Լեհաստանի անկախության ազգային տոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեհաստանի անկախության ազգային տոն
Narodowe Święto niepodległości

Անկախության ազգային տոն (2012), Վարշավա, մարշալ Յուզեֆ Պիլսուդսկու հրապարակ
Տեսակազգային տոն, public holidays in Poland? և պետական տոն
Ենթադասանկախության օր
ԱմսաթիվՆոյեմբերի 11
Տոնվում է Լեհաստան
Հաստատված1937 ապրիլի 23, 1989
Տոնումնոյեմբերի 11
Ի հիշատակԿոմպիենի զինադադար

Լեհաստանի անկախության ազգային տոն (լեհ.՝ Narodowe Święto niepodległości), Լեհաստանի ազգային տոն, որը նշվում է նոյեմբերի 11-ին, ի նշան 1918 թվականին Ռեչ Պոսպոլիտայի բաժանումից 123 տարի հետո (1795-1918) ձեռքբերած անկախության։ Տոնը օրինական ուժի մեջ է մտել 1937 թվականի ապրիլի 23-ից[1], չեղարկվել է 1945 թվականի հուլիսի 22-ին Պետական ազգային խորհրդի (լեհ.՝ Krajowa Rada Narodowa) կողմից սահմանված օրենքով։ Վերականգնվել է 1989 թվականին՝ Լեհաստանում համակարգային փոփոխությունների շրջանում[2]։

Անկախության տոնը համապետական ոչ աշխատանքային օր է, որն ուղեկցվում է դրոշների բարձրացմամբ, երկրի նախագահի ուղերձով, Վարշավայի կենտրոնում ռազմական շքերթով։

Տարեթվի ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհաստանի անկախության վերականգնումը աստիճանական գործընթաց է եղել։ Նոյեմբերի 11 ամսաթվի ընտրությունը կարելի է բացատրել Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի հետ համընկմամբ (1918 թվականի նոյեմբերի 11-ի Կոմպիենի զինադադարով Գերմանիան վերջնակապես հայտարարվեց պարտված)։ Նախօրեին Վարշավայում էր գտնվում Յուզեֆ Պիլսուդսկին։ Այդ երկու օրերին՝ նոյեմբերի 10 և 11 լեհ ժողովուրդը իրեն հռչակեց լիովին անկախ[3][4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային անկախության տոնի հանդիսություններին մասնակցող երեխաներ (Գդանսկ, 2010)
Անկախության խաչ
Ծաղիկներ Յուզեֆ Պիլսուդսկու հուշակոթողի մոտ՝ Անկախության օրը

1918 թվականի նոյեմբերի 11-ին պետության գլուխ կանգնեց մարշալ Յուզեֆ Պիլսուդսկին և ձևավորվեց Լեհաստանի առաջին ժողովրդավարական կառավարությունը։

1919-1936 թվականներին Վարշավայում անկախության տոնը նշվել է որպես ռազմական հանդիսություն, որը կազմակերպվում էր նոյեմբերի 11-ին հաջորդող կիրակին։

1919 թվականին դեռ նպատակահարմար չէր անկախության տոնը հանդիսավոր կերպով նշելու համար, քանի որ հանրապետության սահմաններին շարունակվում էին պատերազմները։ Առաջին անգամ մեծ շուքով հանդիսություններ անցկացվել են 1920 թվականին նոյեմբերի 14-ին։ Այդ օրը Յուզեֆ Պիլսուդսկուն՝ որպես խորհրդային-լեհական պատերազմում հաղթանակած հրամանատարի շնորհվեց մարշալի գավազան[5]։

Մինչև 1926 թվականի մայիսյան հեղաշրջումը՝ անկախության տոնակատարությունները իսկական ռազմական հանդիսություններ են եղել։ Այդ տարի նոյեմբերի 8-ին պրեմիեր-մինիստր Յուզեֆ Պիլսուդսկու հրամանով այդ օրը պետական պաշտոնյաների համար հայտարարվեց ոչ աշխատանքային։ Այդ օրը Վարշավայի Սաքսոնական հրապարակում անցակացվեց ռազմական ստորաբաժանումների ցուցադրություն, որին հաջորդեց շքերթը (վերջին անգամ 1934 թվականին)։

1928 թվականին մայրաքաղաքի Սաքսոնական հրապարակը անվանակոչվել է Յուզեֆ Պիլսուդսկու անունով։

1930 թվականի հոկտեմբերի 29-ից Լեհաստանի նախագահի նախաձեռնությամբ սահմանվել է Անկախության խաչ պետական պարգևը, որով պարգևատրվում են Լեհաստանի անկախության վերականգնման և ամրապնդման գործում մեծ ներդրում ունեցած անձինք[6]։

Անկախության տոնին պետական տոնի կարգավիճակ է տրվել միայն 1937 թվականի ապրիլի 23-ին[7]։ Այդ օրը նշվում էր պետական սուվերենության ձեռք բերումը և Առաջին համաշխարահային պատերազմի ավարտը։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելը տոնակատարությունները այդ նույն օրը նշվել են 2 անգամ՝ 1937 և 1938 թվականներին։ 1937 թվականին տոնի օրը բացվել է գեներալ Յուզեֆ Սովինսկու հուշարձանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին՝ 1939 թվականի սեպտեմբերին Լեհաստանը կրկին բաժանվել է Նացիստական Գերմանիայի (օկուպացիան սկսվել է սեպտեմբերի 1-ին) և ԽՍՀՄ-ի (օկուպացիան սկսվել է սեպտեմբերի 17-ին) միջև։ Պատերազմի ավարտից հետո տոնը պաշտոնապես չի նշվել մինչև 1989 թվականը, երբ Լեհաստանում անցկացվեցին առաջին ժողովրդավարական ընտրությունները։

Քայլերթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկախության քայլերթ (2015)

2010 թվականից սկսած, ամեն տարի նոյեմբերի 11-ին Վարշավայում մի քանի ազգայնական միությունների կողմից («Ազգայնական-արմատական ճամբար», «Լեհական երիտասարդություն») իրականացվում է «Անկախության քայլերթ»։

2010 թվականի քայլերթին մասնակցել է մոտավորապես 3000 մարդ, 2011-ին՝ ավելի քան 20000 (ըստ ոստիկանության ներկայացրած վիճակագրության)։ Նախաձեռնության հեղինակների պնդմամբ 2013 թվականին քայլերթին մասնակցողների թիվը հասել է 100000-ի։

Անկախության քայլերթերին մասնակցում են պատերազմի վետերաններ, ոստիկաններ, պրոֆեսիոնալ մարզիկներ, գիտնականներ, ակադեմիկոսներ և նույնիսկ հոգևորականներ։ Դրանց ժամանակ երբեմն բախումներ են լինում ոստիկանների հետ, որոնց արդյունքում լինում են տուժողներ և ձերբակալվածներ[8]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Henryk Zieliński, The collapse of occupiers authority on Polish territories and the first attempts to create the Polish authority centers (X–XI 1918), History of Poland 1918-1939, Warsaw, «Polish Scientific Publishers PWN», 1984, ISBN 83-01-03866-7։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dz. U. z 1937 r. Nr 33 poz. 255(չաշխատող հղում)
  2. Ustawa z dnia 15 lutego 1989 r. o ustanowieniu Narodowego Święta Niepodległości (Dz.U. 1989 nr 6 poz. 34)
  3. «The beginning of independence» (լեհերեն). Museum of Józef Piłsudski in Sulejówek. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. «The declaration of independence» (լեհերեն). Museum of Józef Piłsudski in Sulejówek. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  5. Rocznice odzyskania niepodległości w okresie międzywoennym(չաշխատող հղում) Музей Юзефа Пилсудского в Сулеювеке
  6. Croix et Médaille de l'Indépendance sur medailles1914-1918.fr
  7. Dziennik Ustaw|1937|33|255
  8. Задержаны более 200 участников Марша Независимости в Польше. Украинска правда. 11.11.2014. (ուկր.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]