Լարիսա Վասիլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լարիսա Վասիլյան
գերմ.՝ Larissa Vassilian
Ծնվել էհունիսի 17, 1976(1976-06-17) (47 տարեկան)
ԾննդավայրԿոնստանց, Ֆրայբուրգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունԼոնդոնի լրագրության դպրոց
Մասնագիտությունլրագրող
Կայքschlaflosinmuenchen.com

Լարիսա Վասիլյան (գերմ.՝ Larissa Vassilian, հունիսի 17, 1976(1976-06-17), Կոնստանց, Ֆրայբուրգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), հայկական արմատներով գերմանացի լրագրող։ Առավել հայտնի է իր «Չքնածները Մյունխենում» փոդքասթով, որը նա վարում է Աննիկ Ռուբենս բեմական անունով[1]։ Գերմանիայի ամենահաջողակ փոդքասթերներից մեկն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարիսա Վասիլյանը ծնվել է 1976 թվականի հունիսի 17-ին, Կոնստանցա քաղաքում՝ Բոդենի լճի ափին, Ռուբեն Վասիլյանի և բավարացի գերմանուհու (Սիլվիա Վասիլյան)[1] ընտանիքում։ Հաճախել է Մարկթ Շվաբեն համայնքի Ֆրանց Մարկի գիմնազիան։ Գիմնազիան ավարտելուց հետո ընդունվել է Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլյան համալսարան, որտեղ 1995-2003 թվականներին մագիստրոսական ծրագրի շրջանակներում սովորել է ամերիկյան պատմություն, քաղաքականություն և ազգաբանություն։ 2004 թվականին ավարտել է Լոնդոնի ժուռնալիստիկայի դպրոցը` ստանալով Freelance and Feature Writing որակավորում։

Որպես լրագրող կայացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարիսան իր լրագրողական կարիերայի ընթացքում բազմաթիվ փուլեր է անցել․ աշխատել է որպես պրակտիկանտ կամ արտահաստիքային աշխատակից տարբեր տպագրական հրատարակություններում։ Որոշ ժամանակ աշխատել է որպես արտահաստիքային լրագրող Էբերսբերգի Süddeutsche Zeitung-ում, երեկոյան թերթում՝ շատ կարճ ժամանակով (ընդամենը երեք օր) և Bild թերթի մյունխենյան խմբագրությունում (2001)։ 2004-2005 թվականներին Վասիլյանը, ի թիվս այլոց, աշխատել է GONG և Bild+Funk հրատարակությունների Կինոյի և հեռուստատեսության բաժնում՝ որպես խմբագիր։ Որպես արտահաստիքային աշխատակից, նա 2003-2007 թվականներին գրել է ֆիլմերի ակնարկներ Բադեն-Վյուրթեմբերգի երիտասարդական թերթի համար (Yaez հրատարակչություն), որի համար գրում է 2009 թվականից սկսած։ Բացի այդ, ակտիվորեն աշխատում է SWR ռադիոյում և Bayerischer Runkfunk-ում և գրում է համակարգված հոդվածներ ինտերնետ /Համակարգիչներ/ «Ժամանակակից մասսայական ինֆորմացիայի միջոցներ» թեմաներով։

Փոդքասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին մեկնարկած «Անքուն գիշերներ Մյունխենում» փոդքասթին զուգահեռ, Լարիսան Տիմո Հետցելի հետ միասին մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը թողարկել է ևս մեկ փոդքասթ՝ «Ֆիլմեր և ավելին», որին կցված է նաև ուղեկցող տեսահոլովակ։

Լարիսան ակտիվորեն աշխատում է մի քանի այլ քիչ հայտնի փոդքասթ նախագծերի վրա՝ Audible Hörletter (կոմերցիոն փոդքաստ) և Handling Hören: Trackcast և Podparade (ռադիո Bavaria 3-ի համար) կոմերցիոն փոդքասթերը ներկայումս դադարեցված են։ IKEA-ի փոդքասթի համար թողարկել է առաջին երեք դրվագները, որից հետո փոխադարձ համագործակցությունը դադարել է։ Որոշ ժամանակ գոյություն ունեցած փոդքասթը Աննիկի խորհրդով, ի վերջո տեղափոխվել է Մյունխենի «Անքուն գիշերներ» փոդքասթի խորագրերից մեկը։ Բացի այդ, նա համարվում է փոդքասթ պորտալի 99 փոդքասթների հեղինակ։

Լարիսա Վասիլյանը գրավել է անգլիախոս լսարանին իր հանրահայտ «Slow German» փոդքաստով[2], որն օգնում է դպրոցականներին գերմաներեն սովորել։ 2006 թվականի սեպտեմբերի 19-ից 400-րդ դրվագից հետո նրա«Անքուն գիշերներ Մյունխենում» հիմնական ոչ առևտրային փոդքաստում ստեղծագործական կարճատև ընդմիջում եղավ։ Դեկտեմբերի 5-ին կարճատև դադարից հետո սկսվեց փոդքասթի երկրորդ փուլը, բայց այժմ շաբաթական պարբերականությամբ, նախկին ամենօրյայի փոխարեն։ Միևնույն ժամանակ հայտնվեց հանդիսատեսի կողմից սիրված նոր խորագիր, որով նա նամակագրական կապի մեջ էր Ենս-Ուվե Կրաուզեի հետ։ Այդ խորագիրը կասեցվել էր այն բանից հետո, երբ 2008 թվականի դեկտեմբերին Կրաուզեն երեխաներ էր ունեցել։

2006 թվականից Վասիլյանը Մյունխենի երաժշտության և թատրոնի ինստիտուտի «Երաժշտական լրագրության» ամբիոնի դոցենտ է։ Դասավանդում է նաև Բաբելսբերգի Էլեկտրոնային լրատվամիջոցների դպրոցում, Մյունխենի լրագրողների դպրոցում, Մյունխենի Երիտասարդ հրապարակախոսների ինստիտուտում, Աուդիո ճարտարագիտության դպրոցում, Երեկոյան կրթության համալսարանում և այլ ուսումնական հաստատություններում։ 2009 թվականի մարտից Վասիլյանը, առեղծվածային Մոսի հետ միասին թողարկել է տեսահոլովակ-փոդքասթ[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկյան «Podcast Awards» մրցանակ «Լավագույն ոչ անգլերեն փոդքաստ» անվանակարգում, 2005,
  • Գերմանական առաջին «Podcast Awards»-ի պատվավոր մրցանակ, 2006,
  • Եվրոպական Podcast Award մրցանակ «Առանձնահատուկ անհատականություն» անվանակարգում, 2008։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «"Es ist wie ein vertrautes Anrufbeantworter- Geplänkel"». deutschlandradiokultur.de. 2007 թ․ հունվարի 25.
  2. «Learn German via Internet - offers and resources». learn-german-online.net. 2015 թ․ մարտի 31.
  3. «www.ersatz.tv». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]