Jump to content

Բուլղարիայի կառավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուլղարիայի կառավարություն
Տեսակկառավարություն և պետական մարմին
Երկիր Բուլղարիա
ՇտաբակայանՍոֆիա, Բուլղարիա
Կայքgovernment.bg(բուլղ.)
42°41′53″N 23°19′27″E / 42.697986°N 23.32405°E / 42.697986; 23.32405

Բուլղարիայի կառավարություն (Բուլղարիայի Հանրապետության նախարարների խորհուրդ, բուլղար․՝ Министерски съвет), երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը կառավարող և իրականացնող մարմին՝ Բուլղարիայի Հանրապետության Սահմանադրությանը և օրենսդրությանը համապատասխան։ Նախարարների խորհուրդը ղեկավարում է պետական բյուջեի իրագործումը, կազմակերպում է պետական բարիքների խնամումը, կնքում, պնդում և չեղյալ է հայտարարում միջազգային համաձայնությունները՝ օրենքներով սահմանված դեպքերում։ Նախարարների խորհուրդը և նախարարների խորհրդի նախագահը նշանակվում է Բուլղարիայի խորհրդարանի կողմից։

Գործող կառավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործող կառավարություն երկիրը ղեկավարաում է 2014 թվականի նոյեմբերի 7-ից։ Կառավարությունը կոալիցիոն է։ Նրա մեջ են մտնում «Ժողովուրդը Բուլղարիայի եվրոպական զարգացման համար» (ԺԲԵԶ) կուսակցությունից 12 մարդ, «Բարենորոգչական դաշինք» (ԲԴ) կոալիցիայից՝ յոթ մարդ և «Բուլղարական վերածննդի այլընտրանք» (ԲՎԱ) կուսակցությունից՝ մեկ մարդ։

Կառավարության կառուցվածքն է չորս փոխ-վարչապետ և 17 նախարարություն։ Ներկայիս կառավարությունը նախկինից տարբերվում է նրանով, որ նրանում չկա Ներդրումների նախագծման նախարարությունը, իսկ Տնտեսության և էներգետիկայի նախարարությունը բաժանվել է երեք մասի՝ Տնտեսության նախարարություն, Էներգետիկայի նախարարություն և Զբոսաշրջության նախարարություն[1]։

2016 թվականի նոյեմբերի 13-ին Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, նախագահական ընտրություններին Ցեցկա Ցաչևայի «Ժողովուրդը Բուլղարիայի եվրոպական զարգացման համար» կուսակցությունից թեկնածուի ընտրությունների պարտությունից հետո, հայտարարել է հրաժարականի մասին[2]։

Բուլղարիայի Հանրապետության նախարարների խորհրդի կազմ[3]
Պաշտոն
Անուն
Կուսակցություն
Նախարարների խորհրդի նախագահ (վարչապետ)Բոյկո ԲորիսովԺԲԵԶ
Փոխ-վարչապետՏոմիսլավ ԴոնչևԺԲԵԶ
Փոխ-վարչապետ տնտեսության և ժողովրդագրության հարցերովՄարիանա Նիկոլովաանկուսակցական
Փոխ-վարչապետ հասարակական կարգի և պաշտպանության հարցերով,
պաշտպանության նախարար
Կրասիմիր ԿարակաչանովՄՀ
Փոխ-վարչապետ դատական բարենորգումների հարցերով, արտաքին գործերի նախարարԵկատերինա ԶախարիևաԺԲԵԶ
Ֆինանսների նախարարՎլադիսլավ ԳորանովԺԲԵԶ
Ներքին գործերի նախարարՄլադեն Մարինովանկուսակցական
Արդարադատության նախարարՑեցկա ՑաչևաԺԲԵԶ
Արտաքին գործերի նախարարԴանիել ՄիտովԲԴ
Էներգետիկայի նախարարՏեմենուժկա ՊետկովաԺԲԵԶ
Զբոսաշրջության նախարարՆիկոլինա ԱնգելկովաԺԲԵԶ
Տեղականա զարգացման և բարեկարգման նախարարՊետյա ԱվրամովաԺԲԵԶ
Առողջապահության նախարարԿիրիլ Անանիևանկուսակցական
Աշխատանքի և սոցիալան քաղաքականության նախարարԲիսեր ՊետկովԺԲԵԶ
Գիտության և կրթության նախարարԿրասիմիր ՎյլչևԺԲԵԶ
Գյուղատնտեսության և պարենամթերքի նախարարՌումեն ՊորոժանովԺԲԵԶ
Տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարարՌոսեն Ժելյազկովանկուսակցական
Շրջապատող միջավայրի և ջրային պաշարների նախարարՆենո ԴիմովՄՀ
Երիտասարդության և սպորտի նախարարԿրասեն ԿրալևԺԲԵԶ
Մշակույթի նախարարԲոյիլ ԲանովԺԲԵԶ
Եվրոպական միության խորհրդում բուլղարական ներկայացչության նախարար 2018 թվականինԼիլիանա ՊավլովաԺԲԵԶ

Նախարարություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «В Болгарии утверждено новое правительство с премьер-министром Бойко Борисовым». Болгарские новости по-русски. 7.11.2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
  2. ТАСС: Международная панорама - Премьер Болгарии объявил об отставке правительства
  3. Совет министров Արխիվացված 2014-10-09 Wayback Machine(բուլղ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուլղարիայի կառավարություն» հոդվածին։