Բոյկո Բորիսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բոյկո Բորիսով
Tallinn Digital Summit Arrivals Boyko Borisov Cropped.jpg
 
Կուսակցություն՝ GERB
Կրթություն՝ Academy of the Ministry of Interior, in Sofia?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, սպա, հրշեջ, karateka, ֆուտբոլիստ և ռազմական գործիչ
Ազգություն բուլղարացի
Դավանանք ուղղափառություն[1]
Ծննդյան օր հունիսի 13, 1959(1959-06-13)[2][3][4] (61 տարեկան)
Ծննդավայր Bankya, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն Flag of Bulgaria.svg Բուլղարիա
 
Կայք՝ boykoborissov.bg
 
Ինքնագիր Accession Treaty 2011 Boïko Borissov signature.svg
 
Պարգևներ

Սերբիայի Հանրապետության օրդեն

Բոյկո Մետոդիև Բորիսով (բուլղար․՝ Бойко Методиев Борисов, հունիսի 13, 1959(1959-06-13)[2][3][4], Bankya, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), Բուլղարիայի պետական և քաղաքական գործիչ։ Բուլղարիայի վարչապետը 2009 թվականի հուլիսից մինչև 2013 թվականի մարտը, 2014 թվականի նոյեմբերից մինչև 2017 թվականի հունվարն ու 2017 թվականի մայիսից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ներքին գործերի նախարարության հրշեջ աշխատակցի ընտանիքում։ Մայրը դպրոցի ուսուցիչ է:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականին փորձել է ընդունվել Ներքին գործերի նախարարության բարձրագույն հատուկ դպրոցի պետական անվտանգության ֆակուլտետ, սակայն ընդունվել է հրդեհային անվտանգության ֆակուլտետ, որն ավարտել է 1982 թվականին։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոյկո Բորիսովը 1982-1990 թվականներին ծառայել է ներքին գործերի նախարարությունում, հակահրդեհային ծառայությունում, դասակի հրամանատար, ապա՝ վաշտի, իսկ ավելի ուշ եղել է Սոֆիայի ներքին գործերի նախարարության սպայական պատրաստության բարձրագույն ինստիտուտի դասախոս, կարատեի գծով մարզիչ: 1991 թվականին հիմնադրել է Իպոն-1 մասնավոր պահնորդական ձեռնարկությունը, որը ձեռք է բերել ազդեցիկ և հայտնի հաճախորդություն, մասնավորապես, զբաղվել է սոցիալիստական Բուլղարիայի նախկին ղեկավար Տոդոր Ժիվկովի և նախկին թագավոր Սիմեոն Երկրորդի անվտանգության ապահովմամբ:

2004 թվականին նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2001-2005 թվականներին Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Սիմեոն Սակսկոբուրգգոտսկու կառավարությունում: 2005 թվականին սկսվեց Բոյկո Բորիսովի իրական քաղաքական կարիերան։ Նա ընդգրկվել է «Սիմեոն երկրորդ» կուսակցության ընտրական ցուցակում և այդ շարժումից ընտրվել է երկրի խորհրդարան։ Սակայն, նախընտրել է հրաժարվել մանդատից և մնալ ներքին գործերի նախարարությունում։ Սակայն, նախընտրել է հրաժարվել մանդատից և մնալ ներքին գործերի նախարարությունում ։

Սակայն շուտով Բոյկո Բորիսովը լքել է իր պաշտոնը ներքին գործերի նորանշանակ նախարարի հետ հակամարտության պատճառով, պաշտոնաթող Է եղել ոստիկանության ծառայությունից՝ գեներալ-լեյտենանտ կոչումով։ Նույն թվականին նա առաջադրել է իր թեկնածությունը Սոֆիայի կմետի պաշտոնում և հաղթել է ընտրություններում։ 2006 թվականին գլխավորել է նոր կուսակցություն «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի Եվրոպական զարգացման»։

Հունգարիայի վարչապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հուլիսի 5-ին հերթական ընտրություններում Բուլղարիայի եվրոպական զարգացման քաղաքացիներ շարժումը հաղթել էր Ազգային ժողովի տեղերի մեծամասնությանը։ Բոյկո Բորիսովը ձևավորեց միակուսակցական կառավարություն, որի կազմը Ազգային ժողովի կողմից հաստատվեց 2009 թվականի հուլիսի 27-ին: Մասնավորապես, կառավարության կազմում, որտեղ Բոյկո Բորիսովը զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, որպես վարչապետի տեղակալ և ներքին գործերի նախարար է ընդգրկվել նրա մերձավոր զինակից, Բուլղարիայի եվրոպական զարգացման քաղաքացիներ կուսակցության նախագահ Ցվետան Ցվետանովը, փոխվարչապետի և ֆինանսների նախարարի պաշտոնն ստացել է հայտնի լիբերալ տնտեսագետ, Համաշխարհային բանկի նախկին աշխատակից Սիմեոն Դյանկովը, իսկ արտաքին գործերի նախարարությունը գլխավորել Է Եվրախորհրդարանի պատգամավոր, սոցիոլոգ Ռումյանա Ժելևան: 2010 թվականի հունվարին Ռումյանա Ժելևի անվան շուրջ սկանդալից հետո կառավարությունը ստիպված էր լքել:

2013 թվականի փետրվարին Սոֆիայում և Բուլղարիայի այլ քաղաքներում ոստիկանության հետ բախումներով ուղեկցվող զանգվածային բողոքների պատճառով Բորիսովը հրաժարական էր տվել նախարարների կաբինետի հետ միասին[5]։

2014 թվականի նոյեմբերի 7-ին Բուլղարիայի Ժողովրդական ժողովը կրկին հաստատել է Բորիսովին վարչապետի պաշտոնում[6][7]։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 185 պատգամավոր, դեմ՝ 85, ձեռնպահ չի եղել[8]։

Բորիսովի առաջին կառավարության գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչապետի պաշտոնում Բորիսովի գործունեությունն աչքի է ընկնում Ռուսաստանի նկատմամբ զուսպ-բացասական վերաբերմունքով։ Այսպես, իշխանության գալուց անմիջապես հետո նա հայտարարել է նախորդ կառավարության գործունեության, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի հետ պայմանագրերի ստուգման մեկնարկի մասին։ Բորիսովը Բուլղարիայի պատրաստակամությունն է հայտնել մասնակցել Բելենեի ԱԷԿ-ի նախագծերին և Հարավային հոսք գազատրանսպորտային միջազգային նախագծին, սակայն միայն փոխշահավետ պայմանների առկայության դեպքում: Բորիսովի կառավարությունը փոխըմբռնման հուշագիր է ընդունել Թուրքիա-Հունաստան-Իտալիա խողովակաշարից Հունաստան-Բուլղարիա ճյուղավորման կառուցման վերաբերյալ, որը նախատեսված է Ադրբեջանից Եվրոպա գազի արտահանումն ավելացնելու համար: Անկարա կատարած այցի ընթացքում Բորիսովը ստորագրել է Նաբուկո գազատարի ստեղծման մասին արձանագրությունները՝ շրջանցելով Ռուսաստանը (նախագիծը չի իրականացվել), «Հարավային հոսք» մրցակցային նախագծին։ Փաստաթուղթը ստորագրել են նաև Ավստրիան, Հունգարիան, Ռումինիան և Թուրքիան։

Բորիսովի կառավարությունը հասել Է երկրի Կենտրոնական բանկի նախագահի հրաժարականին, որը նոր ժամկետով վերընտրվել է նախկին կառավարության երաշխավորությամբ:

2013 թվականի հունվարին կառավարությունը որոշեց կտրուկ բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Արդյունքում, որոշ տարեց մարդիկ ստացել են հաշիվներ, որոնց գումարը գերազանցել է իրենց կենսաթոշակը։ Այդ որոշումը զանգվածային բողոքների պատճառ է դարձել, որոնք տեղի են ունեցել փետրվարի կեսերին Սոֆիայում և Բուլղարիայի մի շարք այլ քաղաքներում և հանգեցրին ցուցարարների և ոստիկանության բախման: Փետրվարի 18-ին Բորիսովը մասամբ բավարարել է ցուցարարների պահանջները՝ հրաժարական տալով ֆինանսների ոչ պոպուլյար նախարար Սիմեոն Դյանկովին, իսկ փետրվարի 19-ին լիցենզիան հետ է կանչել Չեխական CEZ ընկերությունից, որը պատասխանատու էր բաշխիչ ցանցերի համար: Սակայն դա չիջեցրեց դիմակայության լարվածությունը, և փետրվարի 20-ին հրաժարական տվեց ամբողջ կաբինետը[5]:

2013 թվականի մարտի կեսերին Բուլղարիայի կառավարության ղեկավարի պաշտոնում Բորիսովին փոխարինել էր տեխնիկական վարչապետ Մարին Ռայկովը[9]:

Բորիսովի երկրորդ կառավարության գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր կառավարությունը՝ Բայկովի ղեկավարությամբ, որն աշխատանքի է անցել 2014 թվականի նոյեմբերի 7-ին, կոալիցիոն է, դրանում ընդգրկվել են ՔՀԲԵԶ կուսակցության 12 ներկայացուցիչներ, ԲՀ-ից 7-ը  ԱԲՎ-ից մեկը[10]:

2016 թվականի նոյեմբերի 13-ին, ՔԵԲ իշխող կուսակցության թեկնածու Ցեցկա Ցաչևայի ընտրություններում պարտվելուց հետո, հայտարարել է կառավարության պաշտոնաթողության մասին[11]:

Բորիսովի երրորդ կառավարության գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մարտի 27-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որտեղ հաղթանակ տարավ ՔՀԲԵԶ-ն։

2017 թվականի մայիսի 4-ին Բորիսովը կրկին հաստատվել է վարչապետի պաշտոնում, նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 133 պատգամավոր, դեմ՝ 100 պատգամավոր[12]:

Բորիսովի և որ նախագահ Ռադևի միջև բռնկվեց կոնֆլիկտ։ 2020 թվականին բուլղարական բողոքի ակցիաների ընթացքում, որոնք ուղղված էին վարչապետի եև նրա կողմնակիցների, օլիգարխների՝ Դոգանի  Պեևսկու դեմ, նախագահը պաշտպանել է ցուցարարներին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://news.bg/regions/boyko-borisov-hristiyanstvoto-ni-e-zapazilo.html
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
  4. 4,0 4,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
  5. 5,0 5,1 «Болгарское правительство подало в отставку из-за беспорядков»։ Лента.ру։ 2013-02-20։ Վերցված է 2013-02-20 
  6. «Новым премьер-министром Болгарии стал лидер партии ГЕРБ Бойко Борисов» (ռուսերեն)։ ТАСС։ Վերցված է 2014-11-07 
  7. «Близнашки предаде поста на Борисов» (բուլղարերեն)։ Нова Телевизия։ Վերցված է 2014-11-07 
  8. «149 депутатов избрали Бойко Борисова премьер-министром Болгарии»։ АО „Новините“։ Վերցված է 2014-11-07 
  9. «ВЗГЛЯД / Назначен временный премьер-министр Болгарии»։ Վերցված է 2013-04-09 
  10. «В Болгарии утверждено новое правительство с премьер-министром Бойко Борисовым»։ Болгарские новости по-русски։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-07-ին։ Վերցված է 2014-11-07 
  11. ТАСС: Международная панорама - Премьер Болгарии объявил об отставке правительства
  12. Бойко Борисов стал новым премьером Болгарии - ТАСС

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]