Լենկա Կոտկովա
Լենկա Կոտկովա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 26, 1973[1] (50 տարեկան) Dobřichovice[1] |
Բնակության վայր(եր) | Չեխիա |
Քաղաքացիություն | Չեխիա |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Astronomical Institute of Czech Academy of Sciences? և Օժենդրյով աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | աստերոիդներ հայտնագործող և աստղագիտություն |
Ալմա մատեր | Պրահայի Կարլի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | չեխերեն |
Հայր | Jaroslav Šaroun?[2] |
Lenka Kotková Վիքիպահեստում |
Լենկա Սարունովա (չեխ.՝ Lenka Kotková (մինչ ամուսնությունը Սարունովա), հուլիսի 26, 1973[1], Dobřichovice[1]), չեխ աստղագետ, աստերոիդների հայտնաբերող։ Աշխատում է Օնդրեյովի աստղադիտարանում։ 1994-2003 թվականներին հայտնաբերել է 248 աստերոիդ, որոնցից 37-ը հայտնաբերել է այլ չեխ աստղագետների հետ համատեղ[3]։ Դրանցից (9671) Հիմերան՝ Մարսի ուղեծիրը հատող (21804) Վացլավնոյման աստերոիդը, որը մտնում է Հիլդայի ընտանիքի կազմի մեջ, Լենկա Կոտկովան ուսումնասիրել է օդերևութաբանություն Պրահայի Կառլի համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետում։ Դեռևս ուսման տարիներին սկսել է աշխատել Չեխիայի գիտությունների ակադեմիայի աստղագիտական ինստիտուտում և աստղադիտարանում Օնդրեյով քաղաքում, որտեղ նա զբաղվում էր տվյալների շտեմարանների ստեղծմամբ, ինչպես նաև սպեկտրոսկոպիկ և լուսաչափական հետազոտությունների արդյունքների մշակմամբ։ Ավելի ուշ ակտիվորեն մասնակցել է Երկրին մոտեցող աստերոիդների որոնումներին և դիտարկումներին, ինչպես նաև Պետր Պրավեցի և Պետր Կուշնիրակի հետ ուսումնասիրել է կրկնակի աստերոիդները։ Այս ժամանակահատվածում հայտնաբերել է իր հայտնաբերած աստերոիդների մոտ կեսը։
Այժմ նա աշխատում է աստղերի հետազոտությունների բաժնում՝ երկումետրանոց աստղադիտակի վրա, և զբաղվում է փոփոխական աստղերի հետազոտություններով, ինչի համար 2000 թվականին ստացել է «Cenu Zdeňka Kvíze» մրցանակը։
Նրա պատվին է անվանվել (10390) Լենկա աստերոիդը[4], իսկ մեկ այլ աստերոիդ (60001) Ադելկա կրում է նրա դստեր անունը[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Prabook — 2018.
- ↑ https://magazin.aktualne.cz/veda/splnilo-se-mi-prani-zanechat-po-sobe-stopu-rika-pevkyne-cerv/r~aeac17ce761d11e8a302ac1f6b220ee8/
- ↑ «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
- ↑ IAU. «10390 Լենկա աստերոիդի անվանումը». Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
- ↑ IAU. «60001 Ադելկա աստերոիդի անվանումը». Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Lenka Šarounová (չեխ.)