Լիդիա Կաչո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիդիա Կաչո
Դիմանկար
Ծնվել էապրիլի 12, 1963(1963-04-12)[1][2] (61 տարեկան)
ԾննդավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1]
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԵրկերThe Demons of Eden?
Մասնագիտությունլրագրող, իրավապաշտպան և գրող
Պարգևներ և
մրցանակներ
 Lydia Cacho Վիքիպահեստում

Լիդիա Մարիա Կաչո Ռիբեյրո ( իսպ.՝ Lydia María Cacho Ribeiro ապրիլի 12, 1963(1963-04-12)[1][2], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1]), մեքսիկացի լրագրող, իրավապաշտպան, ֆեմինիստ, կանանց նկատմամբ սեռական բռնության դեմ պայքարող ակտիվիստ[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիդիա Մարիա Կաչո Ռիբեյրոն ծնվել է 1963 թվականին Մեխիկոյում։ Լիդիայի հայրը մեքսիկացի ինժեներ էր։ Մայրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայից տեղափոխվել է Մեքսիկա։ Նրա խոսքով՝ հենց մայրն է ոգեշնչել իրեն դառնալ ֆեմինիստ և մարդու իրավունքների համար պայքարող ակտիվիստ[6]։ Լիդիան իր երիտասարդության տարիներին ապրել է Փարիզում, սովորել Փարիզի համալսարանում։ Մեքսիկա վերադառնալուց հետո սկսել է զբաղվել լրագրողական գործունեությամբ։ Novedades de Cancun պարբերականում գրել է հոդվածներ կանանց նկատմամբ բռնության մասին[7]։ Կաչոն մշտապես սպառնալիքներ է ստացել իր գործունեության պատճառով։ 1999 թվականին ավտոբուսի կանգառում նրան բռնաբարել են[8]։

2003 թվականին Կաչոն հրապարակել է «Դրախտի սատանաներ» հոդվածների շարքը, որտեղ բացահայտել է մանկական պոռնոգրաֆիայի ցանցը և ոստիկանության անգործությունը։ 2005 թվականին լույս է տեսել նրա համանուն գիրքը, որում նա մեղադրել է մի քանի բարձրաստիճան անձանց, այդ թվում՝ հյուրանոցի սեփականատեր Ժան Սակկար Կուրիին և գործարար Կամել Նասիֆ Բորգեին՝ մանկական պոռնոգրաֆիայի ցանցին մասնակցելու համար։ Դրանից հետո նա ձերբակալվել է։ Մի շարք միջազգային կազմակերպություններ Մեքսիկայի կառավարությանը կոչ են արել ապահովել նրա անվտանգությունը[8]։ Մարդու իրավունքների խորհուրդը խորհուրդ է տվել նրան լքել երկիրը։ 2011 թվականին Կուրին դատապարտվել էր 112 տարվա ազատազրկման՝ բռնաբարության և մանկապղծության համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #137292910 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. TucholskyprisetSwedish PEN Club.
  4. https://www.iwmf.org/awards/courage-in-journalism-awards/
  5. Monica Campbell (2008 թ․ սեպտեմբերի 9). «Battling the Demons of Eden». Amnesty International. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  6. Cameron Scott (2007 թ․ մայիսի 1). «Mexico's Most Wanted Journalist». Mother Jones. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  7. Monica Campbell (2008 թ․ սեպտեմբերի 9). «Battling the Demons of Eden». Amnesty International. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
  8. 8,0 8,1 «Журналистика – одна из опаснейших профессий в мире». Управление Верховного комиссара ООН по правам человека. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիդիա Կաչո» հոդվածին։