05-12)
ԾննդավայրԱհնիձոր, Լոռու մարզ, Հայաստան
Վախճանվել էհունիսի 29, 2016(2016-06-29)[1] (79 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունարձակագիր, հրապարակախոս և լրագրող
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունՀայկական ԽՍՀ
Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀայաստանի գրողների միություն և Հայաստանի ժուռնալիստների միություն
ԱշխատավայրԱվանգարդ և Հայրենիքի ձայն
Hrachyan Matevosyan signature.png
Հրաչյա Մաթևոսյան Վիքիդարանում

Հրաչյա Իգնատի Մաթևոսյան (Հրաչօ), (1937, ապրիլի 1, (անձնագրով մայիսի 12), Ահնիձոր, Լոռու մարզ - 2016, հունիսի 29, Երևան[2]), հայ արձակագիր, հրապարակախոս, լրագրող, ՀԳՄ անդամ 1985 թվականից։ Հրանտ Մաթևոսյանի եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1952֊55 թվականներին սովորել է Երևանի արհեստագործական 3-րդ ուսումնարանը և Երևանի տպարաններում աշխատել որպես լինոտիպիստ։ 1962 թվականին ընդունվել և 1966 թվականին ավարտել է Երևանի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը[3]։

1956֊61 թվականներին աշխատել է Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունում։ 1965֊66 թվականներին աշխատել է «Ոզնի» երգիծական հանդեսում, 1966֊74 թվականներին «Ավանգարդ» թերթում որպես բաժնի վարիչ, 1974֊92 թվականներին «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում որպես պատասխանատու քարտուղար, 1992֊2000 թվականներին «Հայաստան» թերթում որպես բաժնի վարիչ։ Նրա բազմաթիվ ակնարկները, պատմվածքները, հոդվածները, հարցազրույցները տպագրվել են հանրապետական մամուլում, գրական հանդեսներում։ Հրաչյա Մաթևոսյանը Ռազմածովագիրների միջազգային ընկերակցության և Ժուռնալիստների միության անդամ է։ Թարգմանվել է վրացերեն, անգլերեն, ռուսերեն և այլ լեզուներով։ Մահացել է 2016 թվականի հունիսի 29֊ին։ Հեղինակ է նաև մանկական գրքերի[փա՞ստ][4]։


Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայոս-Քարթլոս» մեդալ հայ-վրացական ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար, 1993 թ․
  • ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակ, 1993 և 2003 թթ․
  • ՀԳՄ «Գրական բեղմնավոր գործունեության և վաստակի համար» 2006 թ․
  • «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական հիմնադրամի մրցանակ 2010 թ․
  • ՀՀ վարչապետի հուշամեդալ 2011 թ․
  • Վ․ Անանյանի անվան մրցանակ 2011 թ․
  • Հայաստանի ժուռնալիստների միության «Ազդարար» մրցանակ 2011 թ․
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ 2012 թ․
  • ՀԳՄ և ՊՆ հատուկ մրցանակ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաճկալներ (պատմվածքներ), Ե., «Սովետական գրող», 1978։
  • Բարի մարդկանց հովիտը (վիպակներ և պատմվածքներ), Ե., «Սովետական գրող», 1982։
  • Աստղերի հետ թռչում էր իմ ձին (պատմվածքներ), Ե., «Սովետական գրող», 1983։
  • Ալևորներ (վիպակ և պատմվածքներ), Ե., «Սովետական գրող», 1984։
  • Գունավոր փոքրիկ Ջեկսին (մանկական պատմվածքներ), Ե., «Սովետական գրող», 1986։
  • Մոլորյալ ժամ, 1999։
  • Ես շատ եմ նման Ղիփյանուն (վրացերեն) 1999։
  • Մեր էս հող ու ջրի անվարձ հոտաղը 2001։
  • Խաչքար Հայաստան։ Արձակ, Ե., 2002։
  • Ծովահեններն ինչ անեն 2002։
  • Արեգակնաճաճանչացողապայծառափայլատակություն 2002 թ։
  • Պինդ կացեք 2003։
  • Հեքիաթի կարմիր մոլորված խնձոր 2003։
  • Հրանտ կամ դառնամուխ կյանք 2003
  • Սիրով։ Էջեր «Սիրո մատյան» գրքից, Ե., 2003։
  • Տուն մոր համար (վիպակ), Ե., 2003։
  • Սարերիդ նման դու հպարտ ապրիր, Ե., 2004։
  • Կայծահեղ Հրանտ, Ե., 2005։
  • Սարաշեղջ Արագած., Ե., 2006։
  • Հայրենանկար 2007։
  • Ինձ մի՛ փրկիր, երկիր 2007։
  • Ոսկեմատյան Դրմբոն 2008։
  • Հարցերի երկիր Հայաստանս 2010։
  • Էս մի բուռն էլ թռչուններին 2010
  • Հացը հացրարին 2011։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աշխարհին նայելով մաքուր հայացքով» հեղինակ Վանիկ Սանթրյան 2016 թ․ Լուսակն հրատ․։
  • «Մեր Հրաչօն» հուշերի գիրք Հրաչյա Մաթևոսյանի մասին, 2018 թ․ «Լայն պրինտ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]