Լեոկադի Հերսան-Պենկուե
Լեոկադի Հերսան-Պենկուե ֆր.՝ Léocadie Hersent-Penquer | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Alexandrine Françoise Éloïse Léocadie Hersent |
Ծնվել է | փետրվարի 14, 1817 |
Ծննդավայր | Château de Kérouartz, Lannilis |
Վախճանվել է | դեկտեմբերի 19, 1889 (72 տարեկան) |
Վախճանի վայր | Բրեստ |
Գերեզման | Cimetière Saint-Martin de Brest |
Գրական անուն | Mme Auguste Penquer |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Անդամակցություն | Q3487612? |
Ամուսին | Օգյուստ Սալա-Պենկեր և Victor Burle? |
Ազգականներ | Մարի-Աննա Վիլլեթ |
Léocadie Hersent-Penquer Վիքիպահեստում |
Լեոկադի Հերսան-Պենկուե (ֆր.՝ Léocadie Hersent-Penquer, փետրվարի 14, 1817, Château de Kérouartz, Lannilis - դեկտեմբերի 19, 1889, Բրեստ), ֆրանսիացի բանաստեղծ, գրող ու Ֆրանսիայի Բրեստ քաղաքում գտնվող կերպարվեստի թանգարանի համահիմնադիր։
Հերսան-Պենկուեն, որը հաճախ հայտնի է նաև որպես Լեոկադի Սալաուն-Պենկուե կամ տիկին Օգյուստ Սալաուն-Պենկուե, ծնվել է 1817 թվականի փետրվարի 1-ին բրետոնական ընտանիքում, որն ապրում էր հյուսիսարևմտյան Ֆրանսիայի Լանիլիս համայնքի մոտ գտնվող Քերուարց ամրոցում․ այնտեղ մի փողոց այսօր կրում է նրա անունը։ Հայրը բժիշկ Ժակ Հերսանն էր, իսկ մայրական կողմի պապիկը հավանաբար գեներալ Մարկ-Անտուան Քոբանը (1763-1813), որը մահացել է թոռնուհու ծնվելուց առաջ[1]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1842 թվականին ամուսնացել է երկրորդ լեյտենենտ Վիկտոր Բուռլի հետ, սակայն յոթ տարի անց, 1849 թվականին այրիացել է 32 տարեկան հասակում[2]։
1851 թվականի սեպտեմբերի 15-ին կրկին ամուսնացել է բժիշկ Օգյուստ Սալաուն-Պենկուեի (1809-1882) հետ ու հայտնի դարձել որպես Լեոկադի Հերսան-Պենկուե։ Բնակություն են հաստատել ամուսնու հայրենի Բրեստ քաղաքում և ունեցել երկու երեխա՝ Իվն ու Մարին, սակայն միայն դուստրն է չափահաս դարձել․ մահացել է 1933 թվականին[2]։
Գրական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմաթիվ առիթներով, հատկապես ձմռան ամիսներին, Հերսան-Պենկուեն այցելել է փարիզյան շատ սալոններ, որտեղ ի թիվս այլոց, հանդիպել է գրողներ Էրեդիային, Վիկտոր Հյուգոյին, Ալֆոնս դը Լամարթինին ու Շառլ Լըկոնտ դը Լիլին, որոնք բոլորը զգալի ազդեցություն են ունեցել նրա գրական ստեղծագործության վրա։ Հյուգոն ակտիվորեն աջակցել և խրախուսել է գրելու նրա ջանքերը։ Լըկոնտ դը Լիլը նրան ծանոթացրել է Պառնաս գրական խմբակի այլ անդամների հետ, ու շուտով նա և իր ամուսինը Փարիզի աշխույժ գրական շրջանակների մաս են դարձել[2]։
Chants du Foyer վերնագրով նրա առաջին վեպի մասին գրախոսներից մեկն ասել է․ «Այնտեղ կարելի է աղջկա, երիտասարդ կնոջ և երիտասարդ մոր մտքեր գտնել՝ արտահայտված զգացմունքով և ներդաշնակությամբ։ Բացի մեծ հոգևոր հավատքից, այս գրքում կա բնության խորը զգացում»[3]։
Ըստ նույն գրախոսի՝ նրա երկրորդ վեպը՝ Poetic Revelations, կրում է Վիկտոր Հյուգոյի ուղղակի ազդեցությունը։ Գրախոսը նրա ոճն ավելի լուրջ է համարել ու նշել, որ այն ավելի շատ շեշտադրում է գաղափարները, քան թե զգացմունքները։ Համեմատելով նրա առաջին գրքի հետ՝ նա եզրակացրել է. «Լեզուն ավելի ճկուն և տեսողական է, իսկ ներշնչանքը՝ ներդաշնակ ու փայլուն»[3]։
Բրեստ վերադառնալով հետևել է Փարիզի սալոններում ձեռք բերած ավանդույթներին։ Ամուսնու՝ Օգյուստի հետ (որը Բրեստի քաղաքապետն էր 1871-1881 թվականների ընթացքում)[2] 1875 թվականին հիմնադրել են արվեստի թանգարան (Musée des Beaux-Arts of Brest) ու կազմակերպել է դրա ֆինանսավորումը քաղաքապետարանից[2]։
Նա և իր երկրորդ ամուսինը Բրեստի ակադեմիական ընկերության պատվավոր անդամներ են եղել, որը Լեոկադիին համարել է «Բրեստի մուսա»[2][4]։
Վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1882 թվականին ամուսնու՝ թոքաբորբից մահանալուց հետո[2] Հերսան-Պենկուեն հանձնարարական է տվել բեղմնավոր քանդակագործ Ֆրեդերիկ Օգյուստ Բարտոլդիին (որը հայտնի էր դարձել Նյու Յորքի Ազատության արձանով) ամուսնուն նվիրված հուշարձան կառուցել, որտեղ իրեն նույնպես պետք է հուղարկավորեին։ Ավարտուն գրանիտե գերեզմանը կանգնեցվել է Բրեստի Սենթ Մարտինի գերեզմանատանը[2]։
Ամուսնու մահից հետո հեռացել է հասարակական կյանքից և իր ժամանակը նվիրել իր երեխաներին և թոռներին[2]։
Մահացել է իր ծննդյան 72-երորդ տարեդարձից յոթ շաբաթ առաջ՝ 1889 թվականի դեկտեմբերի 19-ին Բրեստում[1][5]։ Նրա մասին գովեստով է արտահայտվել Բրեստի ակադեմիական ընկերության նախագահը, խոսել նրա բազմաթիվ գրական նվաճումների և լայն ազդեցության մասին ու նրան անվանել «բանաստեղծ՝ բառի ամենաազնիվ իմաստով»[6]։
Աշխատանքների ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերսան-Պենկուեն իր առաջին՝ միայնության մասին պոեմը գրել է 16 տարեկանում[3]։
Նրա պոեմների ու պիեսների մեծ մասը հրատարակվել է Լեոկադի Հերսան-Պենկուե կամ Լեոկադի Սալաուն-Պենկուե անուններով, թեև այլ աշխատանքներ, ինչպիսիք են՝ Vélléda («որը փառաբանում է Բրետանին և քրիստոնեական գաղափարը»[2][3]) 370 էջանոց էպոսը, Le Paradis retrouvé և այլք, որպես հեղինակ նշում են տիկին Օգյուստ Պենկուեին[5]։
Պատմվածքներ և բանաստեղծություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Les chants du foyer. 1862
- Les révélations poétiques. 1864
- À propos des arbres du Luxembourg. 1866
- Vélléda. 1868
- Le Paradis retrouvé. 1869[7]
- La payse. 1888
- Mes nuits. 1891 (հրատարակվել է հետմահու)
Պիեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Marcelline. 1870
- Syndoryx. Le barde de Penmarc'h. 1870
- L'œillet rose. 1874
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Rousse, Joseph (1895). La poésie bretonne au XIXe siécle: Ouvrage ornè de 23 portraits (ֆրանսերեն). P. Lethielleux. էջեր 261.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «Brest : Léocadie Hersent-Penquer, muse bretonne». actu.fr (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Alphonse Séché, Les Muses françaises». www.biblisem.net. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Société académique de Brest (1879). Bulletin de la Société académique de Brest: Reconnue d'utilité publique ... (French). University of Michigan. impr. A. Kaigre. էջեր xxxviii.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 5,0 5,1 «BnF Catalogue général». catalogue.bnf.fr (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
- ↑ Société académique de Brest (1890). Bulletin de la Société académique de Brest: Reconnue d'utilité publique --- (août 1880) (French). University of Michigan. impr. A. Kaigre. էջ 342.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Le Parnasse contemporain/1869/Le Paradis retrouvé - Wikisource». fr.wikisource.org (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Édouard Langeron, "(Œuvres posthumes de Léocadie Auguste Salaün-Penquer). Mes nuits : veuve, chrétienne, grand'mère", 1891, (in French): Léocadie August Salaün-Penquer: https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k54387369/f12.image.r=Kerouartz.langFR
- La Société d'Études de Brest et du Léon (in French): https://www.cahiersdeliroise.org/les-cahiers-de-l-iroise/ann%C3%A9es-2010/2010/
- WikiBrest: http://www.wiki-brest.net/index.php/L%C3%A9ocadie_Salaun-Penquer,_femme_de_lettres (in French)
- Bulletin de la Société académique de Brest: Reconnue d'utilité publique --- (August 1880), (in French) page 6, https://archive.org/stream/bulletindelasoc04bresgoog#page/n93/mode/2up/search/L%C3%A9ocadie+
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոկադի Հերսան-Պենկուե» հոդվածին։ |
|