Օնդրեյովի աստղադիտարան
Օնդրեյովի աստղադիտարան | |
---|---|
Տեսակ | աստղադիտարան |
Կազմված է | Ondřejov 2-m telescope?, Ondřejov radio telescope? և Ondřejov 0.65-m telescope? |
Կառավարող | Astronomical Institute of Czech Academy of Sciences? |
Աստղադիտարանի կոդ | 557 |
Երկիր | ![]() |
Վայր | Ondřejov? |
ԲԾՄ | 500 մետր |
Հիմնադրվել է՝ | հունվարի 21, 1898[1] |
Ondřejov Observatory Վիքիպահեստում |
Օնդրեյովի աստղադիտարան (չեխ․՝ Observatoř Ondřejov, ՄԱՄ կոդը՝ 557), Չեխիայի Գիտությունների Ակադեմիայի աստղագիտական ինստիտուտի աստղադիտարան։ Գտնվում է Օնդրեյով գյուղի մոտ, մայրաքաղաք Պրահաից 35 կմ հարավ-արևելք։ Այստեղ տեղադրված է 2 մետրանոց աստղադիտակ, որը ամենամեծն է Չեխիայում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աստղադիտարանի շինությունը կառուցվել է 1898 թվականին, չեխ սիրող աստղագետ Յոզեֆ Յան Ֆրիչի կողմից, որպես մասնավոր աստղադիտարան։ 1928 թվականի հոկտեմբերի 28-ին նա նվիրաբերեց կառույցը Չեխոսլովակիային, պետության անկախության տասնամյակի առթիվ[2]։ Աստղադիտարանը տեղակայված է ծովի մակերևույթից 500 մ բարձրության վրա, և հեռու է մայրաքաղաքի օդի և լույսի աղտոտումներից։ Մինչև 1953 թվականին Չեխոսլովակիայի Գիտությունների Ակադեմիայի հիմնումը աստղադիտարանը կառավարվում էր Կարլի համալսարանի կողմից։
1967 թվականին աստղադիտարանում տեղադրվել 2 մետրանոց աստղադիտակը, այն ժամանակ այդ աստղադիտակը աշխարհում մեծությամբ յոթերորդն էր։ Այժմ այն Չեխայում առկա ամենամեծ աստղադիտակն է, իսկ աշխարհում երկրորդ հարյուրյակի մեջ է գտնվում[3]։
Աստղադիտարանում են հայտնաբերվել բազմաթիվ աստերոիդներ։ Աստղադիտարանում են հայտնաբերվել ավելին քան 700 փոքր մոլորակներ [4]։ Այս աստերոիդների հիմնական մասի հայտնաբերումը Փոքր մոլորակների կենտրոնի կողմից վերագրվում է նրանց հայտնաերող գիտնականներին, սակայն մնացած 23 աստերոիդները վերագրված են ուղղակի "Օնդրեյովին" (աստղադիտարանին)[5]։
Հիմնական գոտու (7204) Օնդրեյով աստերոիդը, որը հայտնաբերել է Պետր Պրավեցը 1995 թվականին, անվանվել է գյուղի անունով, որտեղ գտնվում է աստղադիտարանը[6]։
Աստղադիտարանի գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2 մ Ցեյս Կասսգրեյն աստղադիտակ
- 65 սմ Ռիչի-Կրետյեն աստղադիտակ (նման է Ցեյս-600-ին)
- 8 դյույմանոց BART - MEADE
- 10 մ արևային ռադիոաստղադիտակ
- Մետեորային ռադիոաստղադիտակ
- Պատմական (զույգ) աստղադիտակ
Հետազոտությունների ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աստերոիդների հետազոտություններ
- М31 գալակտիկայում Նոր աստղերի որոնում
- Բոլիդների դիտարկումներ
- Արեգակի ռադիոդիտարկումներ
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայտնաբերվել է 652 աստերոիդ 1994-ից 2008 թվականները[7]
- Կատարվել և հրապարակվել է 47084 աստրոմետրիկ դիտարկումների արդյունքներ 1981-ից 2011 թվականները[8]
- (66391) 1999 KW4 աստերոիդի կրկնակի լինելու փաստի հաստատում
- Եվրոպական բոլիդների ցանցի ղեկավարում
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Այս պահին աստղադիտարանը 27-րդն է աշխարհի աստղադիտարանների շարքում, հայտնաբերված աստերոիդների քանակով[7]
- Ապոլոն-17 տիեզերանավի կապիտան Յուջին Սերնանը իր հետ Լուսին էր տարել Չեխոսլովակիայի դրոշը, քանի որ իր նախնինները ծնունդով այդ երկրից էին։ Թռիչքից հետո նա փոխանցել է դրոշը Չեխաիայի Գիտությունների Ակադեմիայի աստղագիտական ինստիտուտ Օնդրեյովում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենտրոնական մասը Յոզեֆ Յան Ֆրիչ տան հետ
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.astro.cz/clanky/ostatni/astronomicka-observator-v-ondrejove-byla-pred-90-lety-odevzdana-statu.html
- ↑ Dorschner, J., & Löffler, G., Astronomy, a Popular History, (New York City: Van Nostrand Reinhold, 1975).
- ↑ «Největší dalekohled v Česku vznikl před 50 lety se štěstím. Teď zkoumá vzdálený vesmír»։ Aktuálně.cz (cs-CZ)։ օգոստոսի 23, 2017
- ↑ «Numbered asteroids discovered at Ondřejov»։ Ondřejov Obsrevatory։ մարտի 1, 2016։ Վերցված է հունվարի 9, 2017
- ↑ /MPDiscsNum.html «Minor Planet Discoverers (by number)»։ Minor Planet Center։ նոյեմբերի 14, 2016։ Վերցված է նոյեմբերի 29, 2016
- ↑ Schmadel Lutz D. (2007)։ Dictionary of Minor Planet Names – (7204) Ondřejov։ Springer Berlin Heidelberg։ էջ 583։ ISBN 978-3-540-00238-3։ Վերցված է նոյեմբերի 29, 2016
- ↑ 7,0 7,1 Minor Planet Discovery Sites, Ondrejov
- ↑ Աստղադիտարանի բոլոր աստրոմետրի դիտարկումները ՓՄԿ-ի տվյալների շտեմարանում