Լարգո (Սոֆիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Լարգո (բուլղար․՝ Ларго, definite form Ларгото, Largoto), Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի կենտրոնում գտնվող ստալինյան ոճի երեք շենքերից բաղկացած ճարտարապետական համալիր, որը նախագծվել և կառուցվել է 1950–ական թվականներին՝ որպես նոր քաղաքային կենտրոն։ Այսօր այն համարվում է Հարավարևելյան Եվրոպայում ստալինյան ճարտարապետության լավագույն օրինակներից մեկը[1], ինչպես նաև Սոֆիայի տեսարժան վայրերից մեկը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալիրը ներառում է նախկին Կուսակցության տունը (Բուլղարիայի կոմունիստական կուսակցության նախկին շտաբ բնակարանը), ներկայումս օգտագործվում է որպես Բուլղարիայի խորհրդարանի վարչական շենք կենտրոնում, և երկու շենք կողքից, որոնցից մեկում ներկայումս տեղակայված է Կենտրոնական հանրախանութը և Բուլղարիայի Նախարարների խորհուրդը, մյուսում գտնվում են Նախագահի նստավայրը, «Բալկաններ» հյուրանոցը և Կրթության նախարարությունը։

1951 թվականին Բուլղարիայի Նախարարների խորհուրդը որոշում ընդունեց Լարգոյի շինարարության վերաբերյալ[2]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սոֆիայի կենտրոնում ռմբակոծության հետևանքով տուժած շատ շենքեր 1952 թվականի աշնանը քանդվեցին, առաջիկայում նոր շենքեր կառուցելու նպատակով[2]։ Ճարտարապետ Պետսո Զլատևի ղեկավարած թիմի կողմից նախագծված Կուսակցական տունը բացվեց 1955 թվականին[2]։ Էլեկտրոֆիկացիայի նախարարության գրասենյակները զբաղեցրին Պետական խորհուրդը և Նախագահի աշխատակազմը, Պետսո Զլատևի, Պյոտր Զագորսկու և մյուս ճարտարապետների աշխատանքները ավարտվեցին հաջորդ տարի, իսկ Կոստա Նիկոլովի ղեկավարած ճարտարապետների խմբի կողմից նախագծված շենքի կենտրոնական հանրախանութի մասը ավարտվեց 1957 թվականին[2]։ Նախագահի աշխատակազմի և նախկին Ազգային հնագիտական թանգարանի միջև շատրվանը կառուցվել է 1958 թվականին[2]։ Լարգոյում տեղակայված Վլադիմիր Լենինի արձանը 2000 թվականին փոխարինվեց Սուրբ Սոֆիայի արձանով։

Համալիրի շրջակայքում գտնվող սալահատակված հրապարակը կոչվում էր Անկախության հրապարակ։ Այն բաղկացած է կենտրոնում գտնվող երկշերտ սիզամարգերից, որտեղ տեղակայված են ՆԱՏՕ-ի անդամ երկրների դրոշները։ Անկախության հրապարակը կազմավորվել է իշխան Ալեքսանդր Դոնդուկովի ու ազատարար կայսրի բուլվարների և Լարգոյից արևմուտքում ընկած Տոդոր Ալեքսանդրովի բուլվարի միաձուլումից։

1989 թվականի ժողովրդագրական փոփոխություններից հետո Լարգոյի կոմունիստական խորհրդանիշերը հանվեցին, որոնցից ամենախորհրդանշականը Կուսակցության նախկին շենքի վրայից ուղղաթիռով Կարմիր աստղի հեռացումն էր և Բուլղարիայի դրոշի տեղադրումը։ 1990-ական թվականներին առաջարկություններ եղան նախկին Կուսակցական տան վերակառուցման վերաբերյալ, որը երբեմն դիտարկվում էր որպես անցյալի գաղափարախոսության տարր և առաջարկվում էր այն փոխարինել ժամանակակից ճարտարապետության տարրերով։ Նոր ճարտարապետական նախագծի համաձայն Սոֆիայի Անկախության հրապարակը պետք է վերակառուցվեր[3][4]։ Կենտրոնի խոտածածկույթն ու դրոշները պետք է փոխարինվեն հատակի ապակե ծածկով, որպեսզի տեսանելի լինեն հին Թրակյան և հռոմեական Սերդիկա քաղաքի ավերակները՝ այն դարձնելով զբոսաշրջային գրավչության վայր[5]։ Նախատեսվում է միացնել նաև երկու խաչմերուկներ` մեկը Կուսակցության տան դիմացի, մյուսը՝ միջնադարյան «Սուրբ Պետկա» եկեղեցու[5], ինչը կմոտեցնի մոտակա մետրոյի կայարաններին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bulgaria Sofia Sights Around the Center of the Capital». monkeytravel.org. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 30-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kiradzhiev, Svetlin (2006). Sofia 125 Years Capital 1879-2004 Chronicle (Bulgarian). Sofia: IK Gutenberg. ISBN 954-617-011-9.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Todorov, Petar; Mihail Konstantinov (2001 թ․ հունվարի 10). «Glass Dome Project». Demokratsiya. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 30-ին.
  4. Panchev, Lyubomir (2006 թ․ օգոստոսի 19). «Pro and con the reorganization of the Party House» (Bulgarian). Duma. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 Aleksandrova, Nina (2006 թ․ սեպտեմբերի 4). «The Largo is to be covered by a glass lid» (Bulgarian). Standart News. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)