Լեա Գոթլիբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեա Գոթլիբ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 17, 1918(1918-09-17)
ԾննդավայրSajószentpéter, Հունգարիա
Մահացել էնոյեմբերի 17, 2012(2012-11-17) (94 տարեկան)
Մահվան վայրԹել Ավիվ, Իսրայել
Քաղաքացիություն Հունգարիա և  Իսրայել
Մասնագիտությունձեռնարկատեր, գործարանատեր, նորաձևության դիզայներ և դիզայներ
 Lea Gottlieb Վիքիպահեստում

Լեա Գոթլիբ (անգլ.՝ Lea Gottlieb, սեպտեմբերի 17, 1918(1918-09-17), Sajószentpéter, Հունգարիա - նոյեմբերի 17, 2012(2012-11-17), Թել Ավիվ, Իսրայել), իսրայելցի հագուստի դիզայներ, մոդելավորող, Gottex ընկերության հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեա Լենկե Ռոթը (անգլ.՝ Lea Lenke Roth) ծնվել է հրեական աղքատ ընտանիքում՝ Հունգարիայում՝ Շայոսենթպետերում, 1918 թվականին։ Նա չի կարողացել ստանալ քիմիկոսի կրթություն Բուդապեշտում ծագմամբ հրեա ուսանողների թվի սամանափակման պատճառով և նախապատերազմական տարիներին որպես հաշվապահ աշխատել է անջրանցիկ վերարկուների գործարանում, որը պատկանում էր նրա ամուսնու՝ Արմին Գոթլիբի ընտանիքին[1][2]։ Հունգարիայի գերմանական օկուպացիայի տարիներին նրա ամուսինը հայտնվել է աշխատանքային ճամբարում, իսկ Լեան երեխաների հետ թաքնվել է Շայոսենթպետերում և Բուդապեշտում[1][3][3][4][5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Gottex swimsuits, 1961
Lea Gottlieb with models

Պատերզմից հետո ընտանիքը վերամիավորվել է և մինչև 1949 թվականին Իսրայել՝ Հայֆա, արտագաղթելը ամուսինները շարունակել են զբաղվել հագուստի արտադրությամբ Չեխոսլովակիայում։ Նոր երկրում նրանք սկսել են զրոյից․ փոխառված գումարով բացել են անջրանցիկ վերարկուների արտադրություն, բայց տաք կլիմայի պայմաններում արտադրանքը մեծ պահանջարկ չի ունեցել[2][3][4]։

1956 թվականին նրանք ներդրել են վերջին փողերը Gottex լողափային և լողազգեստային ապրանքանիշի թողարկման համար[3][4][6], որը բերել է նրանց մեծ հաջողություն և ճանաչում[2][3][5][7][7][8][9]։

Gottex ապրանքանիշի ներքո արտադրվել են լողազգեստներ, ինչպես նաև սեղմիրաններ, տաբատներ, տունիկաներ, կիսատաբատներ, հագուստի այլ պարագաներ, որոնք լրացնում էին լողազգեստների գիծը[9][10][11][12][13][14]։ Լեայի խոսքերով՝ նրա կերպարները ներշնչել են ծաղիկները, արևը և իսրայելի բնական գույները՝ կապույտ ծովը, ոսկե ավազը, կապույտ Գալիլեայի ծովը, քարերի վարդագույն երանգը[2]։

1984 թվականին Gottex-ի հասույթը հասել է 40 միլիոն դոլարի, ինչը ընկերությանը ապահովել է իսրայելական լողազգեստների շուկայի ավելի քան 60%-ը և այն դարձրել է ԱՄՆ-ում նորաձև լողազգեստների խոշորագույն արտահանող[1]։ Gottex-ի լողազգեստները կրել են արքայադուստր Դիանան, Էլիզաբեթ Թելյորը, Նենսի Քիսինջերը և այլ հայտնիներ[1]։ 1991 թվականի Gottex-ի բիզնեսի գրեթե կեսը բաժին է ընկել Միացյալ Նահանգն>երին[15]։

1997 թվականին Gottex-ը գնել է Լև Լևաևը[7]։ Մեկ տարի անց Գոթլիբը հեռացել է ընկերությունից[5][8], համաձայնագրի ժամանակը լրանալուց հետո 85 տարեկան հասակում հիմնադրել է լողազգեստների նոր ապրանքանիշ, որը կրում էր նրա անունը[16][17]։

Լեա Գոթլիբը մահացել է իր տանը՝ Թել Ավիվում, 2012 թվականի նոյեմբերի 12-ին 94 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Rudolph, Barbara (1985 թ․ հունիսի 3). «Israel's Place in the Sun». TIME. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 29-ին. {{cite news}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Death of Israel's high priestess of fashion, Haaretz
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Kershner, Isabel (2008 թ․ մայիսի 6). «Honoring Survival, and Gifts to a Nation». The New York Times. Israel. Վերցված է 2011 թ․ հուլիսի 28-ին.
  4. 4,0 4,1 4,2 Ackerman, Gwen (2008 թ․ մայիսի 5). «Holocaust Survivors, Feted at Museum, Recount Struggle, Triumph». Bloomberg. Վերցված է 2011 թ․ հուլիսի 28-ին.
  5. 5,0 5,1 5,2 Orit Arfa (2007 թ․ փետրվարի 20). «Designing woman». The Jerusalem Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 28-ին.
  6. Andrea Heiman (1993 թ․ ապրիլի 23). «Good Gottex! Women Seeking Bold, Slimming Swimwear Make Israeli Company No. 1 in America». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 29-ին.
  7. 7,0 7,1 7,2 Mari Davis; Tom Massey; Boyd Davis (2006 թ․ սեպտեմբերի 9). «Gottex, Fashion Designer». Fashion Windows. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 28-ին.
  8. 8,0 8,1 Greer Fay Cashman (2006 թ․ մայիսի 17). «Making a splash». The Jerusalem Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 28-ին.
  9. 9,0 9,1 «A blues (and whites) festival in Memphis». Israel21c.org. 2003 թ․ մայիսի 4. Վերցված է 2011 թ․ հուլիսի 28-ին.
  10. Mainemer, Ilit (2007 թ․ հուլիսի 18). «From Tantura to St. Tropez». Haaretz. Վերցված է 2011 թ․ հուլիսի 29-ին.
  11. Greer Fay Cashman (1998 թ․ մարտի 26). «Gottex – beachwear fit for a ballroom». The Jerusalem Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 28-ին.
  12. Greer Fay Cashman (1992 թ․ փետրվարի 19). «1492 and all that». The Jerusalem Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 28-ին.
  13. Greer Fay Cashman (1994 թ․ հունվարի 6). «Beachwear Firm Swims With The Political Tide». The Jerusalem Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 28-ին.
  14. «Israel is on Parade». The Sydney Morning Herald. 1977 թ․ հուլիսի 3. Վերցված է 2011 թ․ հուլիսի 28-ին.
  15. Bernadine Morris (1991 թ․ հունիսի 29). «When Finding Swimsuit Flatter is Step No. 1». The Dispatch. Վերցված է 2011 թ․ հուլիսի 29-ին.
  16. Hanan Sher (2005 թ․ մայիսի 16). «Still in Fashion at 85». The Jerusalem Report. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 28-ին.
  17. «Ticker». The Jerusalem Report. 2005 թ․ մայիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեա Գոթլիբ» հոդվածին։