Լիդիա Ֆոտիևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիդիա Ֆոտիևա
ռուս.՝ Лидия Александровна Фотиева
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 6 (18), 1881
ԾննդավայրՌյազան, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 25, 1975(1975-08-25)[1] (93 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա և Բեստուժևյան դասընթացներ
Մասնագիտությունհեղափոխական
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան[2] և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Լիդիա Ալեքսանդրովնա Ֆոտիևա (ռուս.՝ Ли́дия Алекса́ндровна Фо́тиева, հոկտեմբերի 6 (18), 1881, Ռյազան, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 25, 1975(1975-08-25)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուսական հեղափոխության շարժման գործիչ, սոցիալիստական աշխատանքի հերոս (1971)։ ՍՄԿԿ անդամ 1904 թվականից։

Լիդիա Ֆոտիևայի լուսանկարով ԽՍՀՄ նամականիշ-ծրար
Լիդիա Ֆոտիևայի լուսանկարով ԽՍՀՄ նամականիշ-ծրար

Ծնվել է ծառայողի ընտանիքում։ 1899 թվականից սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում, ավարտել է 1917 թվականին, 1900 թվականից՝ Պետերբուրգի Բեստուժևյան դասընթացներում։

1904—1905 թվականներին ապրել է Ժնևում և Փարիզում։

1905 թվականից կուսակցական աշխատանք է կատարել Պետերբուրգում։ 1917 թվականին աշխատել է ՌՄԴԲ(բ)Կ Վիբորգյան շրջկոմում, «Պրավդա» թերթի խմբագրությունում։ 1918–1930 թթ՝ ՌՍՖՍՀ ԺԿԽԻ-Ի (1923-ից՝ ՍՍՀՄ ԺԿԽ) և ՌՍՖՍՀ Բանվորական և գյուղացիական պաշտպանության խորհրդի (1920-ից՝ ՌՍՖՍՀ ԱՊԽ, 1923-ից՝ ՍՍՀՄ ԱՊԽ) քարտուղար։

1918 – 1924-ին եղել է Վլադիմիր Լենինի անձնական քարտուղարը։ 1934 թվականին ավարտել է Պլանավորմսն ակադեմիան։ 1933 թվականից աշխատել է Գլավէներգոյում, Համամիութենական ջերմատեխնիական ինստիտում, 1938-ից՝ Վ․ ի․ Լենինի Կենտրոնական թանգարանում, 1941–ից 1945 թվականներին ՍՍՀՄ ՄՕՊՐ–ի Կենտկոմում։ 1956–ից՝ անհատական թոշակառու։

Վ․ Ի․ Լենինի մասին հուշերի հեղինակ է։ Եղել է ՍՄԿԿ XXII–XXIV համագումարների պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի 4, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Մահացել է Մոսկվայում, թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը։ Նրա անունով է փողոց է անվակոչված Մոսկվայում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Фотиева Лидия Александровна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Muistelmia Vladimir Iljitš Leninistä (фин.)Petroskoi: 1958. — Vol. 2. — P. 861.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 690