Լենա Գյոսլինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենա Գյոսլինգ
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 8, 1986(1986-03-08)[1] (38 տարեկան)
Ծննդավայր Բիլեֆելդ, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Հասակ 171 սանտիմետր
Քաշ 56 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Լենա Գյոսլինգ (գերմ.՝ Lena Goeßling; մարտի 8, 1986(1986-03-08)[1], Բիլեֆելդ, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆուտբոլիստուհի, կիսապաշտպան։ Հանդես է եկել Գերմանիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականում։ Եվրոպայի Չեմպիոն (2013 թվական)[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենա Գյոսլինգն իր պատանեկան կարիերան սկսել է տեղի «Լյոնե-Օբերնբեք» ակումբում։ Ավելի ուշ միացել է «Գյուտերսլո 2009» թիմին։ 2006 թվականին առաջին Բունդեսլիգայից տեղափոխվել է «Բադ Նոյենար» ակումբ, որի կազմում անցկացրել է 97 հանդիպում, խփել 19 գոլ։ 2011 թվականին Գեսլինգը պայմանագիր է կնքել կանանց «Վոլֆսբուրգ» ֆուտբոլային ակումբի հետ, որի կազմում դարձել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կրկնակի հաղթող (2012/13, 2013/14), Գերմանիայի կրկնակի չեմպիոն (2012/13, 2013/14), Գերմանիայի գավաթակիր (2012/13)[2]։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի փետրվարի 28-ին իր նորամուտը նշեց հիմնական ազգային հավաքականի կազմում Չինաստանի դեմ խաղում։ Առաջին գոլը խփել է 2011 թվականի հոկտեմբերի 22-ին Ռումինիայի հավաքականի դարպասին[3]։ Հավաքականի կազմում դարձել Է Եվրոպայի չեմպիոն (2013 թվական)[2]։

Գոլերը հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենա Գեսլինգի գոլերը Գերմանիայի հավաքականում[3]
Ամսաթիվ Վայր Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. 2011 թվականի հոկտեմբերի 22 Բուխարեստ, Ռումինիա Ռումինիա Ռումինիա Ռումինիա 1–0 3–0 Եվրոպայի առաջնություն 2013 (ընտրություն)
2. 2011 թվականի նոյեմբերի 24 Մոտրիլ, Իսպանիա Իսպանիա Իսպանիա Իսպանիա 1–0 2–2 Եվրոպայի առաջնություն 2013 (ընտրություն)
3. 2012 թվականի սեպտեմբերի 15 Կարագանդա, Ղազախստան Ղազախստան Ղազախստան Ղազախատան 7–0 7–0 Եվրոպայի առաջնություն 2013 (ընտրություն)
4. 2013 թվականի հունիսի 15 Էսսեն, Գերմանիա Շոտլանդիա Շոտլանդիա Շոտլանդիա 1–0 3–0 Ընկերական հանդիպում
5. 2013 թվականի սեպտեմբերի 21 Կոտբուս, Գերմանիա Ռումինիա Ռումինիա Ռումինիա 7–0 9–0 Աշխարհի առաջնություն 2015 (ընտրություն)
6. 2013 թվականի հոկտեմբերի 26 Կոպեր, Սլովենիա Սլովենիա Սլովենիա Սլովենիա 11–0 13–0 Աշխարհի առաջնություն 2015 (ընտրություն)
7. 12–0
8. 2014 թվականի մարտի 5 Ալբուֆեյրա, Պորտուգալիա Իսլանդիա Իսլանդիա Իսլանդիա 4–0 5–0 Ալգարվեի Գավաթ 2014

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա. հաղթող (2) 2012/13, 2013/14
  • Գերմանիայի առաջնություն. չեմպիոն (2) 2012/13, 2013/14
  • Գերմանիայի գավաթ․ հաղթող (1) 2012/13

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի առաջնություն. հաղթող (1) 2013
  • Ալգարվեի գավաթ. հաղթող (2) 2012, 2014
  • Աշխարհի առաջնություն (մինչև 20). հաղթող (1) 2004
  • Եվրոպայի առաջնություն (մինչև 19 տարեկան). արծաթե մեդալակիր (1) 2004

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 2,2 «Nationalspielerin Lena Goeßling». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
  3. 3,0 3,1 «Players Info Goeßling». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենա Գյոսլինգ» հոդվածին։